Անափիոսյանը Ստրասբուրգում ներկայացրել է՝ ինչպես են ՀՀ կրթական համակարգում պայքարում կոռուպցիայի դեմ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը Ստրասբուրգում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կայուն զարգացման նպատակ 4-ին» նվիրված խորհրդատվական հանդիպմանը:

ՀՀ պատվիրակության կազմում էր նաեւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անահիտ Կարապետյանը: Միջոցառմանը մասնակցել են Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան ներկայացնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները: ԿԳ նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանն իր ելույթում ընդգծել է ներառական կրթության ապահովման կարեւորությունը բոլոր երեխաների համար, այդ թվում նաեւ տաղանդավոր երեխաների, որոնց կրթական պահանջները եւս պետք է հաշվի առնվեն քաղաքականության մշակման գործընթացում:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարարի տեղակալը Ստրասբուրգում մասնակցել է նաեւ Եվրոպայի Խորհրդի Կրթական քաղաքականության եւ պրակտիկայի ղեկավար հանձնաժողովի նիստին, որին ներկայացված են Եվրոպայի Խորհրդի 50 անդամ պետությունները: Հաշվի առնելով, որ կրթության ոլորտին տրամադրվող ֆինանսավորումը նվազում է Եվրոպայի Խորհրդում, Արեւիկ Անափիոսյանն իր զեկույցում կարեւորել է այնպիսի հետազոտությունների դերը, որոնք հնարավորություն կտան վերհանել կրթության ոլորտում, այդ թվում նաեւ ԵԽ ֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի երկարաժամկետ արդյունքները եւ ազդեցությունները:

Մասնավորապես, փոխնախարարն առաջարկել է ուսումնասիրել «Կոռուպցիայի դեմ պայքարը եւ բարեվարքության արմատավորումը Հայաստանի կրթական ոլորտում» ծրագրի երկարաժամկետ ազդեցությունը, ինչն օրինակ կդառնա այլ անդամ պետություններում նմանատիպ հետազոտություններ կատարելու համար: Այս հետազոտությունների ամբողջական արդյունքները կարող են որպես հիմնավորում ծառայել ԵԽ քարտուղարությանը՝ կրթության ոլորտի ֆինանսավորման մեծացման անհրաժեշտությունը ներկայացնելիս: 

Նախարարի տեղակալի հաջորդ զեկույցը վերաբերել է «Էթինեդ» հարթակի ներդրման հայկական փորձին եւ դրա շրջանակում երեք շահառու խմբերի համար մշակված վարքագծի կանոններին: Զեկույցում Արեւիկ Անափիոսյանն առանձնացրել է այն մարտահրավերները, որոնք առաջացել են վարքագծի կանոնները մշակելու ընթացքում՝ հնարավորություն տալով դրանք հաշվի առնել այն երկրներին, որոնք Հայաստանից հետո կմշակեն այդ կանոնները:

Տպել
1929 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են