Նամակագրին ճանաչում եմ եւ զարմացած եմ նման վարքից. մեղադրանքներ՝ Շիրակի փոխմարզպետին

25/10/2018 schedule14:35

Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ՀԺ-ին նամակ է ուղղել, որում, մասնավորապես, ասվում է.

«Մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան, Ձեր հայտարարությունները այն մասին, որ ՀՀ կառավարությունը ականջալուր է բոլորի բողոքներին, ինչպես նաև այն, որ ՀՀ-ում չկան և չեն լինելու արտոնյալներ, չեն համապատասխանում իրականությանը։ Ամենայն հարգանքով, տեղեկացնում եմ, որ Շիրակի մարզի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը իրեն արտոնյալ է համարում, անգամ որոշ դեպքերում պաշտոնեական դիրքն է չարաշահում։ Խնդիրներ է ստեղծում ոչ միայն բնակիչների համար, այլ նաև սեփական քաղաքական նկրտումները ի կատար ածում մարզում այնպիսիների միջոցով, ովքեր հանդիսանում են նախկին ռեժիմի բաղադրիչը։

Այսօր Շիրակի մարզում անառողջ մթնոլորտ է ստեղծվել, քանի որ գրեթե բոլոր դպրոցներում, որտեղ տեղի են ունենում մրցույթներ, հաղթող են դառնում վերոնշյալ անձի կողմից հովանավորվող անձինք, անգամ նա հանդիսանալով պետական պաշտոնյա, հրապարակավ վիրավորում է այլոց։

Սոֆյա Հովսեփյանի արարքների մասին բազմիցս տեղեկացրել ենք ձեր իսկ կուսակցության բազմաթիվ անդամների, նաև կառավարության որոշ անդամների։ Հրապարակավ դիմում ենք Ձեզ, հույս ունենալով, որ նա այլևս չի հանդիսանա Շիրակի փոխմարզպետ, քանզի նա անցել է «բարիկադները», որոնք տանում են դեպի հին Հայաստան։ Մեծարգո վարչապետ, խնդրում ենք անհապաղ կարգավորել այս խնդիրը, քանի որ Հայաստանում չպետք է լինեն արտոնյալներ։ Մեր խոսքերի ապացույցը կարող եք անձամբ ստուգել մարզի ազգաբնակչությունից։ Հարգանքներով Միացյալ Երիտասարդական Լիգա նախաձեռնության ղեկավար Սևակ Հովհաննիսյան»:

Ո՞վ է Սեւակ Հովհաննիսյանն ու ինչն է նամակի հիմք հանդիսացել: Շիրակի փոխմարզպետը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ անծանոթներ չեն: «Նամակագրին ճանաչում եմ, Արթիկի բնակիչ է, անկեղծ ասած, շատ զարմացած եմ նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ երբեք չեմ փորձել իմ ծանոթ մարդկանց ներգրավել որեւէ գործունեության մեջ կամ հասնել այն բանին, որ նրանք պաշտոն ունենան»,- ասաց Սոֆիա Հովսեփյանը:

Երբ փոխմարզպետին ասացինք, որ նամակագիրը պնդում է, որ ինքն անմիջական ազդեցություն է ունենում դպրոցներում ընթացող մրցույթների արդյունքների վրա եւ տնօրենի կամ ուսուցչի թափուր տեղի համար կայացած մրցույթում նշանակվում է իր կողմից հովանավորվող թեկնածուին, նա արձագանքեց. «Նամակագիրն էլ գիտի, որ նման խոսակցություններն ու գրված նամակները պարսավանքներ են միայն, եւ, եթե ես որոշեմ ու գնամ դրա հետեւից, ապա կարող եմ զուտ այդ մեղադրանքների համար հարցը իրավական հարթակ տեղափոխել եւ պատասխանատվություն պահանջել դատարանի միջոցով: Բայց ես դա չեմ անի, որովհետեւ թույլ եմ տալիս, որ մարդիկ իրենց սխալն ուղղեն ինքնուրույն: Իսկ ես իմ բացարձակ անաչառությունն ապացուցել եմ տարիներով: Այսօր չէ, որ պետք է բացատրեմ, կամ ինչ-որ ձեւով արդարանամ, անգամ անհարմար եմ զգում արդարանալ, որովհետեւ ես գիտեմ, որ այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, իսկ նրանց թիվը մեծ է, խորապես վստահում են իմ ազնվությանը: Այդ մարդկանց առաջ ես առավել պատասխանատու եմ, քան այն մարդկանց, ովքեր փորձում են միգուցե քաղաքական նպատակով, միգուցե մրցակցության նպատակով, օրական մտածեն, թե ինչ հերյուրանք կարող են տարածել»:

Ինչ վերաբերում է դպրոցների ընտրություններին, ըստ Շիրակի փոխմարզպետի, ինքը կամ մարզպետարանի ներկայացուցիչը դրանց մասնակցում են միայն բանավոր փուլը ձայնագրելու նպատակով, քանի որ սա ամենավիճահարույցն է լինում մշտապես: Իսկ ձայնագրության բուն էությունը արդար ընտրական պրոցեսի ապահովումն է: Բոլոր դպրոցների տնօրեններին հրահանգված է գործել օրենքի տառին համապատասխան: Այն թեկնածուն, ով կհավաքի առավելագույն միավոր մյուսների նկատմամբ, պետք է հենց նա էլ հանդիսանա հաղթողը: Մինչ օրս, ըստ Սոֆիա Հովսեփյանի, չկա մի դպրոց, որտեղ մրցույթ կայացած լինի, եւ տնօրեն կամ ուսուցիչ իր միջնորդությամբ ընտրվի ծանոթ մեկը:

«Այն հերյուրանքը, որ ես վիրավորել եմ ինչ-որ մեկին, ասում է մի մարդ, ով կրթության բնագավառում այս պահին չկա, եւ ոլորտի հետ որեւէ առնչություն չունի: Ես երբեք որեւէ դպրոցում որեւէ մեկի հետ անհատական հանդիպումներ չեմ ունեցել: Դրանք եղել են կոլեկտիվ ու ընդհանուր, եւ, եթե հորդորը, որ պետք է տնօրենը պարտավորվի իր դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտը պահել խաղաղ, ինչը տնօրենի պատասխանատվության տակ է, համարում են վիրավորանք, սխալվում են: Այստեղ կա միտում, կամ նման կարծիք ունեցող տնօրենի, կամ հերյուրանքը տարածողի կողմից»,- ասաց փոխմարզպետը:

Ըստ նամակագրի, Շիրակի փոխմարզպետը նաեւ բարիկադներ է անցել, որոնք տանում են դեպի Հին Հայաստան: Սոֆիա Հովսեփյանն ասաց՝ ուղղակի ծիծաղելի է, եւ որեւէ մեկը չի կարող իրեն կապել նախկին իշխանությունների հետ: «Ես անգամ անդրադառնալ չեմ ուզում նամակի այդ հատվածին: Եթե մրցույթում անգամ հաղթում է որեւէ կուսակցական պատկանելիության, որեւէ կրոնական ուղղության, կամ, ընդհանրապես որեւէ մեկն՝ անկախ նրա ով լինելուց, կարող է զանգեն, ինձ ասեն, գիտեք՝ էս մրցույթը, որ ինչ-որ մեկն է հաղթել, դաշնակցություն կուսակցությունից է: Եվ, ես չեմ կարող ասել՝ հարգելիներս, այն, որ դաշնակցական է, բայց լավագույնն է, ես պետք է իրեն թիրախավորեմ, ինքը չմտնի դպրոց եւ մտնի այն մարդն, ով անկուսակցական է կամ ՔՊ-ից է: Ես ոչ նման սկզբունք ունեմ, ոչ նման իրավունք: Եթե դա են Հին Հայաստանի հետ կապ համարում, չարաչար սխալվում են»:

Ինչու՞ է նամակագիրը նշում, թե Շիրակի փոխմարզպետի գործողությունների մասին նաեւ տեղյակ է պահել ՔՊ-ին, այն պարագայում, երբ Սոֆիա Հովսեփյանն այդ կուսակցության անդամ չէ: Անկախ այդ հանգամանքից, ըստ Շիրակի փոխմարզպետի, որեւէ պետական պաշտոնյայի հարց կուսակցության գրասենյակում չի քննարկվել եւ չի քննարկվում, դա նամակագրի կողմից արված ամենասխալ քայլն է, որ տանում են դեպի ՔՊ եւ պետական կառույցը կապում են մի կուսակցության հետ, որը չի ներգրավվում մեր գործունեության մեջ եւ չի թելադրում, թե մենք ինչպես պետք է աշխատենք:

Զրույցը եզրափակելով՝ Սոֆիա Հովսեփյանը վստահ նշեց, թե ՀԺ-ին ուղղված նամակը նույն անձի կողմից գրված բողոքը չէ, կարծես հոդվածների շարք է, բայց չգիտեմ իր շահագրգռվածությունը: Միգուցե պատվեր է կատարում, միգուցե հետաքրքրություններ ունի ինչ-որ առումով: Ես ուղղակի կոչ եմ անում, որ հասկանա՝ յուրաքանչյուր հարցի լուծմանը հասնում են բացարձակ արդարության ու բարոյականության սկզբունքով, ես անբարոյականության մեջ չեմ գործում առհասարակ, եւ եթե իրենք պատրաստվում են այս ճանապարհով ինձ հետ մրցեն, ուղղակի մրցակից չեն ունենա, որովհետեւ ես չեմ պատրաստվում դուրս գալ այն սկզբունքներից եւ բարոյականության սահմաններից, որոնցով ապրում եմ: «Իսկ իմ աշխատանքի գնահատականը ժողովուրդն է տալիս եւ ոչ թե մի անհատ, ով, անկեղծ ասած, չգիտեմ՝ ինչ շահ է հետապնդում»,- ասաց Շիրակի փոխմարզպետը:

Տպել
7308 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց