Դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում:

«Վերադառնալով Ընտրական օրենսգրքի թեմային՝ ի վերջո պատասխանեմ այն հարցին, թե արդյո՞ք եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հին ԸՕ-ով, դրանով կոռումպացված համակարգը ռեւանշի հասնելու հնարավորություն կունենա: Պատասխանը միանշանակ է. ո՛չ, որովհետեւ համակարգն ու դավադրությունն ամբողջությամբ բացահայտված են, եւ ուրեմն ժողովրդի հետ երկխոսությամբ մենք կփակենք ապօրինի ռեւանշի բոլոր հնարավոր սողանցքները: Ժողովրդի հաղթանակն առաջիկա ընտրություններում անխուսափելի է՝ նույնիսկ հին Ընտրական օրենսգրքով: Ուզում եմ ընդգծել, որ աշխարհի բոլոր կոռումպացված համակարգերը պարտվել են իրենց իսկ գրած օրենքներով:

Ինչպես մեզ հաջողվեց հենց Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրությամբ հասնել նրա հրաժարականին, այնպես էլ ՀՀԿ-ի համար գրված օրենքներով մենք ընտրություններում կհաղթենք Հանրապետականին՝ ապահովելով հեղափոխության վերջանական հաղթանակը, եւ դնելով իրական իշխանափոխության հիմքերը: Եւ չնայած կա արտահերթ նիստով ԸՕ փոփոխություններն անցկացնելու հնարավորություն, բայց ես ուզում եմ էլի մի բան ասել, հարգելի՛ հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում: Որովհետեւ էդ հին ԸՕ-ն պահելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում: Մենք ինչո՞ւ ենք ուզում ԸՕ-ն փոխենք, որ ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք: Հենց էդ ռեւանշիստական մղումները պահեցիք՝ ընտրությունները մենք, ուզենք-չուզենք, լինելու են սեւի ու սպիտակի տրամաբանության մեջ… դուք զրո ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը՝ հնարավորինս քաղաքականացնել, որպեսզի մենք փակված համարենք էդ հին թեման, խոսենք տնտեսական հեռանկարներից, ծրագրերից, բյուջեից, պրոբլեմներից, որտեղ դուք բավականին մեծ ինֆորմացիա ունեք կուտակած եւ կարող եք հանդես գալ՝ որպես էդպիսին:

Ի վերջո, համակերպվեք, որ դուք վերջ, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահեք, դուք նույնիսկ էդ չեք ուզում պահպանել: Հին ԸՕ-ով դուք ընդհանրապես չեք անցնելու: Ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է, պարզ համամասնական ցուցակը: Որքան լարվածությունը մեծ եղավ, էնքան ձեր դեմ է աշխատելու: Դուք եք անընդհատ ասում՝ էս մթնոլորտը պետք ա փոխել:

Շարմազանովը հարցնում, ասում ա՝ էդ բարիկադները մենք ե՞նք կառուցել: Բա ո՞վ ա կառուցել: Դո՛ւք եք կառուցել ձեր կոռուպցիայով, ձեր անընդհատ դավադրություններով, ձեր անընդհատ անադեկվատ մեկնաբանություններով: Դուք եք կառուցել էդ բարիկադները: Էդ բարիկադները մի բան են, որի վրա մենք էնքան վստահ ենք մեզ զգում, որ ուզում եք կառուցել, կառուցեք, մենք խնդիր չունենք: Բայց մեկը չկա՞ ձեր շահը ձեզ բացատրի, ես չեմ հասկանում:

Ի դեպ, այլ դավադրության մասին: Խոսքիս սկզբում ասացի, թե ինչ նշանակություն ունի իմ առաջադրումը՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որեւէ հնարավորություն չթողնելը: Ուզում եմ պարզաբանել, թե ինչպես եւ ինչու է կայացվել իմ առաջադրման որոշումը:

Ինչպես գիտեք՝ նախագահը չի ստորագրել ԱԺ կանոնակարգում կատարված փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 2-ի ճգնաժամի պատճառ դարձան, եւ նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: Ուրեմն, մենք ստանում ենք հավաստի ինֆորմացիա, որ էդ գործի քննարկման կոնտեքստում, ինչ-որ մարդիկ կան, որ ակտիվ բանակցում են, որ ՍԴ-ն որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել եւ էդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող ԱԺ-ն արձակելու հիմք դառնալ: Եւ այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել, կամ շատ ուշ, եւ արտահերթ ընտրությունների պրոցեսը դնել փակուղի: Հիմա իմ առաջադրվելու ամբողջ իմաստն էն է, որ էսօր ի վերջո տեղի ունենա քվեարկություն, որին դուք չմասնակցեք, կամ մասնակցելիս կողմ չքվեարկեք, որպեսզի էս հարցը փակվի:

Այս ամենը այսքան մանրամասն նկարագրում եմ ոչ միայն մեր ժողովրդին մեր բոլոր մոտիվացիաները ի ցույց դնելու, այլեւ ի վերջո նախորդ իշխանության ներկայացուցիչներին կոչով դիմելու համար. պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին եւ պահվածքին, համակերպվեք, որ Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի քաղաքական փոփոխություններ, որ ժողովրդի հաղթանակը այլընտրանք չունի, որ վերադարձ անցյալին չի լինելու երբեք եւ ոչ մի պարագայում:

Մի քանի անգամ, օգոստոսի 17-ին, հոկտեմբերի 2-ին մենք ցույց ենք տվել ձեզ, թե ինչքան վտանգավոր եզրագծով եք քայլում, բայց ամեն անգամ, երբ հանուն մեր պետության եւ հայրենիքի, հանուն սիրո եւ համերաշխության հեղափոխության արժեքների վերադարձել ենք սովորական կյանքի եւ առօրյայի, նույն պահից դուք սկսել եք դավադիր թելեր թելել: Եւ ինչի համար մեզ քննադատում են, ճիշտ են ասում: Ինձնից ինչքան մեծ ջանքեր են պահանջվել, որ ամեն ինչը նորմալ, հանգիստ հանգուցալուծենք էդ օրը: Բայց ախր ես չեմ հասկանում, կարելի ա՞ էդքան, շարունակաբար քաղաքավարությունը, կոռեկտությունը մեկնաբանել որպես թուլություն: Այսինքն, որեւէ մեկը դեռ կարիք ունի համոզվել ժողովրդի ուժի մե՞ջ: Մի՛ գնացեք էդ ճանապարհով: Որովհետեւ չի կարելի երկիրը անընդհատ պահել նյարդային մթնոլորտում: Ժողովրդի նյարդերը՝ այո, պինդ են, բայց մարդկանց նյարդերը կարող են տեղի տալ: Ի՞նչ եք ուզում դուք ընդհանրապես: Դադարեցրեք էդ դավադիր կեցվածքն ու պահվածքը: Այսինքն՝ ի՞նչ, ուզում եք մեզ հավասարակշռությունից հանե՞լ: Մեզ չեք կարող, անկեղծ ասեմ, բայց ժողովրդին կարող եք, էդ էլ անկեղծ ասեմ, ու դա հեչ լավ ճանապարհ չի:

Ես ասացի նաեւ, որ՝ այո, հեղափոխություն տեղի է ունեցել, իշխանափոխություն պետք է տեղի ունենա: Եւ նաեւ էս ամենի արդյունքում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են: Ես ասում եմ, որ այդ ընտրությունները բխում են Հայաստանի շահերից:

Դուք համոզվել եք, չէ՞, որ մեր առաջադրած ոչ բոլոր թեկնածուներն են հաղթել ՏԻՄ ընտրություններում: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ընտրությունները չենք կեղծի: Էն, ինչ տեղի է ունենում, սա մեզ համար չի, ինձ համար չի, սա բոլորի համար է: Սա շանս է ստեղծում, որ պատգամավորը գնա ոչ թե վարչապետից դաբրո ստանա, այլ գնա ժողովրդից դաբրո ստանա: Լա՛վ, ասենք ենթադրենք հաղթեցինք մի ընտրություններում, մյուսում էլ պարտվելու ենք, ուրիշն էլ կհաղթի, չէ՞: Բայց ի վերջո բոլորիս շահերից է բխում, որ նորմալ քաղաքական կուլտուրա ստեղծենք Հայաստանում: Եթե մարդիկ իմանան, որ իրենք ընտրություններով գնալու են իշխանություն եւ կառավարություն փոխեն, հեղափոխության կարիք էլ չի լինի, որովհետեւ ով, որտեղ, երբ ուզեց հեղափոխություն անի, գնալու է իր քվեով հեղափոխություն անի:

Ինչի ձեզ թվում ա, թե մարդկանց, ինձ հաճելի ա՞ գնալ Ֆրանսիայի հրապարակում վրանի մեջ գիշերը քնել, էդ տենց առանձնահատուկ հաճելի ա՞, հա՞: Կամ ասենք ԱԺ պատգամավոր լինելով սարեր-չոլերում դողալով, մրսելով… է հաճելի չի: Բոլորն ուզում են ընտրական տեղամասում անել հեղափոխություն ու իշխանափոխություն, պահել էդ շանսը: Եւ մենք հանուն էդ շանսի ենք պայքարում: Ես էլի եմ ասում, եւ դրա մեջ չափազանցություն չկա: Որ պահին ժողովուրդը որոշի, որ ես չպետք է լինեմ վարչապետ, ես 15 րոպե չեմ մնա: Վաղը որոշի, վաղվանից ես չեմ լինի: Մենք երաշխավորում ենք, որ ոչ մի ձայն չի կեղծվելու: Գնացեք, ստացեք ձեր քվեն, ի՞նչ կարիք կա էսպես կառչած մնալ աթոռներից: Անիմաստ է առանց ժողովրդի վստահությունն ունենալու լինել իշխանություն, նույնը գյուղապետի եւ քաղաքապետի հարցում: Պետք է դուրս գալ էս նյարդային մթնոլորտից:

Վարչապետի ելույթի սկիզբը՝ այստեղ

Մյուս հատվածները՝ այստեղ

եւ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8218 դիտում

Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի

73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ

Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները

Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը

Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա

Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել

Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ

Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին

Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»

Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել

Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան

Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան

ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում

Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում