Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագորությունների բացահայտման ցուցանիշն աճել է 6 անգամ. դատախազություն

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի  հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն՝ 2018 թվականի նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 6 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Եւս 4 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում տրանսպորտի, սոցիալական ապահովության  եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում: Դրանք, մասնավորապես առնչվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, մարզի համայնքների բնակիչների համար նախատեսված աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման գործընթացում մի քանի համայնքների ղեկավարների չարաշահումներին, համայնքային ջրագծերի կառուցման կամ վերանորոգման համար հատկացված գումարների յուրացմանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարի կողմից անձնական կարիքների համար օգտագործելուն, առանց տրանսպորտային միջոցների տեխզննության ոլորտում փաստաթղթերի կեղծմամբ  առանձնապես խոշոր չափերի հափշտակություններին, սոցիալական աջակցության նպաստառուներից  ապօրինի վարձատրություն ստանալուն, պետական կամ համայնքային կազմակերպություններից տարբեր բնույթի հափշտակություններ կատարելուն, աշխատակիցների բացակայության պայմաններում նրանց աշխատավարձ վճարելուն եւ այլն:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 8 պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ 6 համայնքի նախկին եւ ներկա ղեկավարներ, ՀՀ ԿԳՆ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Դիլիջանի հանգրվանի վարիչ,  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որոնց առաջադրվել են մեղադրանքներ:

Ընդհանուր առմամբ՝ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի  հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9.475.000 ՀՀ դրամ գումար, եւս 2.301.000 ՀՀ դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն դեպքի առթիվ հարուցված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 1.200.000 ՀՀ դրամ, որը, փաստորեն, 8 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված  վնասի համեմատ:

Տպել
1338 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է