ՔՊ-ն ժողովրդին ասելու է՝ վարչապետ եք ընտրում. սեւերի ու սպիտակների բաժանումն անխուսափելի՞ է լինելու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին: ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն: Կուսակցությունների կամ դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից մինչեւ նոյեմբերի 19-ը՝ ժամը 18։00-ն: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի նոյեմբերի 26-ից եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 7-ը։

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի է ունենալու 2019 թվականի հունվարի 7-ին: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։ Դրա մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: Ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին։ Ընտրական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 16-ին, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության վերջնական արդյունքների վերաբերյալ:

Դեկտեմբերի 16-ին հրապարակվելու են ընտրությունների վերջնական արդյունքները, որից հետո հինգ օր տրվում է Սահմանադրական դատարան դիմում-բողոք ներկայացնելու համար: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը: «Սա արդեն լինում է դեկտեմբերի 21-ը, եթե ՍԴ բողոք ներկայացվեց, ուրեմն սա էլ առաջին նիստը հետաձգում է 15 օրով: Եթե ՍԴ բողոք չի ներկայացվում, ապա ԿԸՀ-ն կարող է դեկտեմբերի 22-ին ամփոփել քվեարկության արդյունքները: 22-ը շաբաթ օր է, 22-ին ԿԸՀ-ն նիստ չի անի, քանի որ ոչ աշխատանքային է, ուստի՝ ամփոփումը կատարվում է 24-ին: Սահմանադրության մեջ ասվում է, որ ամփոփումից հետո երկրորդ երկուշաբթի օրը գումարվում է նիստ, 24-ը երկուշաբթի է, որին հաջորդող 2-րդ երկուշաբթին ընկնում է հունվարի 7-ը: Եթե բողոքարկում եղավ, ապա բողոքի մուտքագրումից 15 օր հետո ՍԴ-ն պետք է որոշում կայացնի, որից հետո նոր տեղի է ունենում նիստը»,- ասաց նա:

Ի դեպ, եթե ամեն ինչ այս սցենարով ընթանա, ապա խորհրդարանը ՀՀ վարչապետ է ընտրելու հունվարի 7-ին:

Ընդդիմադիր ՀՀԿ-ում այնքան էլ ոգեւորված չեն այս գործընթացով: ՀՀԿ-ում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝  մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ, պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու: Միաժամանակ Աշոտյանը փոխանցեց, որ կուսակցության գրասենյակում աշխատանքներն ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա: «Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համաժողովը, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասաց, որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել: Ի դեպ, ՀՀԿ ԳՄ անդամներից Հերմինե Նաղդալյանը ՀԺ-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ համաժողովին:

Ի տարբերություն ընդդիմադիր ՀՀԿ-ի, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ոգեւորված են նախընտրական քարոզարշավի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներով: ՔՊԿ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը մեր զրույցում նշեց, որ դեռ քննարկում են, թե քարոզարշավում ինչ մարտավարություն են ընտրելու, ինչ ոլորտներ են թիրախավորելու եւ այլն: Սիմոնյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները վերածվելու են վարչապետի ուղիղ ընտրության։ «Ժողովուրդը պետք է բացի իր պատգամավորին ընտրելուց, հասկանա, որ այս ընտրությունը ինքը կատարելու է նաեւ հօգուտ պարոն Փաշինյանի կամ ընդդեմ պարոն Փաշինյանի»,- ասաց Սիմոնյանը: Այսինքն, ընտրելով ՔՊ-ի ցանկացած թեկնածուի, վստահության քվե է տրվելու Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդի հաղթանակը վերջնակետին հասցնելու համար:

ՔՊ-ի պատգամավորները մասնավոր զրույցներում չեն բացառում, որ հնարավոր է՝ այս քարոզարշավը եւս լինի սեւերի եւ սպիտակների պայքար:

Տպել
3928 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ