Երկրորդ քաղաք. Գյումրին ընտրում է կրիմինալին

31/10/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 25-ի համարում

Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը Գյումրիի քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին գիտի որպես «քրեական անցյալով մարդ»: Քվեարկությանը օրը` կիրակի առավոտյան, պարոն Մանուկյանը վստահ էր, որ կեղծիքներ տեսնելու դեպքում գյումրեցին այնպես կհակազդի, որ «մենք էլ կրակը կընկնենք»: Օրվա սկզբին մարզպետն արդեն տեղեկություններ ուներ, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները «շենք առ շենք ընկած՝ անում են ամեն ինչ, որ մարդիկ քվեարկության չգնան»: Փաստն այն է, որ Գյումրիի 119 հազար 51 ընտրողից քվեարկությանն, ըստ թիվ 34 ԸԸՀ-ի, մասնակցել է 46 հազար 324 մարդ կամ ընտրողների 39,5 տոկոսը:

Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 6 հազար 339 ձայնի տարբերությամբ կիրակի օրը վերընտրվեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնում: 79 տեղամասերի արդյունքով նախնական հաշվարկներով նա հավաքել է 23 հազար 350 ձայն: ՀՀ ԱԺ երեք գումարումների պատգամավոր Մարտին Սուքիասյանի շտաբը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում երեկ մինչեւ ժամը 14-ը արդեն բողոքարկել է ընտրությունների արդյունքները: Ըստ Մարտին Սուքիասյանի նախընտրական շտաբի պետ, Շիրակի փոխմարզպետ, Գյումրիի նախկին քաղաքապետ Միքայել Վարդանյանի, բողոքարկման հիմնական պատճառն այն է, որ ընտրատարածքներում ընտրողների ցուցակներն էականորեն տարբերվում էին այն ցուցակներից, որոնք կային շտաբի տրամադրության տակ:

«Նույն տարածքի ընտրողները ցրված էին տեղամասերով»,- ասաց Շիրակի փոխմարզպետը: Թիվ 34 ԸԸՀ նախագահ Սայադ Մինասյանն ասում է, որ Մարտին Սուքիասյանի բերած բողոքը ԸՕ 40/1-ով կմերժվի, որովհետեւ «համապատասխան ձեւով չի ներկայացվել»: Այսինքն, անստորագիր է, եւ շտաբի պետն իր տվյալները ճիշտ չէր ներկայացրել: Ըստ այդմ, «կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում»: Մարտին Սուքիասյանի շտաբի պետը երեկ ժամը 16-ի դրությամբ դեռ տեղյակ չէր, որ ԸԸՀ-ն մտադիր է մերժել իր դիմումը: Թեկնածուներից ոչ մեկն էլ ԸԸՀ-ին բողոքներ չի ներկայացրել երեկ տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ: Ողջ կիրակի օրվա ընթացքում քաղաքում երկու թեկնածուներն էլ ընտրակաշառք էին բաժանում:

Մարդիկ անձնագրերով գալիս էին Վարդան Ղուկասյանի շտաբ, եւ շտաբի պետի սենյակում նրանց տեղեկացնում էին, թե որ սենյակը պետք է մտնել: Շտաբի պատասխանատու, Գյումրիի փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը մեզ տեղեկացրեց, որ անձնագրերով եկած այդ մարդկանց իրենք պարզապես տեղեկացնում են, թե որ տեղամասում պետք է քվեարկեն: Մարտին Սուքիասյանի շտաբն ընտրությունների նախորդ օրը քաղաքի կենտրոնից տեղափոխվել էր ծայրամաս՝ «Թուրքի մայլա» թաղամաս: Այստեղ անձնագրերով մարդկանց կուտակումներ կային: Երբ Միքայել Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են տեղափոխել շտաբը, որտեղ աշխատել են այս ամսվա 5-ից, միգուցե աչքից հեռու կաշառք բաժանելու համա՞ր, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Նախորդ շտաբը վերցրել էինք վարձով, կոմունիկացիաներ չունեինք»:

Հանդիպեցինք մի կնոջ, որը չգիտեր, թե ումից պետք է պահանջի Մարտին Սուքիասյանի օգտին իր բերած քվեների գումարը: Նրա հետ տեղի ունեցավ այսպիսի երկխոսություն: «Ցուցակ եմ տվել, ո՛չ ցուցակը կա, ո՛չ պատասխանը»,- գրգռված ասաց նա: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ցուցակ: «Ձենի»,- ասաց նա: Քանի՞ հոգու: 150: Եվ ինչքա՞ն պետք է վճարեն նրան: «Մարդա 5 մանեթ»,- պարզաբանեց կինը: 5 դրա՞մ: «Ի, 5 հազար դրամ»,- թեման փակեց նա: Այդ ժամանակ նրա կողքով անցավ Մարտին Սուքիասյանը, որը մեր պարզաբանումներին ի պատասխան ասաց.

«Ես իմ գործն եմ անում, դուք՝ ձերը»: Քվեարկության ավարտից մեկ ժամ առաջ տեղեկություններ եղան, որ լրագրողների «Ասպարեզ» ակումբի մոտ Սուքիասյանի կողմնակիցներն ընտրակաշառք են բաժանում: Այս տեղեկությունները հասել էին նաեւ Վարդան Ղուկասյանի թիմակիցներին, որոնք մոտ քառասուն տարեկան Անահիտին ծեծելով եւ մերկացնելով փորձում էին վերցնել դեռեւս առավոտյան քվեարկած այս կնոջ մոտի 2 հազար դրամը, որը նա ստացել էր Մարտինի թիմակիցներից:

«Իմ հալալ քրտինքն ա»,- բղավելով դիմադրում էր Անահիտը: Ժամը 19-ին տեղեկություններ ստացանք, որ մի քանի հաղթանդամ երիտասարդ ներխուժել են Մարտին Սուքիասյանի՝ Անի թաղամասում գտնվող շտաբ եւ ծեծել ներսում գտնվողներին: Միքայել Վարդանյանը ծեծը բացառեց: «Տղայական բան էր»,- կատարվածը բնորոշեց նա: Իսկ գյումրեցիներն ինչո՞վ են բացատրում Վարդան Ղուկասյանի հաղթանակը: «Նրա արածը տեսել ենք, չնայած կրիմինալը մի քիչ շատացել է»,- ասում էր 60-ամյա մի տղամարդ: «Մարտին Սուքիասյանը միշտ էլ ընտրակաշառքով է դարձել պատգամավոր, գյումրեցիների մեծ մասը դեմքով էլ չգիտի նրան, դե, հիմա թող տեսնի, թե Գյումրին ինչպես է մերժում իրեն»,- ասում էր մեկ ուրիշ գյումրեցի:

Հ.Գ. Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանից երեկ հետարքրվեցինք, թե ինչո՞վ է ինքը բացատրում ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանի պարտությունը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. «Հանրապետական կուսակցությունը չկանգնեց նրա կողքին: Գյումրիից ընտրված ՀՀԿ-ական պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը եւ Աշոտ Աղաբաբյանը չօգնեցին իրենց գործընկերոջը, իսկ մյուս թեկնածուն (Մարզպետունի Մարգարյանը) աջակցեց գործող քաղաքապետին` իր հավաքած ձայներով»: Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի երրորդ թեկնածուն՝ Մարզպետունի Մարգարյանը, 4 հազար 445 ձայնով կիրակի օրվա ընտրություններում գրավել էր երրորդ տեղը: Ի դեպ, հանրապետական Մարտին Սուքիասյանին ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից բացի աջակցում էր ընդդիմադիր ՀԺԿ-ն, որի Գյումրիի կառույցի ղեկավար Արտաշես Կարապետյանը թիվ 34/51 տեղամասում պարոն Սուքիասյանի վստահված անձն էր, բայց այդպես էլ նրան չթույլատրեցին մասնակցել ձայների հաշվարկին:    

Մհեր Արշակյան

Տպել
1637 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց