Ճիշտ մոտեցում. եկեք բարեխոսենք

30/10/2018 schedule14:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Արժույթի միջազգային հիմնադրամի 12 երկրներ ներառող, այսպես կոչված, «Հոլոնդական խմբի» գործադիր տնօրեն Ջերոն Կրեմերսը, որը այս օրերին հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի, Կենտրոնական բանկի նախագահի եւ այլոց հետ, երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել: Ի՞նչ կարծիքի է ԱՄՀ բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի մասին. «Ընդհանուր առմամբ զարգացումները բավական դրական են... Ամեն ինչ շատ լավ է, տնտեսական աճը շատ բարձր է, հինգերորդ տարին է, որ շարունակաբար արձանագրվում է տնտեսական երկնիշ աճ, դա նույնիսկ կարող է լինել ռեկորդային ցուցանիշ համաշխարհային մակարդակով...»:

Վերջինս, իհարկե, մի քիչ չափազանցնում է, քանի որ Հայաստանում տնտեսական երկնիշ աճը գրանցվում է ոչ թե 5 տարի անընդմեջ, այլ ընդամենը 3 տարի: Այնուամենայնիվ, ինչո՞ւ են վերջին շրջանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները իրենց հրապարակային ելույթներում խոսում Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին: Իսկ կոռուպցիայի խորացման, տնտեսության որակական չափանիշների վատթարացման եւ այլ հանգամանքների մասին աշխատում են լռել: Առաջին հայցքից սա տարօրինակ է: Բայց տարօրինակ կլիներ, եթե նրանք իրականում այդպես մտածեին: Իրականությունը փոքր-ինչ այլ է: Մեր ֆինանսական ոլորտի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները անձնական զրույցներում խոստովանում են, որ նման անձանց հետ իրենց հանդիպումներում բոլորովին այլ հարցեր են քննարկվում եւ բոլորովին այլ տոնով:

Ասվածի լավագույն ապացույցը «Կովկասյան վագրի մռնչյունը» արդեն հայտնի վերնագրով աշխատությունն է, որը կազմել է Համաշխարհային բանկը, բայց որը դեռ չի ներկայացվել լայն հանրությանը: Այստեղ նշված են ոչ միայն Հայաստանի տնտեսական զարգացումների դրական կողմերը, այլ բավական սուր արտահայտություններով եւ անկեղծորեն ներկայացվում են նաեւ, մեղմ ասած, բացասական կողմերը: Այդ աշխատությունը ներկայումս ուղարկվել է մեր պաշտոնյաներին, այսպես ասած, կարծիքներ ստանալու ակնկալիքով: Դրանից հետո միայն ՀԲ-ն կհրապարակի այդ փաստաթուղթը: Այս ընթացքում մերոնք կանեն ամեն ինչ՝ այդ աշխատության «սուր անկյունները» զգալիորեն հարթեցնելու համար, եւ կարելի է չկասկածել, որ ՀԲ-ն «ընդառաջ» կգնա եւ հրապարակումից առաջ մեր իշխանություններին հաճո որոշակի փոփոխություններ կանի այնտեղ:

Ինչո՞ւ: Այ սա շատ կարեւոր հարց է: Խնդիրն այն է, որ այս աշխատության չփոփոխված տարբերակով ՀԲ-ն ուղղակիորեն ասում է այն, ինչ մտածում է: Եւ նաեւ իշխանությունները կիմանան, թե ինչ է իրենց մասին մտածում ՀԲ-ն: Բայց հանրությանը կներկայացվի աշխատության ձեւափոխված, «փափկացված» տարբերակը: Ի՞նչ է տալիս ՀՀ իշխանությունների եւ միջազգային հզորագույն ֆինանսական կազմակերպությունների նմանատիպ շփվելաձեւը: Սրանով ՀԲ-ն թույլ չի տալիս, որ մեր իշխանությունները ավելորդ կտրուկ շարժումներ անեն  եւ ստիպում է մերոնց շարունակել այն տնտեսական կուրսը, որ Հայաստանը վերցրել է ավելի քան 10 տարի առաջ: Հայաստանում արդեն իրականացված բարեփոխումները մեծ հաշվով սկսվել են հենց ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի սահմանած մի քանի սկզբունքների շուրջ եւ այդ կազմակերպությունների վերահսկողության եւ աջակցության ներքո:

Բավական է Հայաստանը շեղվի դրանցից, հետո ոչ մեկին չես կարող ապացուցել, որ մեղավորը ոչ թե այդ սկզբունքներն էին, այլ իշխանությունների վարած քաղաքականությունը: Այլ կերպ ասած, ՀՀ-ի վերջին տարիներին ներկայացրած վագրային ցատկերին հավատալու պատրանքը հենց այն թոկն է, որ թույլ չի տալիս մեր ֆեոդալակոմունիստական կոռումպացված իշխանություններին կատարյալ «բեսպրեդել» հաստատել երկրի տնտեսական ոլորտում: Իսկ ինչ վերաբերում է մեր այդքան լավ ցուցանիշներին, ապա դրանց ապահովումը մեծ հաշվով այդքան էլ բարդ բան չէ: Օրինակ՝ տնտեսական երկնիշ աճ արձանագրելը: Սրանից էլ հեշտ բա՞ն: Խնդիրն այն է, որ տնտեսական աճի ցուցանիշը տալիս է կամ, տվյալ դեպքում, նկարում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ): Բերենք ամենաթարմ օրինակը, որը ցույց է տալիս այդ գերատեսչության ցուցանիշների հավաստիությունը:

«Ձեզ հազար եմ ասել, ԱՎԾ-ի տված տվյալներից մի օգտվեք, որովհետեւ հենց իրենք են ասում, որ դրանք չպետք է օգտագործել պաշտոնոկան ուսումնասիրությունների ժամանակ»,-ընդամենը նախորդ օրը իր աշխատակիցներին նման հանդիմանությամբ դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Հանձնաժողովի աշխատակիցները  ԱՎԾ-ի տվյալներով ուսումնասիրել էին Հայաստանի ցորենի շուկան ու այնտեղ մոտ 130 հազար տոննայի տարբերություն գտել: Իսկ դա մեր ցորենի եւ ալյուրի սպառման ծավալների շուրջ 30 տոկոսն է: Այս եւ մյուս կազմակերպություններում ու գերատեսչություններում մեր ԱՎԾ-ի տրամադրած ցուցանիշները դիտում են ոչ թե պաշտոնական տվյալ, այլ ընդամենը գնահատական: Իսկ գնահատական տալիս որեւէ խնդիր չկա` գրել 10 տոկոս տնտեսական աճ, թե՝ 6 տոկոս:

Հայկ Գեւորգյան

Տպել
1166 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ