«Ազատ զույգը». դերասան-հանդիսատես ինտերակտիվ խաղով նոր պրեմիերա Ստանիսլավսկու բեմում

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրվեց եւս մեկ ներկայացմամբ: Հոկտեմբերի 27-ն կայացավ «Ազատ զույգը» ինտերակտիվ ներկայացման պրեմիերան, երիտասարդ ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադմամբ:

Իտալացի բեմադրիչ-դրամատուրգ Դարիո Ֆոյի «Ազատ զույգը» կատակերգությունում արծարծվում են ամուսնական զույգի հարաբերությունները՝ անկեղծ խոստովանություններով ու տեսարաններով: Թեեւ իտալացի հեղինակը պիեսը գրել է 1980-ականներին, թեման այժմ էլ արդիական է։ «Ազատ զույգը» ներկայացումը ռուսական թատրոնում ինտերակտիվ կերպով ներկայացվեց, բեմում նստած հանդիսատեսը եւս իր մասնակցությունն ունեցավ ներկայացմանը: Հանդիսատեսը գործողություններին հետեւեց ոչ թե դահլիճից, այլ հենց բեմից. դերասաններն ու հանդիսատեսը մեկ հարթության վրա էին։ 

Ներկայացման մեջ շատերը կտեսնեն զվարճալի եւ ծանոթ ընտանեկան կոնֆլիկտներ, փոխհարաբերություններ, բայց անսպասելի իրավիճակներում։ Պիեսի ընտրության եւ դերասանական կազմի մասին զրուցեցինք բեմադրող ռեժիսոր Նորա Գրիգորյանի հետ:

Վերջինս ասաց, որ իր ուսանողների հետ են ընտրել թեման եւ միասին աշխատել: Նշեց նաեւ, որ մինչ դերասանների ամբողջական հավաքագրումը, մի քանի այլ դերասանների էլ է առաջարկել, բայց նրանք ինչ-ինչ պատճառներով չեն համաձայնվել խաղալ, ուստի որոշվել է այս խումբը հավաքել: Նորա Գրիգորյանի բնորոշմամբ՝ հետաքրքիր եւ նորովի մոտեցում է՝ բեմում դերասան-հանդիսատես հարաբերությունները, հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են գլխավոր կերպարները խոսում, կիսվում հանդիսատեսի հետ ապրումներով:

«Սա կատակերգություն է, սակայն իր մեջ ունի շատ կյանքային ու դրամատիկ կողմեր: Ըստ սյուժեի՝ տղամարդը համոզում է կնոջը, որպեսզի իրենք դառնան ազատ զույգ, իսկ կինը դժոխքի միջով է անցնում, որպեսզի կարողանա ամուսնուն հետ պահել այդ մտքից, համոզի, որ նրա միտքն ուղղակի սխալ է: Սակայն ի վերջո կինը համաձայնվում է ամուսնու հետ, իսկ երբ իր համար նոր տղամարդ է գտնում, ամուսինը չի հանդուրժում: Ներկայացման գլխավոր հաղորդագրությունն այն է, որ պետք է գնահատել այն մարդկանց, ովքեր մեր կողքին են, քանի որ հաճախ մտածում ենք, որ նա սիրում է, հաստատ չի հրաժարվի, չի թողնի, մտածում ենք, թե մեզնից լավը չկա ու մեզ սիրողների նկատմամբ եսասեր ենք լինում՝ կարծելով, թե նա ամեն ինչի կդիմանա: Իսկ երբ մեզ սիրող մարդը թողնում է ամեն ինչ ու հեռանում, այդ ժամանակ նոր զգում ենք նրա արժեքն ու պակասը, հասկանում, որ կորցրինք այն մարդուն, ում սերը չէինք գնահատում, բայց սիրում էինք»,- նշեց Նորա Գրիգորյանը:

«Ազատ զույգ»-ի հայկական պրեմիերայի դերակատարներն են Մանվել Խաչատրյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Անի Հակոբյանը, Սերգեյ Գրիգորյանը, Հայարփի Զուռնաչյանը, Ալեքսանդր Հայրապետովը եւ Գրիգոր Խոջյանը:

Տպել
2897 դիտում

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով