Բակո Սահակյանն այցելել է Բերձոր, ներկայացրել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարին

16/10/2018 schedule22:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սուրեն Խաչատրյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Նախագահ Սահակյանի հաստատած՝ Կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ Ստեփան Սարգսյանը նշանակվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Բերձոր քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Ստեփան Սարգսյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սուրեն Խաչատրյանին՝ երկարամյա գործունեության համար: Այցի շրջանակներում երկրի ղեկավարը եղել է Բերձորի շրջանային հիվանդանոցում, զրուցել բուժանձնակազմի հետ եւ ծանոթացել նոր մասնաշենքի շինարարության ընթացքին:

Այնուհետեւ Բակո Սահակյանն այցելել է նաեւ Հագարի գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին: Նախագահը կարեւորել է ռազմավարական այս ծրագրի պատշաճ մակարդակով իրականացումը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության առանցքային բաղադրամաս:

Տպել
665 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին