Գյումրու մուտքն արգելապատնեշներով փակված է

Գյումրու մուտքը՝ Երեւանյան խճուղու հատվածից փակված է ոչ թե ճանապարհային երթեւեկությունը կարգավորող նշաններով, այլ բետոնե արգալապատնեշներով: Փողոցը հիմնանորոգվում է, ինչի համար էլ նման քայլեր են ձեռնարկվել:Սկզբում միայն զգուշացնող նշաններ են դրվել, որոնք ցույց են տալիս այն ճանապարհը, որով պետք է երթեւեկել, սակայն վարորդները դրանք շրջանցելով անցել են եւ ջարդել նոր տեղադրված մայթերի սալիկները: «Արգելապատնեշներ դնելու նպատակը կատարվող աշխատանքը պահպանելն է»,- ասում է պատասխանատուն:

Զգուշացնող նշանները չեն երեւում, վարորդներն ասում են՝ դրանք տեսանելի չեն, դրա համար էլ իրար հետեւից գալիս, խցանման մեջ են ընկնում: Գյումրու մուտքը փակ է մնալու եւս մի քանի օր, մինչեւ փողոցի հիմնանորոգման ավարտը:

Նման իրավիճակում է նաեւ քաղաքի կենտրոնը: Չերազի փողոցը վաղ առավոտից մինչեւ իրիկուն դարձվում է երկկողմանի երթեւեկության: Այստեղ խնդիրներ ունեն ոչ թե վարորդներն ու հետիոտներն, այլ փակված փողոցի վրա գտնվող խանութների եւ սպասարկման կետերի տերերը: Մասնավորապես, գյումրեցի գործարար Միշա Պողոսյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմել էր Շիրակի մարզպետին ու փոխմարզպետին՝  ակնկալելով խնդրի կարգավորում: Միշան հայտարարել էր, որ իր կողմից հիմնված «Համով Լանչ» սննդի կետը 10 օրից ավելի է՝ չի աշխատում, քանի որ փողոցը քանդված է եւ փակ: Ըստ Միշայի, այն, որ փողոցը պետք է քանդվեր ու փակվեր, նախապես որեւէ մեկը չի տեղեկացրել: Հիմա, երբ սննդի կետը հարկադիր պարապուրդում է, գործարարին կանգնեցրել է փաստի առաջ՝ անհնարին դարձնելով վարկային պարտավորությունների եւ այլ ծախսերի կատարումը: Մոտ 800.000 դրամի մասին է խոսքը:Լուսանկարներում  վերանորոգվող խնդրահարույց փողոցն է 

Միշան նաեւ ֆեյսբուքյան իր էջում արած գրառման մեջ եւ տեսաուղերձում ընդգծել էր, թե Բալասանյան ընտանիքին պատկանող «Գյումրի» գարեջրատան դիմացի շինարարությունն արագ ավարտվել է: Նաեւ զգուշացրել էր, որ եթե 3 օրում շինարարությունը չավարտեն, ապա ինքը կդիմի դատարան:Լուսանկարում «Համով Լանչ» սննդի կետի հիմնադիր Միշա Պողոսյանն է, լուսանկարը՝ ֆեյսբուքի էջից 

Այսօր, ի պատասխան գործարարի ֆեյսբուքյան հայտարարությանը, Գյումրու քաղաքապետարանը հանդես է եկել հետեւյալ գրառմամբ. «ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի միջոցներով Գյումրու Գայի փողոցում այս պահին իրականացվում է հիմնանորոգման աշխատանքներ (եզրաքարերի փոխում, մայթերի հիմնանորոգում): Ֆեյսբուքյան օգտատեր Միշա Պողոսյանը բարձրաձայնում է տվյալ փողոցում իր կողմից շահագործվող «Համով լանչ» սննդի կետի աշխատանքների խաթարման մասին՝ կապելով այն շինաշխատանքների ընթացքի հետ:

Քաղաքապետարանը Միշա Պողոսյանին տեղեկացնում է, վերը նշված դժգոհությունների մասին խոսելուց առաջ «Համով Լանչ» սննդի կետը գործարկեք առանց օրենքի խախտման: Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքը սահմանում է՝ համայնքի վարչական տարածքում սննդի կետի շահագործման դեպքում ստանալ համայնքի թույլտվություն և կատարել օրենքով սահմանված վճարումներ, ինչը Միշա Պողոսյանի կողմից չի իրականացվել մինչ օրս:

Փողոցաշինական աշխատանքների մասով քաղաքապետարանի կողմից պարբերաբար տրվում են հայտարարություններ: Միայն 2018 թվականին փողոցաշինական աշխատանքների մասով Գյումրու քաղաքապետարանում անցկացվել է հինգ հանրային լսում և քաղաքի փողոցաշինական աշխատանքներով մտահոգ ու շահագրգիռ անձիք, այդ թվում և Միշա Պողոսյանը, կարող էին մասնակցել դրանց, բարձրացնել իրենց հուզող հարցերը, առաջարկել խնդիրների լուծման իրենց տարբերակները»:

Տպել
7859 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց