Ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է. Զեյնալյանը ներկայացրեց համաներման նախագիծը

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը:

Զեյնալյանի ներկայացրած նախագիծը փոքր-ինչ տարբերվում էր անցած շաբաթ ԱԺ կայքում հրապարակված համաներման նախագծի տեքստից:

Զեյնալյանի ներկայացրած համաներման նախագիծն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Այս համաներման օրենքով նախատեսվում է պատժից ազատել հետեւյալ խումբ անձանց՝

1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձին.

2) այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք:

  1. առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված սոցիալական այնպիսի խմբեր, որոնց մեջ ներառված են օրինակ.

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամները

2.) Երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցողները

3) Մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց

4) 60 տարին լրացած, հղի, կամ մինչեւ երեք տարեկան ունեցող անձինք եւ այլն

  1. Անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար՝

1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

  1. նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձինք, որոնք դատապարտվել են՝

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

  1. Համաներում հայտարարելու արդյունքում քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում.

2) Սոցիալական խմբի մեջ ներառված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.

3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.

4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

  1. Համաներում հայտարարելու արդյունքում պատժից կազատվեն նաեւ 2016  հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար դատապարտված անձինք, եթե դրա դեմ չեն առարկում, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները:

2) Այնուհանդերձ՝ համաներման նշված դրսեւորումը չի տարածվում նկարագրված հանցագործությունների, իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան:

Համաներում կատարելու արդյունքում`

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափը կրճատվում է, եթե համաներման արդեն իսկ նշված դրսեւորումները անձի նկատմամբ չեն կիրառվել՝

1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.

2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ.

3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ կրած եւ դատվածություն ունեցող անձանց նկատմամբ.

4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

5) 6 ամսով քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածներով, ինչպիսիք են՝ սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցիչով վարակելու ընտրողների ցուցակները կազմելու, ընտրական հանցագործությունների հետ կապված հանցավոր ճանապարհով ստացված գույք օրինականացնելու, փողերի լվացման, ազգային ռասայական, կամ կրոնական թշնամանք հարուցելու, թմրանյութ կամ հոգեներգործություն նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելու կամ պահպանելու: Ամբողջ ցանկը չկարդամ, ժամանակը խնայելու համար:  Դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն:

7. Համաներում հայտարարելու արդյունքում կդադարեցվի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։

Նախագծով առաջարկվում է համաներում չիրականացնել հետեւյալ խումբ անձանց նկատմամբ՝

1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`

Նշանակված պատժաչափը կրճատվել կամ որոնց պատիժը կրելուց ազատել են, կամ որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական հետապնդումը դադարեցվել է անհատական կամ համաներման հիման վրա եւ կարող են մեղադրվել, կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար

1) Այն անձանց նկատմամբ, որոնք օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

2) հետախուզվողների նկատմամբ՝ բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի հունվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

3) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում:

Հարգելի գործընկերներ, ես ամբողջ չեմ ներկայացնի: Նաեւ բացարձակ արգելք է սահմանված մի շարք հանցագործությունների նկատմամբ՝մասնավորապես ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, մարդու թրաֆիկինգի կամ շահագործման, սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, ավազակության, ահաբեկչության, պետական դավաճանության, դիվերսիայի, ապօրինի հարստանալու, ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ մի շարք այլ դեպքերում բացարձակ համաներում չի կիրառվում:

Չի կիրառվում նաեւ մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար օրենքով համաներում կիրառելն արգելվում է:

Այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար. կամ դատապարտվել են պատժի չկրած մասում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

Նախագծում առկա են անցումային դրույթներ, որոնցով կանոնակարգվել են օրենքի գործողության եւ կիրառման ապահովման հետ կապված հարաբերությունները:

Հատկանշական է, որ տուժողների իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվել է, որ համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության պայմաններում հանցագործության արդյունքում տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Համաներման կիրառումից հետո տուժողին ներկայացված վնասի հատուցման պահանջով հակաիրավական վարքագծի վնասների եւ հակաիրավական վարքագծի միջեւ պատճառահետեւանքային կապի բացակայության ապացուցման պարտականությունը կրում է վնաս պատճառողը:

Մինչդատական եւ դատական վարույթում համաներում չի կիրառվում, եթե դատավարական փաստաթղթերով արձանագրված տուժողին պատճառված վնասը չի հատուցվել, կամ այլ կերպ չի հարթվել: Սա նաեւ կնպաստի, որպեսզի անձինք ովքեր ունեն վնաս հատուցելու պարտականություն կարողանան ազատ արձակվել անձանց այն նախապայմանի, որը նախկինում գործել է:

Միեւնույն ժամանակ ուզում եմ ներկայացնել մի շարք վիճակագրական տվյալներ.

ՔԿՀ-ներում պահվող 2888 անձանցի պատժից կազատվեն շուրջ 270-ը, դատապարտյալների ավելի քան շուրջ 15 տոկոսը:

ՔԿՀ-ներում պահվող 396 անձի (21, 5) տոկոսը օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժի չկրած մասը կկրճատվի: Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ հիմնարկներում պահվող ավելի քան 660 դատապարտյալների նկատմամբ կկիրառվի համաներում, որը կազմում է դատապարտյալների ավելի քան 36%-ը: Իսկ հիմնարկներում կկիրառվի պահվող առհասարակ անձանց ավելի քան՝ 22 %-ի, պրոբացիայի 3850 շահառուներից՝ շուրջ 2720 անձի նկատմամբ, այսինքն՝ շահառուների ավելի քան 70 %-ի նկատմամբ: Քննչական կոմիտեում քննվող 6140 քրգործերից կկրճատվի 1096-ը:

Միեւնույն ժամանակ սա իր բացարձակ ցուցանիշներով նախորդ տարիների կատարած համաներումների արդյունքում ամենաշատ շահառուն ունեցող համաներումն է:

Տպել
2513 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում