«Եվրասիական շաբաթը» Երեւանում. ներուժն ու հեռանկարները

Հոկտեմբերի 22-ին Երեւանում մեկնարկեց ԵԱՏՄ «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական ֆորումը: «Եվրասիական շաբաթն» առաջին անգամ անցկացվել է 2016 թ. Մոսկվայում: Դրա նպատակը ԵԱՏՄ անդամ-պետությունների եւ երրորդ երկրներից ժամանած գործարարների միջեւ կապի ամրապնդումն է, ինչպես նաեւ գործարար շրջանակների եւ կառավարությունների փոխգործակցության ամրապնդումը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթվա» բացմանը եւ հանդես եկել ելույթով, որում ներկաների ուշադրությունն է հրավիրել մի քանի առանցքային կետերի վրա:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը ազգային անվտանգության եւ տնտեսական զարգացման տեսանկյուններից: Նրա խոսքով՝ Հայաստանում կա մեծ ներուժ. բարձր տեխնոլոգիական ոլորտում գործում է շուրջ 400 ձեռնարկություն: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է զարգացնելու ԵԱՏՄ գործընկերների հետ համագործակցությունը արտաքին շուկաներ համատեղ դուրս գալու ուղղությամբ:

Ֆորումի օրակարգում իրոք մեծ տեղ են զբաղեցնում թվային եւ բարձր տեխնոլոգիաներին առնչվող միջոցառումները: Սպասվում է քննարկում թվային կոնսորցիումների հնարավորությունների վերաբերյալ, կլոր սեղաններ ԵԱՏՄ տնտեսության թվային ծառայությունների եւ տեխնոլոգիական համագործակցության ու ժամանակակից ինովացիոն արդյունաբերական ենթակառուցվածքների շուրջ:

Ինտեգրման հետագա խորացման առումով Փաշինյանը կարեւորել է նաեւ գործարար համայնքի եւ կարգավորող օրգանների միջեւ երկխոսությունը, որը ընթացող ֆորումի գլխավոր թեման է: Ֆորումի ընթացքում գործարար համայնքը եւ ԵԱՏՄ երկրների իշխանությունների ներկայացուցիչները պատրաստվում են քննարկել մասնավորապես հակամենաշնորհային կարգավորումներին եւ տնտեսական մրցակցությանը վերաբերվող հարցեր:

Սակայն, առավել հետաքրքրական է Փաշինյանի անդրադարձը ԵԱՏՄ-Իրան համագործակցությանը: Մայիսի 17-ին երկարատեւ քննարկումներից եւ բանակցություններից հետո Աստանայում, վերջապես կնքվեց ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը: Դրանով ենթադրվում է երեք տարվա ընթացքում աստիճանաբար նվազեցնել մաքսատուրքերը՝ նախապատրաստվելով անցում կատարել Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտուն:

Համաձայնագիրը ենթադրում է արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերի աստիճանաբար նվազեցում Իրանի կողմից միջին 22,4%-ից 15,4%-ի, ԵԱՏՄ-ի կողմից 8%-ից 4,7%-ի: Գյուղատնտեսական ապրանքների համար նվազեցումն ավելի զգալի է՝ Իրանը կնվազեցնի մաքսատուրքերը միջին 32,2%-ից 13,2%-ի, ԵԱՏՄ-ն՝ 9,6%-ից 4,6%-ի:

Փաշինյանը, անդրադառնալով ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ կնքված ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրին, նշել է, որ դա ազատ առեւտրի գոտու ձեւավորման առաջին քայլն է: Նա նաեւ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ:

Դեռեւս մինչեւ համաձայնագրի կնքումը՝ փետրվարի 27-ին Երեւանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի ընթացքում նման դիտարկում էր կատարել նաեւ Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին՝ նշելով, որ Հայաստանը հանդես է գալիս որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական շուկա մուտք գործելու համար:

Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձավ նաեւ Իրանի հետ սահմանին  գործող «Մեղրի» ազատ տնտեսական գոտուն՝ նշելով, որ դրա առկայությունը լրացուցիչ խթան է ստեղծում առեւտրատնտեսական կապերի զարգացման համար: Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանը պատրաստ է գործուն հարթակ դառնալ Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ հուսալի առեւտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար:

Ինչ վերաբերվում է «Եվրասիական շաբաթ» ֆորումին, ապա դրա հիմնական շեշտը, իհարկե, տնտեսական բաղադրիչն է՝ նոր կապերի հաստատման, իշխանությունների եւ գործարարների երկխոսության խորացման տեսանկյունից: Սակայն, կա նաեւ քաղաքական բաղադրիչ:

Համաշխարհային տնտեսության մեջ ԵԱՏՄ-ն առայժմ չի դիտարկվում որպես ծանրակշիռ միավոր: Դրա պատճառները ԵԱՏՄ-ի ներսում են: Բազմիցս խոսվել է ԵԱՏՄ արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին եւ «Եվրասիական շաբաթվա» նման միջոցառումները, մանավանդ եթե դրանք անցնում են Հայաստանում, հարմար առիթ են ԵԱՏՄ-ում առավել պատասխանատու եւ նախաձեռնող դիրք զբաղեցնելու համար:

Օրինակ, չնայած Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջինից բարձր մակարդակին՝ ԵԱՏՄ-ում այս ոլորտի առաջատարը Բելառուսն է: Սակայն, հաշվի առնելով այս ոլորտում առկա հայկական ներուժը, կարելի է համագործակցության եւ մրցակցության միջոցով բարձրացնել ոչ միայն սեփական երկրի, այլեւ ԵԱՏՄ ընդհանուր արդյունավետությունն այս ոլորտում: Ինչ վերաբերվում է Իրանի հետ իրավիճակին, ապա այստեղ, հաշվի առնելով բացառիկ աշխարհագրական դիրքը, ԵԱՏՄ երկրների շարքում մենք մրցակից չունենք եւ «ստիպված ենք» մեր վրա վերցնել նախաձեռնողի դերը:

Տպել
6258 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց