Քոչարյանին կալանք տալուց ճնշումներ չեն եղել. դատավորի ուշագրավ հայտարարությունը

Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի անդամներից մի քանի րոպե շուտ դուրս եկավ դատավոր Վաչե Մարգարյանը, որը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել: Նա հիմնականում հրաժարվում էր պատասխանել լրագրողների հարցերին:

Մարգարյանը հրաժարվեց պատասխանել ՀԺ-ի այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանք տալու հիմքեր կայի՞ն, թե՞ ոչ: Նա միայն պատասխանեց մեր այն հարցին, թե կալանք տալուց հետո ընտանիքին կամ իրեն վտանգ սպառնացե՞լ է. «Ո՛չ»,- հակիրճ ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ Վանեցյանը հեռախոսազրույցում ասում է՝ «ուզի-չուզի, Հրաչը պետք է կալանք տալ», դատավորը պատասխանեց, որ իր անունը Հրաչ չէ, Վաչե է: ՀԺ-ի դիտարկմանը, որ գաղտնիք չէ, որ դատական համակարգում իր անունը հաճախ են շփոթում Հրաչի հետ, նա որեւէ արձագանք չտվեց: «Ես հրաժարվում եմ պատասխանելուց»:

Նա չպատասխանեց այն հարցին, թե հրավիրվե՞լ է նախաքննական մարմին կամ ինչ կարգավիճակ ունի: «Նախաքննություն է ընթանում, ինչպես նաեւ ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է»:

Հարցին՝ ունե՞նք անկախ դատական համակարգ, պատասխանեց. «Ես հրաժարվում եմ պատասխանել: Մամուլի ասուլիս չեմ տալիս»: Սակայն նա մի ուշագրավ հայտարարություն արեց՝ հարցին, թե ճնշումներ եղե՞լ են Քոչարյանին կալանք տալուց, պատասխանեց. «Իհարկե՝ չեն եղել»:

ՀԺ-ի հարցին՝ հաճա՞խ է զանգում ԱԱԾ տնօրենին, պատասխանեց. «Դա Հրաչին կհարցնես»:

Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի մեջ Վանեցյանն ասում էր, որ իրեն զանգել է Քոչարյանի գործով զբաղվող դատավորը, իսկ ինքն ասել է՝ պետք է կալանք տալ: Ի դեպ, դատավորը գաղտնալսված հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ նա Արթուր Վանեցյանի հետ ընդհանրապես չի խոսել: Այսօրվա նիստը դռնփակ էր:

Հիշեցնենք, ԱԺ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր սեպտեմբերի 13-ին: Հանձնաժողովը լիազորված է իր տրամադրության տակ ունենալ եւ ուսումնասիրել նախաքննական գաղտնիք համարվող բոլոր փաստերը: ԱԺ կանոնակարգ օրենքը թույլ է տալիս հանձնաժողովին տիրանալ նախաքննական գաղտնիք համարվող փաստերին եւ ուսումնասիրել: Հանձնաժողովի կազմում են՝  ՀՀԿ-ականներ Գեւորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Կորյուն Նահապետյանը եւ Ալիկ Սարգսյանը: ԲՀԿ-ից հանձնաժողովում 3-ն են` Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանը: ԵԼՔ-ն ունի երկու տեղ` Ալեն Սիմոնյան, Հովիկ Աղազարյան, ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4021 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ