Ռեյտինգային ընտրակարգով ընտրվածներն էլ չեն կարողանա նույն ձեւով նախկին գործարքների մեջ մտնել

«Ես գտնում եմ, որ խորհրդարանի արձակումն անհրաժեշտություն է: Ինչքան շուտ լինի դա, այնքան ճիշտ կլինի: Եվ, ես համամիտ չեմ այն կարծիքների հետ, որ դա կարող է մեծ վնասներ բերել իր հետ, կամ ուրիշ մի խնդիր: Հստակ ասում եմ, որ ոչ մի բան չի փոխվում»,- այսօր Գյումրիում լրագրողներին ասել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

Կողմնակից եք արդյո՞ք ռեյտինգային ընտրակարգին՝ հարցին Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ դա գերնպատակ չպետք է լինի: «Ես ասեմ ձեզ, ովքեր ունեն ռեյտինգ, նրանք հիմա էլ ունեն, մայիսին էլ ունեն, հունիսին էլ ունեն, ոչ մի բան չի փոխվում: Դրանք պատճառաբանություններ են, ոչինչ դրանից չի փոխվում: Շատ զարգացած երկրներ կան, որտեղ կա էդ ռեյտինգայինը, բայց այնտեղ չկան էն բացասական երեւույթները, որոնք մեր մոտ են առկա:  Օրինակ, տեսեք, մեկն ասենք իր ռեգիոնում հարգված մարդ է, դա չի նշանակում, որ էդ հարգված մարդը պետք է անպայման ինչ-որ գործարքների մեջ մտնի, կարող է հենց էնպես մասնակցել, բայց, երբ որ դա փոխվում եւ մի քիչ ուրիշ բան է դառնում, դա արդեն ընդունելի չէ: Չեմ կարծում, որ ռեյտինգայինի մնալու դեպքում էլ էդ ռեյտինգով ընտրված պատգամավորները նորից նույն ձեւով կարող են գործարքների մեջ մտնել եւ նորից ընտրվել: Դա ես բացառում եմ, որովհետեւ մարդիկ փոխված են, մտածողություն է փոխվել, եւ մարդիկ ուղղակի չեն գնալու էդ քայլին: Ինչ-որ մի բան կարող է մեկը մի քիչ փախցնի, մի քիչ տանի, էդպիսի բաներ հնարավոր է, բայց որ ասես՝ կկրկնվի էն, ինչ որ եղել է, չէ: Դա բացառվում է»:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ նաեւ իր պատգամավորական մանդատից հրաժարվելու, ՀՀԿ-ի արձագանքի եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Սերժ Սարգսյանի հետ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո չեմ հանդիպել: ՀՀԿ-ում տարբեր ձեւով են արձագանքել իր մանդատից հրաժարվելուն եւ նախարարի պաշտոնը ստանձնելուն: Ավելի կոպիտ ասեմ, հասկացող մարդիկ ճիշտ են գնահատել, մյուսները ոնց ուզում են, թող մտածեն, ես ասելիք չունեմ: Ես գտնում եմ, որ ես ճիշտ եմ վարվել, սխալ թույլ չեմ տվել, եւ գտնում եմ, որ էն մարդիկ, որոնք հետագայում գնացին նման քայլի, կարող էին դա ավելի վաղ անել»:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն իրեն այս պահին չի տեսնում ո՛չ «Իմ քայլը» դաշինքում, ո՛չ էլ ՔՊ կուսակցության շարքերում: Նաեւ չի կարող պատասխանել այն հարցին, թե առաջարկի դեպքում ինչ դիրքորոշում կունենա եւ կցանկանա արդյո՞ք կրկին պատգամավոր դառնալ: «Այս պահին ես իմ աշխատանքով եմ զբաղված»,- ասաց նա:

Տպել
3422 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել