էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում:

«Որեւէ մեկը չկասկածի, որ Մարտի մեկի գործը մինչեւ վերջ, մինչեւ վերջին անկյունները բացահայտվելու է: Եւ ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում՝ պատրաստ լինել, հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին: Որովհետեւ հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, որը, ես համոզված եմ՝ առաջիկայում կիմանանք: Եւ ոչ միայն էս գործով:

Էսօր շատ լեգիտիմ հարց են տալիս, ասում են՝ ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան: Այսինքն՝ տպավորություն է, որ էդ պրոցեսն ինչ-որ ձեւով կանգնել է: Այո, ճիշտ է դա, բայց դա ունի պատճառներ: Առաջին՝ էսօր ՀՀ-ում բոլոր քննչական մարմինների եւ բոլոր քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է: Քննիչներ կան, որ իրենց վարույթում միանգամից 20-30 գործ է քննում: Հաջորդը՝ դատարանները համատարած կամ շատ հաճախ կիրառում են գրավ եւ մարդկանց կալանքից ազատում են: Եւ ուզում եմ պարզ ասել, որ հաճախ ասում են՝ մի կողմից բռնում եք, մյուս կողմից թողնում, իբր բռնողը մենք ենք, չնայած նաեւ մենք ենք: Սա շատ կարեւոր հարց եւ ծանր մեղադրանք է: Ես ազնվորեն ուզում եմ ասել, չնայած գիտեմ, որ շատերը դա գուցե թուլություն համարեն. ես որեւէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին, ոչ թե, որ չեմ կարող, այլ, որովհետեւ ես պարտավորվել եմ հանրության առաջ: Եւ այո, դատարանները գործում են… այստեղ կա լավ լուր եւ վատ լուր: Լավը՝ մենք էսօր մեր ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով գտնվում ենք աննախադեպ ցածր մակարդակի վրա: Այսինքն՝ էն պրոբլեմը, որ երկար տարիներ ասում էին՝ ՔԿՀ-ներում մի մահճակալի վրա հերթով են քնում, տեղ չկա, դա պատահական չէր, դա շատ հատուկ է արվել, որովհետեւ ես, որպես ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ, ասում եմ, դա հատուկ է արվել:

Էս որ ասում են՝ քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, բա դրա հետ ա կապված: Բա էդ քնելու տեղ չունենալը փող ա… ո՞վ ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա: Էդ քնելու տեղ ունենալը, էսպես ասած, լավ տղու բազառ ա: Ով ա իրան ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, առաջ եւ հետո, եւ ընդհանրապես՝ ով ա ճշտի իշխանությանը բավարար չափով ծառայում: ՔԿՀ-ները ՀՀ-ում եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը: Դրա իմաստը եղել է շատ պարզ. դատապարտյալը ներս մտավ ՔԿՀ, ինքը կոնվեյերի վրա էր դրվում, էդ երեւույթը հիմա էլ կա, բայց էդ էլ արմատախիլ կանենք, մարդը ՔԿՀ-ի դռնից ներս մտավ, ինքը դրվում է կոնվեյերի վրա, եւ ամբողջ համակարգը աշխատում է մինչեւ իր դուրս գալը հնարավորինս շատ փող քամել իրենից, կլինի դա ղումարի տեսքով, ինչի տեսքով:

Մարդիկ տներ են ծախում, որ ՔԿՀ-ներում իրենց պարտքերը փակեն: Ինչքան շատ կալանավոր կա, էնքան ավելի շատ մարդուց են իրենք փող հավաքում: Եւ այո, ուզում եմ ասել, որ էս մաֆիոզ կառույցի մի մասն էսօր էլ ՔԿՀ-ներում պաշտոններ է զբաղեցնում: Բա ինչի՞ մենք բոլորին չենք հանել: Շատ պարզ պատճառով. նախ, ճիշտ չի թացը չորին խառնել, ամեն ինչ համահարթեցնել, երկրորդն էլ, որ իրենց հանենք, իսկ ո՞ւմ ենք բերելու իրենց տեղը աշխատեցնենք 70 հազար դրամով: Հարցեր են, չէ՞: Ուրեմն, էդ կալանքի պրակտիկան հիմա ցածր է:

Երկրորդը, կա պրոբլեմ, որ մարդկանց կալանքից ազատում են: Եւ էս հարցով քննչական մարմինները անհանգստացած են, որովհետեւ լավ ա դա, թե վատ, ի վերջո ՀՀ-ում քննչական մարմինները նախկինում աշխատել են էդ տրամաբանությամբ: Մյուս կողմից, ես չեմ բացառում, որ կան դեպքեր, որ դատարանն իրոք իր համոզմունքի, եւ ոչ թե կոռուպցիոն կամ այլ եղանակներով որոշում է կայացնում: Էստեղ էլ թացը չորից անջատելու խնդիր կա:

Առաջիկայում պետք է ուղղակի նստենք, վերլուծենք բոլոր գործերը, հասկանանք՝ քանի տոկոսն է գործերի, որ իրոք էդ մարդը պետք է ազատ արձակվի, եւ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է, եւ դա արվել է քրգործին խոչընդոտելու համար: Բայց ես ուզում եմ ասել, որ ես որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն, առավել եւս դատարանների վրա ազդեցություն չունեմ: Եւ ասեմ, որ չեմ բացառում, որ պետական կառավարման մարմիններում կարող են լինել օղակներ, որոնք հրահանգներ հասցնեն դատարաններին, չեմ բացառում նաեւ, որ դրանք նաեւ նախորդ իշխանության որոշ օղակներից լինեն: Բայց շատ կարեւոր է, որ դիագնոզը դնենք, նոր բուժում նշանակենք:

Մի բան պարզ է. ինչպես ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է: Իմիջիայլոց, ուրիշ խոչընդոտներ էլ կան:

Օրինակ, ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, որն արդեն երկու ամիս մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում, որ օրը մտավ, նախաձեռնություն է լինելու էդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ: Դա կաշառքի գործ է: Բայց օրինակ, երեք ամիս է, մի քիչ էլ կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ, երեք ամիս է՝ էդ թուղթը չի գալիս: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, գուցե էդ երկրի հետ որոշ կապեր կան, որ ձգում են: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, մի ամիս էլ, բայց տարբերակ չկա՝ էդ պատգամավորը կալանավորվելու է, եւ դա լինելու է 3-րդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որը իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետեւից:

Սա ինչու եմ ասում. Ժողովուրդ ջան, պետք չի, որ ես ամեն անգամ հայտարարեմ էս ամենը: Սրանք հայտարարված են մի քանի անգամ, եւ բացառված է, որ մենք մեր սկզբունքներից մի միլիմետր անգամ շեղում տանք: Ասենք՝ երեկ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալը 1 մլն դրամ կաշառք վերցնելիս: Դուք բացատրեք՝ ո՞վ ա էն մարդը, որ էսօրվա Հայաստանում կաշառք ա պահանջում եւ վերցնում, ո՞վ ա էդ մարդը, ի՞նչ ա տեղադրված նրա գանգատուփի մեջ, մեկը կարող ա՞ ինձ բացատրի: Եւ էս առումով ուզում եմ ասել հետեւյալը, այո՛, հեղափոխություն տեղի է ունեցել, իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի մարդ կա, որ մտածում է՝ կարող է կաշառք վերցնել: Իշխանափոխությունը շատ ավելի բարդ պրոցես է, եւ առանց նոր խորհրդարանի այդ պրոցեսը տեղի չի ունենալու: Որովհետեւ էդ պաշտոնյաների մեծ մասը բոլոր համակարգերում նշանակված են էստեղից գնացած ազդակներով»:

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթի առաջին հատվածը՝ այստեղ:

Երկրորդ հատվածը՝ այստեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13190 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը