Վանաձորում խախտումներով կատարված շինարարության հետեւանքով վնասվել է պատմամշակութային հուշարձան․ հարուցվել է քրգործ

2018թ. սեպտեմբերի 11-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով, որ 2018թ. օգոստոսի 30-ին «azatutyun.am» կայքում տպագրված «Նախարարությունը պահանջում է դադարեցնել «անօրինական» շինարարությունը, Վանաձորի քաղաքապետարանն ընդդիմանում է» վերտառությամբ հոդվածը տեղեկություններ է պարունակում Վանաձորի «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման հետ կապված Վանաձորի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործության մասին:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, 2018թ. սեպտեմբերի 14-ին Ա. Սաքունցի դիմումը և կից փաստաթղթերը Լոռու մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Տարոնի բաժին՝ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները քննարկելու և քրեադատավարական կարգով ընթացքի լուծման հարցը որոշելու նպատակով:

Նախապատրաստված նյութերով վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել, որ  պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող Վանաձորի «Արցախ» պուրակում «Գ և Մ» ՍՊ ընկերության կողմից շինարարությունը կատարվել է համապատասխան թույլտվության հիման վրա, ինչի համար լիազոր մարմնին՝ ՀՀ մշակույթի նախարարությանն են ներկայացվել պահանջվող կառուցապատման պայմանակարգերը, ինչպես նաև հուշարձանի տարածքի բարեկարգման լրամշակված գիտանախագծային փաստաթղթերը։ Ելնելով դրանից՝ հետաքննիչը համարել է, որ շինարարության թույլատրումը և համաձայնեցումը սահմանված ընթացակարգերի խախտմամբ կատարելու հանգամանքները վերաբերում են ոչ թե քրեաիրավական, այլ՝ վարչաիրավական հարաբերություններին։ Արդյունքում գտնելով, որ նյութերում առկա չեն հանցագործության վերաբերյալ արժանահավատ տվյալներ,  հետաքննիչը սեպտեմբերի 24-ին որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին։

2018թ. հոկտեմբերի 15-ին Ա. Սաքունցը վերոնշյալ որոշման դեմ ներկայացրել է բողոք առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ կերպով իրավական գնահատական չի տվել ներկայացված հանգամանքներին, չի կատարել քննչական անհրաժեշտ գործողություններ՝ վկայակոչելով այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալն իրականացվող շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ պահանջով դիմել է Վանաձոր համայնքի ղեկավարին։

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են ինչպես Ա․ Սաքունցի բողոքը, այնպես էլ նախապատրաստված նյութերը: Պարզվել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում թեև վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել քրեական գործ հարուցելու հարցի լուծման համար բավարար տվյալներ, սակայն առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության տեսանկյունից դրանք ճիշտ չեն գնահատվել: Այդ պատճառով՝ նաև չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ:

Մասնավորապես՝ նախապատրաստված նյութերում առկա են տվյալներ, որ «Արցախ» պուրակի կառուցապատվող տարածքն առանց լիազոր մարմնի համաձայնության սեփականաշնորհվել է դեռևս 2007թ.՝ չնայած հուշարձանն ավելի վաղ ընդգրկված է եղել Լոռու մարզի տեղական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցուցակում։ Հուշարձանի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխությունները լիազոր մարմնի հետ չեն համաձայնեցվել, և դրա արդյունքում խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, չեն ապահովվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի որոշմամբ սահմանված՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգման և օգտագործման կարգի պահանջները։ Բացի այդ, ըստ նյութերում առկա փաստաթղթերի՝ նախարարությունը համաձայնություն չի տվել «Արցախ» պուրակում շինարարության իրականացմանը, իսկ կառույցի նախագիծը հանվել է նախարարության գիտամեթոդական խորհրդի քննարկումից։

Այսինքն՝ առկա են տվյալներ առ այն, որ 2017-2018թթ. ընթացքում «Գ և Մ» ՍՊԸ-ի կողմից պետության պահպանության տակ գտնվող տեղական նշանակության հուշարձան հանդիսացող «Արցախ» հրապարակի (պուրակի) կառուցապատվող տարածքում մանկական զբաղվածության կենտրոնի կառուցման աշխատանքներն իրականացվել են, առանց լիազոր մարմնի համաձայնության կամ մաuնագիտական եզրակացության, և թույլ է տրվել օրենքով սահմանված՝ հուշարձանի պահպանական գոտիներում շինարարական և այլ աշխատանքներ իրականացնելիս հուշարձանների պահպանության ու անվթարության ապահովման պահանջների խախտումներ: Դրա հետևանքով խաթարվել է հուշարձանի տարածքի ամբողջականությունը և պատմական միջավայրը, վնասվել է հուշարձանի նախաստեղծ կերպարը, ճարտարապետական ոճը:

Ելնելով այն հանգամանքից, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու հանցագործության հատկանիշներ, ինչպես նաև հաշվի առնելով, որ դրանցով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները՝ Լոռու մարզի դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու հետաքննիչի որոշումը և հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությանը։

Տպել
1548 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից