Երևան
12 °C
Շատ գովելի է, որ բոլորը կամաց-կամաց հասկանում են` գործընթացները պետք է Սահմանադրության տառին եւ ոգուն համապատասխան լինեն, որ ԱԺ լուծարումը կատարվի իրավունքի ուժով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն` անդրադառնալով ԵԼՔ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելուն:
«Ժամանակին դա էինք ասում, բայց մեզ դավաճան, հակահեղափոխական էին հանում, սակայն իրականության մեջ նպատակը հենց այն էր, որ որեւէ սեւ բիծ կամ ինչ-որ թաքուն թակարդ, ական չդրվի այն պրոցեսի տակ, որը բերելու է ԱԺ լուծարմանն իրավունքի ուժով: Այն՝ ինչ մենք ասում էինք, նրա համար էր, որ լուծարումը տեղի չունենա ուժի իրավունքով: Հիմա կամաց-կամաց հասկանում են, որ Սահմանադրության տառն ու ոգին պետք է հարգել եւ ստիպված գնում են այս քայլին»,- ընդգծեց պատգամավորը:
Միեւնույն ժամանակ նա հայտարարեց, որ դեռ չեն որոշել՝ վաղն ինչպես են քվեարկելու: «Մենք կորոշենք՝ ինչ պետք է անենք: Գոնե մի ուրիշի առաջարկեին, որ չքվեարկելը հեշտ լիներ: Հիմա Նիկոլ Փաշինյանին չքվեարկելը հնարավոր է ժողովրդի մի զգալի մասի մոտ առաջացնի այն տպավորությունը, որ մենք հակահեղափոխական ենք, սեւ ուժ ենք: Այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մարդ չգիտի՝ ինչ անի, որն է ճիշտ: Այս առումով մտածելու բան կա»,- ասաց նա եւ հավելեց, որ բնականաբար իրենք չեն ուզում որեւէ պրոցես խափանվի:
Հարցին` ֆորսմաժորային իրավիճակները բացառո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Ֆորսամաժոր արդեն սկսվել է՝ հենց դեկտեմբեր դնելով: Մեր համոզմամբ` հենց դրանից է սկսել այս ամբողջ արհեստական գործընթացների տրամաբանությունը: Մենք որ ասում էինք` պետք է լինի ճանապարհային քարտեզ, պետք է հրաժարական տալու գործընթացները համաձայնեցնենք, այսպիսի բաների համար էինք ասում, որ պարզ դառնար՝ կա քաղաքական համաձայնություն, բայց չգիտես ինչի՝ մարդիկ որոշեցին վերջնագրային եւ պարտադրանքի լեզվով այս պրոցեսները տարվեն, երեւի համարում են, որ այս նախընտրական փուլում այսպես է պետք՝ բոլոր հակառակորդներին փորձել նսեմացնել, կոտրել, ավելի լավ դաշտ ունենալ ընտրությունների շեմին»,- ասաց նա:
Դիտարկմանը` նրանք դա բացատրում են, որ պրոցեսը արագացրեց գիշերային քվեարկությունը, Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա ինչ իրենք անում են, մենք այդ տրամաբանությունից ելնելով էիք անում, որ ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի, եթե այդպես է՝ թող չառաջադրեն վարչապետի թեկնածու, ինչո՞ւ են առաջադրում: Ուրեմն, խնդիր կարող է չէ՞ առաջանալ, մենք էլ դա էինք դա ասում: Թողնենք, որ բնական պրոցես լինի, ոչ թե պարտադրանք, ոչ թե պարտադրեն, որ Աժ-ն չհավաքվի, նույն տրամաբանությունը չի՞: Հիմա որ ընդհանուր մոտեցումը նայես, չես հասկանում` մեկ պաշարում են ԱԺ-ն ու ասում` Նիկոլ Փաշինյանին ընտրեք, մեկ պիտի պաշարեն, ասեն` մի ընտրե՞ք: Աբսուրդի մեջ ենք հայտնվել, չէ՞»:
Նա հայտարարեց, որ ժողովուրդն իր իշխանությունը ոչ թե փողոցով ու հրապարակով է իրականացնում, այլ հանրաքվեով ու ընտրություններով, եւ կարծես` կամաց-կամաց հասկանում են, որ դա այդպես է: Նա ասաց, որ ոչինչ չի բացառում եւ որ հնարավոր է՝ Փաշինյանն ընտրվի վաղը: «Այս իրավիճակն այնքան արհեստական է, որ այստեղ չես իմանում՝ ինչ կստացվի այս ամեն ինչից»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT