Երեւան-Ստամբուլ չվերթը կիրականացվի Ստամբուլի նոր օդանավակայանով, տոմսերի գների իջեցում է սպասվում

01/11/2018 schedule09:59

Հոկտեմբերի 29-ին՝ Թուրքիայի Հանրապետության օրը, բացվեց Ստամբուլի նոր՝ 3-րդ օդանավակայանը: Աշխարհի ամենամեծ օդանավակայանը դառնալու հայտ ներկայացրած «Ստամբուլ» անունը կրող օդանավակայանի բացումից անմիջապես հետո հայտարարություն տարածվեց, որ մինչ այս Ստամբուլում գործող 2 օդանավակայաններից թողունակությամբ ավելի մեծի՝ «Աթաթուրք» օդանավակայանով ուղեւորափոխադրումները կկասեցվեն:

2019-ից թվականի հունվարի 1-ից տարեկան 63.9 մլն տարեկան ուղեւորահոսք ունեցող «Աթաթուրք» օդանավակայանից իրականացվող բոլոր չվերթները կտեղափոխվեն «Ստամբուլ» օդանավակայան, որի ուղեւորահոսքը առաջին փուլում նախատեսվում է հասցնել տարեկան 90 մլն-ի:

2019-ից  հունվարի 1-ից Երեւանից Ստամբուլ թռչող ինքնաթիռները նույնպես ներկայիս «Աթաթուրք»-ի փոխարեն վայրէջք կկատարեն «Ստամբուլ» օդանավակայանում:

Այս տեղեկությունը Ermenihaber-ին հաստատել են շաբաթական 4 անգամ Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ չվերթն իրականացնող թուրքական «Աթլաս ջեթ» ավիաընկերության երեւանյան գրասենյակից նույնպես: Գրասենյակի աշխատակիցը հաստատել է, որ 2019-ից չվերթները կիրականացվեն «Ստամբուլ» եւ «Զվարթնոց» օդանավակայանների միջեւ:

Տեղեկությունների համաձայն՝ «Ստամբուլ» օդանավակայանի սակագները համեմատաբար ավելի ցածր են լինելու, ինչն էլ իր հերթին նպաստելու է ավիատոմսերի գների նվազմանը: Ուստի Երեւան-Ստամբուլ ավիատոմսի սակագնում եւս սպասվում է իջեցում, միայն թե այդ սակագնային փոփոխությունը պետք է ակնկալել 2019-ի մարտ ամսից հետո միայն, քանի որ մինչ այդ ամիս չվացուցակն արդեն հաստատված է:

Երեւան-Ստամբուլ չվերթի ուղեւորները, որոնց զգալի մասը գործարարներ են եւ հատկապես առեւտրականներ, պետք  է հարմարվեն նոր օդանավակայանից Ստամբուլի կենտրոն հասնելու երթուղուն:

Նոր օդանավակայանը Ստամբուլի կենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, այն դեպքում, երբ «Աթաթուրք» օդանավակայանը քաղաքի կենտրոնից (Թաքսիմի հրապարակ) 22 կմ կեռավորության վրա է: Եթե «Աթաթուրքից» Ստամբուլի կենտրոնական հատվածներ կարելի է հասնել նաեւ մետրոյի միջոցով, ապա «Ստամբուլ» օդանավակայանի դեպքում այս հնարավորությունը բացակայում է:

«Ստամբուլ» օդանավակայանը նախատեսվում է վերջնական շահագործման հանձնել մինչեւ 2023 թվականը: Վերջին՝ 4-րդ մասի շահագործման հանձնելուց հետո նախատասվում է, որ օդանավակայանը տարեկան սպասարկելու է 200 միլիոն ուղեւոր, ինչն աննախադեպ է ողջ աշխարհում, քանի որ այս պահին ամենաշատ ուղեւորափոխադրումն ունեցող օդանավակայանը ԱՄՆ-ի «Ատլանտա» օդանավակայանն է՝ 103.9 մլնոն ուղեւորով:

Տպել
2987 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար