«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը: «Երկիր Ծիրանիի» Սյունիքի մարզային կառույցի տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Ըստ էության, շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հանրությունը լսել է կցկտուր եւ ոչ համոզիչ մեկնաբանություններ, եւ տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքն ուղղիչ աշխատանքային գաղութ է, մի դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի հիմնասյուների` իրենց «աշխատանքով» իրենց մեղքերը քավելու եւ Հայաստանին ծառայելու առումով, մյուս դեպքում` Սյունիքը որպես քրեածին եւ վտանգավոր գոտի լինելու առումով:

Ինչ վերաբերում է ընդհանրապես` մարզպետներ նշանակելուն, ապա մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ուղղահայացը պետք է վերանա: Ոչ միայն համայնքների ղեկավարները, այլ նաեւ մարզպետներն ու դատավորները պետք է ընտրովի լինեն` այսպիսով իրականում ապահովելով գործադիր իշխանության զուգահեռ կառավարումը, ինչն ավելի կենսունակ է:

Սիրելի սյունեցիներ, մենք ունենք արժանավոր քաղաքացիներ, ովքեր կրում են այն արժեհամակարգը, որ պետք է կրի ազատ Հայաստանի քաղաքացին եւ ունեն մասնագիտական որակներ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ուստի մենք ձեզ հետ միասին կարող ենք  առաջադրել մարզպետի մեր թեկնածուին»:

Տպել
2365 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին