Դաշնակցական մեթոդներ. մարզպետի եղբայրը՝ գյուղապետ

02/11/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 28-ի համարում

Շիրակի մարզպետ, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոմիկ Մանուկյանի եղբայրը՝ Ռոստոմը, հոկտեմբերի 23-ին ընտրվել է իրենց ծննդավայրի` Սարատակ գյուղի գյուղապետ: Մյուս թեկնածուն՝ Միշա Ղզրոյանը, հայտարարում է, որ մարզպետը ապօրինի միջոցներով է ապահովել եղբոր ընտրությունը՝ աշխատանքից ազատել է Հոռոմի ամբուլատորիայի կրտսեր բուժաշխատող Նարինե Վարդանյանին, Արթիկի հիվանդանոցի բուժքույր Սոնիկ Զատիկյանին  (երկուսն էլ՝ Սարատակ գյուղի բնակիչ) եւ գյուղի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Ժաննա Վարդանյանին, որոնք եղել են Ղզրոյանի կողմնակիցները: Ըստ Ղզրոյանի, ընտրություններից 2 շաբաթ առաջ սոցապնախարարի «դաբրոյով» գյուղ է «գործուղվել» տեղի բնակիչ եւ նախարարության աշխատակից Վանիկ Այվազյանը, որը առանձնացրել է 17 նպաստառու ընտանիքի եւ սպառնացել, որ կզրկի նպաստից, եթե ընտրության ժամանակ իրենց ձայնը չտան մարզպետի եղբորը:

«Այվազյանը հասել է նրան, որ 20 հազար դրամ օգնությունից զրկել է պետության կողմից անապահով մի ընտանիքի 1-ին դասարան գնացող երեխային»,- ասում է Միշա Ղզրոյանը: Վերջինիս մյուս մեղադրանքն այն է, որ «6 սալդաթի են բերել, որ եթե իրենց ծնողները չքվեարկեն Ռոմիկի եղբոր օգտին, հաշվեհարդար տեսնեն իրենց հետ»: «Զինվորների դեպքերից տեղյակ չեմ, որքան գիտեմ, նրանցից մեկն արձակուրդում է, նրա ծնողներն էլ իրենց օգտին են քվեարկել»,- պարզաբանեց Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Վերջինս Ղզրոյանին հիշեց իբրեւ մի մարդ, որը 3 տարի առաջ գյուղապետի պաշտոնից հեռանալուց առաջ թողեց պարտքերի մեջ խրված ու թալանված գյուղապետարան, «հիմա ուզում է գալ ու իր «կիսատ» թողած գործը շարունակել»: Մարզպետը մտադիր է նախկին թեկնածուի «հերթական էժան շանտաժի պատասխանը տալ»:

Նա ասում էր, որ տեղյակ է միայն Ժաննա Վարդանյանի պատմությունից: Ըստ մարզպետի, նրան ոչ ոք աշխատանքից չի ազատել, պարզապես հոկտեմբերի 7-ից նա աշխատանքի չի ներկայանում: «Տնօրենը մինչեւ հիմա նույնիսկ չգիտի՝ Ժաննա Վարդանյանը բյուլետենի մե՞ջ է, թե՞ ինչ է»,- ասաց մարզպետը: Մանուկյանը, բնականաբար, հերքում է նաեւ մյուս մեղադրանքները, այն, որ ընտրությունների օրը կանգնել է գյուղամիջում եւ հրահանգել, թե ով ինչպես պիտի քվեարկի, այն, որ «հաշվեհարդար կտեսնի նրանց հետ, ովքեր իր եղբոր օգտին չեն քվեարկի»: Նա հերքում է, որ Վանիկ Այվազյանը գործուղված է սոցապ նախարարությունից: «Նա Սարատակի բնակիչ է, եկել է ընտրելու»,- ասաց  Մանուկյանը:

Վերջինս «մեղմ ասած՝ անբարոյականություն» որակեց  Ղզրոյանի բերած այն փաստը, որ 1-ին դասարանցի երեխային զրկել են 20 հազար դրամից: Մանուկյանը նախկին գյուղապետի հիշատակած բոլոր այս «փաստերը» համարեց «շանտաժով հարցեր լուծելու փորձ»: «Ես դա թույլ չեմ տալու»,- թեման փակեց մարզպետը: Մենք Միշա Ղզրոյանից հետաքրքրվեցինք՝ եթե մարզպետը  դատի տա իրեն, ինքը պատրա՞ստ է, ասենք, ապացուցել, որ նա 1-ին դասարանցի երեխային զրկել են 20 հազար դրամից: «Մարզպետի եղբայրն է առերես ահաբեկել երեխայի մորը: Սոցապ նախարարության ներկայացուցիչ Վանիկ Այվազյանի կարգադրությամբ` այդ փողը երեխայի մայրը հենց էս պահին չի ստացել»,- երեկ ասաց Միշա Ղզրոյանը:

Մհեր Արշակյան

Տպել
1545 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ