Ախալքալաքում հարձակվել են Վաշաձեի նախընտրական շտաբի վրա, ծեծել շտաբի անդամներին (լուսանկարներ, տեսանյութ)

30/10/2018 schedule19:05

Ախալքալաքում հարձակվել են նախագահի թեկնածու Գեորգի Վաշաձեի նախընտրական շտաբի անդամի վրա ու ծեծի ենթարկել: Այս մասին տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Նախընտրական շտաբի անդամ Աշոտ Ռայիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Տեղում ոստիկաններ են մոբիլիզացված:Ականատեսները հեռուստաընկերությանը պատմել են, որ անհայտ անձինք ներխուժել են շտաբ ու ֆիզիկական ուժ գործադրել շտաբի անդամների վրա: Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները իշխող «Վրացական երազանքի» տարածաշրջանի գրասենյակի ակտիվիստներն են եղել:

Իսկ Aliq-ը հայտնում է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության Ախալքալաքիի նախընտրական շտաբի վրա հարձակման հետևանքով 4 անձ հիվանդանոց է տեղափոխվել: Նրանք պնդում են, թե իրենց վրա հարձակվել են մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի գլխավորությամբ՝ մոտ երկու տասնյակ անձ:

Շտաբի ղեկավար Աշոտ Ռայիսյանը, ով այժմ հիվանդանոցում է, հայտարարել է, որ շտաբ են մտել Մարտուն Մկոյանը, նրա որդին, եղբոր որդիներն ու ծեծի են ենթարկել աշխատակիցներին: Ռայիսյանի խոսքով՝ 5-6 աշխատակիցներին ծեծի է ենթարկել մոտ 40 հոգի:

Այլ միջադեպ է տեղի ունեցել նաև 12:10-ին, Խոսպիո գյուղի մոտակայքում: Շրջանային հանձնաժողովի անդամ Միխեիլ Ագաբաբյանի ավտոմեքենան շրջապատել են ու ծեծի ենթարկել նրան: Նշվում է, որ մոտ երկու տասնյակ մարդ է եղել:

Միջադեպի մասնակիցների պարզաբանմամբ տեսանյութեր է ներկայացնում Jnews լրատվականը:

Jnews լրատվականը չի կարողացել կապվել Հենզել Մկոյանի հետ, սակայն խոսել է պատգամավորի եղբոր՝ Մարտուն Մկոյանի հետ: Վերջինս հայտարարել է, որ ծեծկռտուքը Մկոյաններին պատկանող բենզալցակայանում ընդդիմադիրների սադրանքների արդյունքն է:

«Նրանք պաստառներ են պոկել, հայհոյել, այդ պատճառով էլ սկսվել է ծեծկռտուքը: Ամեն ինչ նկարահանված է: 2:30-ին նրանք բենզալցակայան էին եկել ու սպառնացել, որ կայրեն այն: Հենց Ագաբաբյանն է պաստառներ պոկել, նրա հետ են եղել նաև Ռայիսյանի որդին ու նրա երկու ընկերները», - հայտարարել է պատգամավորի եղբայրը:

Մարտուն Մկոյանը նաև պնդում է, թե ծեծկռտուքի ժամանակ Հենզել Մկոյանը ներկա չի եղել:

Թեմայի շուրջ արդեն հայտարարություն են արել նաև Թբիլիսիում: «Ուժը միասնության մեջ է» դաշինքի նախընտրական շտաբի պետ Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ այս ամենը արվել է ընտրությունները կեղծելու համար: Նա նաև դիմել է ՆԳՆ-ին՝ ձերբակալել Մարտուն Մկոյանին: Վաշաձեն հայտնել է, թե ուղևորվում է Ախալքալաք։

Տպել
2562 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին