ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր ու եղբորորդու դեմ նոր հաղորդում է ներկայացվել

Մեր տեղեկություններով, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի եւ եղբորորդու՝ Սերգեյ Գասպարյանի դեմ նոր հաղորդում է ներկայացվել՝ առերեւույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու վերաբերյալ:

Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետն է, իսկ որդին՝ Սերգեյը, աշխատում է ոստիկանությունում որպես օպերլիազոր: 

Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը ՌԴ քաղաքացի Հ. Ղ-ն է, որը սույն հաղորդումը ներկայացրել է երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

ՀՀ քննչական կոմիտեն վերը նշվածի հետ կապված այսօր հաղորդագրություն էր տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

02.10.2018 թվականին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել` «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու եւ վերջինիս ներկայացուցչի՝ ՀՀ վարչապետին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության  ավտոգազալցակայանից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳԱԶ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330.000 ԱՄՆ դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70.000 ԱՄՆ դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:

Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միեւնույն ժամանակ ընկերության 50%-ի բաժնետերը շարունակելու էր մնալ  «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100%-ով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50% մասնաբաժնից:

Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից եւ պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ։

Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երեւան քաղաքի էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40.000 ԱՄՆ դոլար:

Դեպքի առթիվ 15.10.2018թ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014թ. գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը եւ հրաժարվել գազալցակայանից։

Արդյունքում ավտոգազալցակայանը 2014թ. մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից եւ հանդիսացել եկամտի աղբյուր։ 

Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավար աշխատողների, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից՝ 2018թ. հոկտեմբեր 27-ին նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8404 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել