Երևան
12 °C
Տեւական ժամանակ է՝ օդից կախված է Ամուլսարի հարցը: «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանձնարարվել է զերծ մնալ հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված գործողություններ կատարելուց, ինչը ամենեւին էլ ընկերություն սրտով չէ: Դա ակնհայտ է դառնում նրանց ներկայացուցիչների տված հարցազրույցներից եւ պաշտոնական պարզաբանումներից: Ի վերջո, ի՞նչ քայլեր է պատրաստվում իրականացնել ընկերությունը:
«Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է»,- այս մասին մեր զրույցում հայտարարեց «Լիդիան Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:
- Պարոն Ալոյան, արդեն շուրջ 2 ամիս է՝ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարվել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որեւէ գործողություն կատարելուց մինչեւ ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Այս որոշումից հետո ընկերությունն իր պաշտոնական պատասխանում նշել էր, որ Տեսչական մարմնի եզրակացությունն անպայման կբողոքարկի համապատասխան ատյաններում։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել մինչ այժմ:
- Նախ, ուզում եմ հիշեցնել, որ գործունեությունից ձեռնպահ մնալու վերաբերյալ տեսչական մարմնի հանձնարարությունը հիմնված էր ապօրինի ակտի վրա, որի հիմքում ենթադրության հիման վրա հայտնաբերված թիթեռն ու բույսն էին: Երկու ենթադրություններն էլ գնահատվեցին եւ հերքվեցին մեկ շաբաթ անց՝ Բնապահպանության նախարարության կողմից: Հաստատվեց, որ թիթեռը չի բնադրվում եւ ապրում Ամուլսարում, իսկ բույսը, որը հայտնաբերել են, կարմիր գրքի բույս չէ: Հետեւաբար, որեւէ իրավական հիմք չկար հանձնարարել մեզ ձեռնպահ մնալ գործունեությունից: Այդուհանդերձ, շինարարական աշխատանքները Ամուլսարում դադարեցված են: Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը իր հանձնարարականը հետ չի կանչել, իսկ ճանապարհները ապօրինի փակած մի խումբ անձինք չեն հեռացվել, եւ օրենքը չի գործարկվել: Այդուհանդերձ, մենք համապատասխան վարչական վարույթ ենք դիմել տեսչական մարմնի որոշման դեմ, լսումներն առայժմ հետաձգվել են: Հայաստանում նման խտրական վերաբերմունքի ոչ մի այլ ընկերություն, իմ կարծիքով, չի արժանացել:
- Ընկերության Կայուն զարգացման գծով փոխնախագահ Արմեն Ստեփանյանը մի քանի ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ ընկերության գործիքակազմի մեջ է մտնում նաեւ միջազգային արբիտրաժային դատարան դիմելը: Արդյո՞ք պատրաստվում եք դիմել վերոնշյալ դատարան: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ դատարանից, որքա՞ն փոխհատուցում պետք է տրվի ընկերությանը ձեր հաշվարկներով:
- Միջազգային արբիտրաժը ընկերության համար տարբերակներից մեկն է:
- Ձեր բերած փաստարկները ավելի լուրջ են, քան բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի՞ բերած փաստարկները: Խնդրում եմ հիմնավորել, թե ինչո՞ւ:
- Դարձյալ, եկեք հստակեցնենք: Տեսչական մարմնի կողմից «հայտնաբերած» միակ «պատճառը», որի հիման վրա հանձնարարվել էր դադարեցնել աշխատանքները, թիթեռն ու բույսն էին, ինչը, ինչպես պարզվեց, բոլորովին անհիմն էր: Այս փաստարկները հերքվել են Բնապահպանության նախարարության կողմից: Այնպես որ, տեսչական մարմինը որեւէ իրավական փաստարկ չունի: Մյուս բացթողումները, որոնց մասին խոսում է տեսչական մարմինը կամ տուգանքի կամ շտկման ենթակա բացթողումներ են եւ որեւէ կերպ չեն առնչվում աշխատանքները դադարեցնելու նրանց հանձնարարության հետ: Այդուհանդերձ, մենք իրավական կարգով վիճարկում ենք ակտն ամբողջությամբ, քանի որ համարում ենք, որ այն ապօրինի է եւ ակնկալում ենք օրենքի կիրարկում:
- Դուք նշել եք, որ միջազգային ներդրողների մոտ անվստահություն է առաջանալու Հայաստանի նկատմամբ Ամուլսարի հարցի վերաբերյալ: Նրանց համար ավելի կարեւոր չէ՞ այն հանգամանքը, որ Հայաստանը հանուն բիզնես շահի չի առաջնորդվում եւ բնապահպանական վտանգների առաջ չի կանգնեցնում իր երկրի բնակիչներին:
- Առաջինն, ինչի վրա ուշադրություն է դարձնում ցանկացած ոլորտում ցանկացած ներդրող՝ օրենքի գերակայությունն ու կանխատեսելիությունն է: Հստակ է, որ միջազգային ներդրումային շուկան այժմ տեսնում է հետեւյալ պատկերը. Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակված խոշոր ներդրողը, որը օրինապաշտ ընկերություն է, ապօրինի կերպով զրկված է աշխատելու հնարավորությունից: Ներդրողները բավարար գիտելիք ունեն՝ դա հասկանալու, հենց միայն այն պատճառով, որ Ամուսարը աշխատում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ստանդարտներով: Ընկերությունն անցնում է միջազգային աուդիտներ եւ ապացուցել է, որ համապատասխանում է տեղական եւ միջազգային բնապահպանական չափանիշներին: Ավելին ասեմ, եթե օրինակ, Ամուլսարը լիներ Հայաստանի միակ հանքարդյունաբերական ծրագիրը, անհիմն բնապահպանական մեղադրանքները ինչ-որ տեղ հասկանալի կարող էին լինել: Բայց ներդրողները տեսնում են, որ մոտ մեկ տասնյակ այլ հանքեր շարունակում են աշխատել, իսկ միակ ծրագիրը, որը զրկված է օրինական աշխատանքի իրավունքից՝ Ամուլսարն է, այն դեպքում, երբ սա միակ ծրագիրն է, որն անցել է մի շարք միջազգային բնապահպանական աուդիտներ եւ առաջնորդվում է միջազգային ամենախիստ չափանիշներով: Անկեղծ ասած, սա չի կարող ընդունելի լինել որեւէ ներդրողի համար:
Ի դեպ, տարածված միֆ կա, որ Լիդիանի շուրջ իրավիճակը ազդում է միայն հանքարդյունաբերության ոլորտի պոտենցիալ ներդրողների վրա: Իրականում՝ ոչ: Ցանկացած ոլորտում պոտենցիալ խոշոր ներդրողը առաջին հերթին նայելու է այդ երկրում այլ ներդրողների փորձին: Եւ Լիդիանի օրինակը աչք է ծակելու: Ես այս ամենը մեծ ցավով եմ ասում, քանի որ ինձ համար հստակ է, որ սա բացասաբար է ազդելու երկրի վրա, իսկ ես նման բան չէի ուզենա տեսնել: Լիդիանը արեւմտյան բորսայում ցուցակված ամենախոշոր ներդրողն է Հայաստանում: Ամուլսարը արժեք է մեր երկրի համար: Եւ ես կարծում եմ, որ մենք, կառավարության հետ համատեղ, պետք է լուրջ ջանքեր ներդնենք՝ իրավիճակը շտկելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Բացահայտվել է մեքենայից գողության հերթական դեպքը. երիտասարդը կալանավորվել է
Խոտ-Որոտան ճանապարհին, որտեղ փլուզման, ջրի որոշ խնդիրներ կային, աշխատանքն ամբողջությամբ ավարտել ենք. Խուդաթյան
Երևանում խցանումները տնտեսական աճի պատճառով են, ավտոմեքենաների համար պետք է մտցվեն որոշակի սահմանափակումներ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքել է տարածվող լուրերը
Ներքևում Իջևանն է, իսկ այստեղ՝ ես իմ հեծանիվով. Նիկոլ Փաշինյան
Ընտրակաշառքի գործով ձերբակալված 4 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հիստերիա էին բարձրացրել, թե 20:00-ից հետո քվեարկել են, հիմա նորից հիստերիա է, թե ձայները գողացել են. Չախոյան
Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով, Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով. Ազիզյանը՝ հորդառատ անձրևների մասին
Պուտինը պարտվեց նրանց․ Սաակաշվիլին հրապարակել է Զելենսկիի, Ալիևի, Սանդուի, Փաշինյանի, Մագյարի լուսանկարները
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն Երևանի և բոլոր մարզերի բազմաթիվ հասցեներում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում
Արեգնազ Մանուկյանի բնակարանը խուզարկել են. հայտնի է՝ ինչու
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզում եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա՝ դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT