Ռեյտինգային պատգամավորները եւ հեղինակազրկված կուսակցությունները. ով՝ ում համար է աշխատելու

Ռեյտինգային ընտրակարգով Ազգային ժողով անցած 49 պատգամավորից ոչ բոլորն են պատրաստվում կրկին գործի դնել իրենց վարկանիշը եւ դեկտեմբերյան ընտրություններին ձայներ ապահովել այս կամ այն կուսակցության համար: Իրականում, եթե վերլուծենք իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ նրանց այդ վարկանիշերը գոյություն չունեն, քանի որ նախկինում գործել է ռեյտինգը հավասար է վախի մթնոլորտ ստեղծելուն, փող բաժանելուն եւ այլ ոչ օրինական գործողությունների:

«Հանրապետական» խմբակցությունն այս Ազգային ժողովում ունի ռեյտինգային ամենաշատ պատգամավորները՝ 27 հոգի, այդ թվում նաեւ նրանք, ովքեր հեղափոխությունից հետո դադարեցրել են համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյո՞ք ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ այստեղ խնդիրն այն է, որ անթույլատրելի է դեկտեմբերին ընտրությունների գնալը: «Ռեյտինգայինի հարցով դեռ չենք խորացել, որովհետեւ դա էական նշանակություն չունի»:

ՀԺ-ի հարցին՝ մտահոգի՞չ չէ, որ գործարար թեւի պատգամավորները չեն լինելու ՀՀԿ ցուցակում, քանի որ նրանք հազարավոր քվեներ էին բերում կուսակցությանը, մասնավորապես, Սամվել Ալեքսանյանը Մալաթիա համայնքում 42 հազար քվե էր հավաքել, Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, ՀՀԿ-ի համար մտահոգիչ չէ»: Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը մասնավոր զրույցներում հայտել է, որ առաջադրվելու ցանկություն չունի:

Ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այս պահին չի կողմնորոշվում՝ առաջադրվելու է, թե՝ ոչ: Մեր զրույցում նշեց, որ հիմա սպասողական փուլ է, առաջիկայում է որոշվելու: ՀԺ-ի հարցին՝ ու՞մ հետ է որոշում կայացնելու, Սարգսյանը պատասխանեց. «Ես ՀՀԿ անդամ եմ»: Դիտարկմանը, որ մեկ հայտարարում է դուրս գալու մասին, մեկ՝ համագործակցում է, պատգամավորը նկատեց. «Ես չեմ հայտարարել, որ դուրս եմ գալիս: Ես ասել եմ՝ տեսնեմ իրադարձությունները ինչպես են դասավորվում եւ իմ ու կուսակցության հարաբերությունները ինչպես կլինի: Առայժմ որեւիցե խոչընդոտ կուսակցության կողմից չկա՝ իմ գործունեության հետ կապված»: Ալիկ Սարգսյանը նախորդ ընտրություններին 6 հազար 5 հարյուր քվե է ստացել: Հարցին՝ ինչ է կարծում, կկարողանա՞ նույնքան ձայն ապահովել, եթե հաշվի առնենք, որ իրավիճակ է փոխվել, պատասխանեց. «Եթե խոչընդոտներ չլինեն, նորմալ է»:

ՀՀԿ-ի ռեյտինգային պատգամավորներից Մուրադ Մուրադյանը եւս մասնակցության հստակ որոշում չունի: Սակայն նշում է, որ առաջադրվելու դեպքում լինելու է ՀՀԿ-ի ցուցակում: «Նմա՞ն եմ մի մարդու, որ տեղափոխվեմ, գնամ ուրիշ տեղ»: Մուրադյանը չի կարծում, որ ՀՀԿ-ի հեղինակազրկված լինելու հանգամանքը խանգարելու է իրեն:

Թիվ 11 ընտրատարածքից ընտրված, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերթական անգամ առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով: Սակայն նշում է, որ դեռ վերջնական որոշում չունի: «Միանշանակ ԲՀԿ-ի հետ եմ գնալու: Ինչի ես նման եմ շուտ-շուտ տեղս փոխողի՞»: Դիտարկմանը՝ եթե շուտ-շուտ ճամբարը չի փոխում, ապա ինչ ժամանակագրությամբ է կուսակցությունները փոխում, քանի որ ՀՀԿ-ից տեղափոխվեց ԲՀԿ, Ղուկասյանն ասաց. «Դա իմ հագով չի, դա ուրիշ տեղ պետք է հարցնես: ՀՀԿ-ական էի, բայց Հանրապետականն է ինձանից գնացել: 2012 թվականից ՀՀԿ-ական չեմ եղել ու ընդհանրապես ես հոգեպես կուսակցական չեմ եղել»: Դիտարկմանը, որ 2017 թվականի ընտրություններին մոտ 13 հազար քվե էր ստացել, ինչ է կարծում՝ քաղաքական վերջին փոփոխություններից հետո էլ կարո՞ղ է նույնքան ձայն ստանալ, Ղուկասյանը պատասխանեց. «Որ մտնում ես Գյումրի, ինչ տեսնում ես՝ իմ օրոք է կառուցվել: Եթե ինչ-որ մեկը ինձանից շատ բան է արել, ապա ինձանից շատ ձայն կհավաքի: Ինչքան էլ գեղեցիկ խոսես, պետք է նայեն, թե՝ ով ինչ է արել: Ժողովուրդն ազատ կգնա, կքվեարկի: Ամենակարեւորն այն է, որ գումար չի բաժանվելու, կեղծիքներ չի լինելու»:

ՀՅԴ խմբակցության ռեյտինգային պատգամավոր Սուրեն Մանուկյանը մեր զրույցում նշեց, որ քարոզարշավի ժամանակ կարող է իր շանսերը գնահատել: «Այդ շրջանում ի հայտ կգան թեկնածուները եւ կերեւա, թե ով ինչ շանսեր ունի: Ընտրությունը որոշվում է քարոզարշավի ընթացքում»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ իրենք ռեյտինգային թեկնածուների խնդիր չունեն: «Մենք ունենք մեր թիմը, որը ռեյտինգայինով էլ կմասնակցի»: Արմեն Ռուստամյանը թեեւ ընդգծում է, որ իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված պարզ է՝ ռեյտինգային թեկնածուները չեն կարող նույն քվեներն ապահովեն, ինչ 2017 թվականին էր: «Պարտադիր չէ, որ նույն ձայները ապահովեն, բայց մարդիկ ունեն իրենց ռեսուրսը եւ չեմ կարծում, որ այդ ռեսուրսը վերացել է»:

Տպել
5483 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում