Չզայրանալ ու չզարմանալ. «այլակարծություն» ըստ «ընդդիմախոսների»

Անցյալ շաբաթ համացանցում հերթական բանսարկության փորձ արվեց, որի կենտրոնում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինն էր՝ Աննա Հակոբյանը: Լրատվամիջոցներից մեկը լուր տարածեց թե «արթիկցիները զարմացած եւ զայրացած են ահավոր: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել». անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։

Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձեւ աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաեւ փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժեւորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը եւս չի շրջանցվել այցի ընթացքում»,- գրել էր պարբերականը «ասում են թե» խորագրի ներքո:

Իրականում ամենեւին բարդ չէր արթիկցիներին այդքա՜ն «զարմացրած ու զայրացրած» այդ «տեղեկությունը» ճշտել:  ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ Հակոբյանի մամուլի խոսնակ Արփինե Զարգարյանը, անդրադառնալով մամուլի հրապարակմանն, ասաց հետեւյալը. «Լուրը հերքում եմ. ջերմոց գնացել են ավտոմեքենայով եւ վերադարձել են ավտոմեքենայով»:

«Տեղեկությունը» հերքել է նաեւ Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրեն Անդրանիկ Իգնատոսյանը: «Ես պաշտոնապես հերքում եմ, Աննա Հակոբյանը մեզ մոտ եկել է ծառայողական մեքենայով»,- ասել է տնօրենը: Լրատվամիջոցը, բնականաբար, դեռ չի էլ հերքել իր գրած «տեղեկությունը» եւ, բնականաբար, ներողություն չի խնդրել գոնե «զայրացած ու զարմացած» արթիկցիներից: Ու բնականաբար չի էլ փորձել ճշտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել:

Աննա Հակոբյանի այցից հետո ուղղաթիռ իրոք իջել է Արթիկում, եւ ուղեւորները այցելել են նույն ջերմոց: «Մասնավոր ուղղաթիռ է, եւ չեմ կարող ձեզ ինֆորմացիա տալ, թե ով է եղել մեջը, ոչ պաշտոնական հանդիպում է եղել, եւ հյուրեր ենք ունեցել, դա ոչ մեկին չի վերաբերվում: Դա եղել է Աննա Հակոբյանի այցից հետո»,- մեր զրույցում ասել է  Green food ՍՊԸ-ի ջերմոցների տնօրենը: Եթե արթիկցիները իբր այդքան «զայրացած ու զարմացած են», եւ իբր երբեք ուղղաթիռ չեն տեսել, ապա նրանք թերեւս իրավունք ունեն իմանալու, որ ուղղաթիռով Արթիկ ժամանած հյուրերի մեջ եղել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԱՏՄ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դժվար է կռահել այդ «տեղեկությունը» հրապարակած լրատվամիջոցի դիրքորոշումը, թե միայն Աննա Հակոբյա՞նն է «զայրացնում ու զարմացնում» արթիկցիներին, թե՞ նաեւ այլ անձինք:

Ի դեպ, ակնհայտ սուտ եւ մի քանի աղբյուրից հերքված այդ «տեղեկության» հեղինակ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը ստորագրել էր մի քանի ԶԼՄ-ների հայտնի հայտարարության տակ, ըստ որի՝ թավշյա հեղափոխությունից հետո սոցիալական ցանցերում այլակարծության եւ ընդդիմախոսների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ կա:

«Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով եւ օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների եւ դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական եւ այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսեւորումները»,- գրված էր այդ հայտարարության մեջ, որի տակ ստորագրել էր վերը նշված ԶԼՄ-ի գլխավոր խմբագիրը:

Տպել
3990 դիտում

Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթին կմասնակցի ավելի քան 9 հազար զինվորական. Շոյգու

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու բախվել հողաթմբին. կան տուժածներ

Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ

Տարածվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի՝ Հայաստան այցելելու մասին հին տեղեկատվություն

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը գրեթե կիսով չափ նվազել են. Վարդապետյան

Փարիզում կկայանա ԵՄ-ի, Ֆրանսիայի և Չինաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը

Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն Իրանում է. քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

Բեռնատարը մի քանի պտույտ գլորվելով հայտնվել է ձորում. վարորդը հոսպիտալացվել է

Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. սպանության հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ

ՀՀ-ն բարձր է գնահատում Լեհաստանի հետ գործընկերության շրջանակներում հաստատված խորը բարեկամական կապերը. ԱԳՆ

Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել