Երևան
12 °C
Այս տարի լրանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակը: Ակադեմիային շնորհավորելու համար Երեւան են ժամանել բազմաթիվ գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Հոբելյանական միջոցառումների շարքում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես, որտեղ ներկայացվում են ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, նվաճումները, ինչպես նաեւ գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքներն ու գիտատեխնիկական նախանմուշները:
Բնական գիտությունների բաժանմունքի տաղավարում ներկայացվող գիտական ձեռքբերումների շարքում էր մի տվիչ-սարք, որը ստեղծված է PSI ընկերության՝ հարթ կոճի տեխնոլոգիայով եւ կարող է կիրառվել օրինակ բժշկագիտության մեջ՝ փոխարինելով կամ լրացնելով հայտնի դոպլերին: Հայ գիտնականների ստեղծած սարքի միջոցով հնարավոր կլինի մագնիսական դաշտի ներթափանցմամբ հետազոտել մարդու օրգան-համակարգերը՝ հյուսվածքները, արյունատար անոթները առավել բարձր արդյունավետությամբ:
«Ինչպես գիտենք, կարելի է արյան շրջանառությունը հետազոտել գերձայնային տվիչներով՝ դոպլերի մեթոդով: Այնտեղ պարտադիր ոսկրային համակարգը՝ հյուսվածքը, խանգարում է, որ գերձայնը թափանցի գանգուղեղի անոթները զոնդավորելու համար: Օգտվում են բնական անատոմիական լուսանցքներից, որտեղից նյարդերն են դուրս գալիս, անոթներն են մտնում, եւ այդ անցքերից փորձում են ուղղել ճառագայթը դեպի հետաքրքրող հատվածներ, որպեսզի կարողանան ինֆորմացիա կորզել: Այս սարքի պարագայում ոսկրային համակարգը որեւէ պատնեշ չէ, այսինքն՝ մագնիսական դաշտը թափանցում է առանց որեւէ պրոբլեմի»,- ասաց նշված բաժանմունքի ֆիզիոլոգիայի ինստիտուտի հոգեֆիզիոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Խաչունցը՝ հավելելով, որ այս սարքը բավական պոտենցիալ ունի՝ ընդլայնելու հնարավորությունները:

Երկար տարիներ տեւած մշակումներն ամբողջությամբ ավարտված չեն: «Առաջին հերթին պակասում է ֆինանսավորումը: Այսպիսի մի հարց կա՝ դուք կարող եք ունենալ տասը դրամ եւ հավերժ անել մի հետազոտություն կամ ունենալ տասը միլիոն դրամ եւ անել այդ հետազոտությունը կես տարում: Այսինքն՝ ամեն ինչ կախված է, թե ինչ ներուժ կներգրավեք հետազոտությունների մեջ, ինչքան լավ մասնագետներ կներգրավեք, որպեսզի ավելի արագ եւ արդյունավետ լինի աշխատանքը: Այսօր կա նաեւ կադրային քաղց: Ես Հայաստանում փնտրել եմ «մակլաբի» ծրագրի բարձրակարգ մասնագետ՝ մեր ծրագրային հարցերը առաջ տանելու եւ չեմ գտել: Գիտության համար այդ ծրագիրը շատ հարմար է»,- նկատեց Ալեքսանդր Խաչունցը: PSI տեխնոլոգիան, նրա փոխանցմամբ, ունի տարբեր կիրառություն, այդ թվում՝ պաշտպանության, շենքերի սեյսմակայունության, ինքնաթիռների անվտանգության ապահովման եւ այլ ոլորտներում: Ի դեպ, մեր զրուցակից գիտնականը կարծում է, որ եթե ժամանակին այս տեխնոլոգիան արժանանար պատշաճ պետական ուշադրության ու հոգածության, դրա բերած եկամտի շնորհիվ Հայաստանը գուցե արտաքին պարտք էլ չունենար:

Բայց մինչ այդ, ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տաղավարում արդեն իսկ ցուցադրվում էր դյուրակիր ռադիոլոկացիոն կայան, որը նախատեսված է մարդկանց եւ ընդհանրապես շարժվող օբյեկտների ու մեխանիկական միջոցների տեղաշարժի մասին ազդանշան ստանալու համար: Սարքն այդ շարժումը կարող է որսալ մինչեւ 3 կմ հեռավորության վրա եւ հաղորդել: «Համակարգը մշակվել եւ արտադրվել է ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտում՝ մեր մասնագետների ուժերով: Ամբողջ մշակումը մոտավորապես տասը տարի տեւեց, մենք սկսեցինք սերտորեն զբաղվել ռադիոլոկացիայով, արդյունքում ունեցանք այս արտադրանքը, որը մասամբ մատակարարել ենք նաեւ հայկական բանակին: Դա եղել է փորձնական որոշ խմբաքանակ: Հաջողության դեպքում, եթե շահագործման փորձարկումների արդյունքները լինեն դրական, հուսով ենք՝ հետագա զարգացում կունենա»,- ասաց ԳԱԱ վերոնշյալ ինստիտուտի տնօրեն Տիգրան Զաքարյանը:

«Ֆիզիկայի բոլոր օրենքներով այս լամպը չպետք է աշխատեր»,- Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տաղավարում ներկայացված կարմիր լույսով լամպը ցուցադրելով՝ ասում է դրա հեղինակ, կիրառական պրոբլեմների լաբորատորիայի ղեկավար Ալեքսան Աբրահամյանը եւ բացատրում, որ լարումը չափազանց ցածր է: Լամպը, սակայն աշխատում է էլեկտրոնների արագացման եւ էներգիայի կուտակման շնորհիվ: Այն, ըստ նրա, կարելի է կիրառել ջերմոցներում: «Լամպն ունի մի քանի Վտ հզորություն, բայց օրինակ ջերմոցներում կանաչ տերեւը հենց այս տիրույթն է կլանում, մնացած լույսն իրեն պետք չէ: Հենց այդ կարմիր լույսն է վերցնում ռեզոնանսային հաճախության պատճառով: Այդպիսի լապմը, որ մի քանի Վտ հզորություն ունի, հավասարազոր է 100 Վտ-անոց մեծ լումինիսցենտային լամպերի կամ մի քանի շիկացման թելիկներով լամպերի»,- մանրամասնեց գիտնականը:

Հ.Գ. Գիտությունների ազգային ակադեմիայում ցուցահանդեսը բացվել է երեք օրով եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 19-ը: Նախատեսվում է, որ այդ օրը ցուցահանդես են այցելելու Հայաստանի տարբեր ավագ դպրոցների աշակերտներ` ծանոթանալու գիտնականների ձեռքբերումներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում․ հասցեներ
Մայրենի լեզու. դաս երրորդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Նոր նշանակում ՆԳ նախարարությունում
Ստացել ենք 3 ահազանգ դպրոցներում, բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին․ նախարար
Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ն ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր
Դատավոր Մեխակ Գևորգյանին խիստ նկատողություն է հայտարարվել․ ԲԴԽ
Վաղը Շենգավիթում ենք, մյուս օրը՝ Արագածոտնում․ վարչապետը ժամանակացույց է հրապարակել․ տեսանյութ
Սրանց ուղեղը թափած է. Քոչարյանին «արա» ասողը թիրախի տակ է, դեմքը սկան են արել, որ հետևից գնա ոխակալը
Երևանը բաց է՝ տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար
ՔՊ-ի վրա ջուր են լցնում, ու այդ մարդուն տան մեջ չեն սպանում. Պուտինը չի որոշողը, թե ՀՀ-ն ինչ անի. տեսանյութ
Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է․ Ժաննա Անդրեասյան
Անհրաժեշտ է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ բացել, առանց սահմանափակումների․ Գուտերեշ
Կենսաչափական փաստաթղթերի համակարգը ևս մեկ քայլ է ՀՀ-ն մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը․ նախարար
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա, այնուհետև կնվազի 3-4 աստիճանով․ անձրև կտեղա, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի
Թալին համայնքի ղեկավարն իրականացրել է ի պաշտոնե բխող գործառույթներ, քրեական վարույթ չի նախաձեռնվել
Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել
«Վայլդբերրիզ»-ի հետ կապված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուի գրանցումը
Ինչպես է 102-րդ ռազմակայանը միջամտում ՀՀ ներքին գործերին, ինչ գործառույթ ունի հայր Տիմոֆեյը․ մանրամասներ
Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ
Պատրիարքական գահի տեղապահ Շիոն ընտրվել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք
ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը
Հայաստանը շատ լավ աշխատանք է կատարել․ նախագահը ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Պարո՛ն վարչապետ, շատ բողոքողները հենց ձեզ են ընտրելու, դա իմացեք․ քաղաքացին՝ Փաշինյանին․ տեսանյութ
Շուկայից հետ են կանչվում ZWILLING ENFINIGY և ENFINIGY PRO մոդելների վտանգավոր թեյնիկներ․ ՇՎՏՄ
Հայաստանը չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել․ Փաշինյան
Պահանջում եմ, որ Վեդիի նման դեպքերում պատասխանատուները վարվեն այնպես, ինչպես իրենց երեխայի դեպքում. վարչապետ
Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ավտովթար Վանաձոր-Երևան ճանապարհին. կա տուժած
Գործուղված դիվանագետները ծառայությունից հետո պետք է վերադառնան ՀՀ. կփոխվի վարձատրության կարգը. նախագիծ
Տնավորվել, տեղավորվել ենք, շնորհակալ ենք. սիրիահայերը՝ վարչապետին
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ
Իմացի՝ մենք քո կողքին ենք, գալու ենք քեզ ընտրենք. քաղաքացին՝ վարչապետին
Գլխավոր դատախազի հրամաններով՝ դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը
«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի չորրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում
ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի 4 պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT