Երևան
27 °C
Շիրակի մարզի դատախազության փողոցը փակելն ու այս կերպ բողոքն արտահայտելը բռնաբարության փորձի մեջ մեղադրվող Հրաչյա Շահնազարյանի ծնողների, հարազատների ու ընկերների նախաձեռնությունն էր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին էր դիմել Գյումրու բնակիչ, ՌԴ քաղաքացի 20-ամյա Եվգենյա Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրը առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում երիտասարդ մի տղա փորձել է իրեն բռնաբարել: Այնուհետ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով։
Այսօր քաղաքի գլխավոր փողոցը տեւական ժամանակ փակած քաղաքացիները պնդեցին, որ 28-ամյա երիտասարդը դեպքի հետ կապ չունի, եւ պահանջեցին նրան ազատ արձակել եւ հանել մեղադրանքը:«Երեխան էդ օրը մինչեւ 11:30 քնած է եղել, ո՞նց կարող ա ինքը 08:30 բռնաբարություն արած լինի: Այսինքն ժամը 7-ին բուդելնիկ էր դրել, որ եթա 08:30-ին աղջիկ բռնաբարի՞: Թող իրական մեղավորին գտնեն, կարող ա իրականում ուզեցել են էդ աղջկան բռնաբարեն, կամ էլ ինքն է կանչել, որ իրեն բռնաբարեն: Եթե նման ցանկություն ունի էդ աղջիկը, թող ում ուզում է կանչի, համենայնդեպս ,մեր երեխուց հեռու մնա »,-ասաց Հրաչյայի հորեղբոր կինը:
Եղբայրը եւս պնդեց, որ դեպքի օրն իսկապես Հրաչյան տանն է եղել, ու քնած է եղել: «Պարոն մարզպետ, ամեն առավոտ 8:30 ես գործի կերտամ, կմտնիմ խանութ պապիռոզ կառնիմ, կնստիմ գազելս կերտամ, ախպերս քնած էր, մենք իրար կոխք կքնինք: Էդ օրը բդի հորս հետ էրտային ռեստորանները իրա հարսնիքի համար պայմանավորվելու»,-ասաց նա:
Հարազատները բողոքի ակցիայի ժամանակ իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ: «Ոստիկանությունը մինչեւ հիմա գործողություն չի իրականացնում իրական մեղավորին գտնելու համար: Մենք ենք ընկել իրանց տեղն ապացույց ենք ման գալիս, իրանք իրանց հավեսով սենյակը նստած են: Դատական բժիշկը ստուգել ա, որ մեր երեխայի վրա ոչ մի մատնահետք չկա, ոչ մի շոր չկա, ոչինչ չի համապատասխանում էդ իրավիճակին: Թող գործ անեն, ոչ թե իրանց պրիստիժը բարձրացնելու համար մեղավորի տեղը ուրիշին բռնեն, իբր թե գործ են արել: Քրեականի պետին կոչ ենք անում մարդկանց խփելու փոխարեն հելնեն գործողություն իրականացնեն, մեղավորին գտնեն»:
Փաստաբան Էդգար Թումասյանն ասաց, որ գործով տուժող ռուս կնոջ վրա առկա են վնասվածքներ, քերծվածքներ,արյան զեղումներ: «Դրանք կան եւ նա փորձել է սուտ մատնություն կատարել իմ պաշտպանյալի նկատմամբ: Դեպքի վայրի զննություն է կատարվել, նաեւ հայտնաբերվել է այն բաժակը, որով, ըստ տուժածի, տղան իրեն ջուր է տվել»,-ասաց փաստաբանը:Երկար ժամանակ ոստիկաններին չհաջողվեց համոզել, որ ակցիայի մասնակիցները բացեն փողոցը: Նրանց միացավ նաեւ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը: Այնուհետ ցուցարարները տեղափոխվեցին ՇՄ դատախազի սենյակ՝ նույն պահանջով:ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց անձին մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում մեղքը համարել ապացուցված: «Վերջնական որոշումը դատարանն է կայացում: Հիմա որ եկել, ճանապարհ եք փակում, ի՞նչ»,-հարցրեց ՇՄ դատախազը:Ըստ փաստաբանի, Հրաչյան ռուս կնոջ հետ հանդիպել է մեկ անգամ՝ որպես վարորդ՝ տաքսի ծառայություն իրականացնելիս: Վերջինս ընդամենը մեկ անգամ է օգտվել տղայի տաքսի ծառայությունից: Դրանից հետո մեկ-երկու անգամ սոցցանցով գրել է, մնացել է անպատասխան: Երբ Հրաչյան իմացել է, որ ամուսնացած է կինը, էլ չի գրել: Միջնորդություն եմ ներկայացնելու, որպեսզի տուժողի եւ իմ պաշտպանյալի հեռախոսները վերծանվեն հատուկ ծրագրով, որով հնարավոր կդառնա ֆիքսել նրանց գտնվելու վայրը: Տուժողը ոստիկաններին տղայի անունը նույնիսկ չի ասել, որովհետեւ չի իմացել: Ասել է անծանոթ է տղան եւ ցույց է տվել իր հեռախոսի մեջ եղած սոցցանցի լուսանկարը, որի հիման վրա էլ գազալցակայանից բերման է ենթարկվել տղան:
Փաստաբան Էդգար Թումասյանը նշեց, որ բացի տուժող հանդիսացող անձի ցուցմունքից, չկա ուրիշ որեվէ հանգամանք կամ գործով ձեռք բերված ապացույց, որով կհաստատվի իր պաշտպանյալ Հրաչյա Շահնազարյանի մասնակցությունը տվյալ արարքին: Նաեւ ընդգծեց, որ քննիչը թերի է աշխատել: Փաստաբանը նաեւ տղայի հարազատների ներկայությամբ ասաց, որ գաղտնիք չէ, թե բռնաբարության կամ դրա փորձի համար քկհ-ում հայտնված մարդկանց հետ ինչպես են վերաբերվում, եւ լուրջ մտահոգություն ունի տղայի անվտանգության առումով:
«Ես անձամբ կհանձնարարեմ, որ մեկուսացված մնա, ես էդ հարցը կկարգավորեմ: Գնացեք, սպասեք նախաքննությանն ու գրավոր դիմում գրեք խափանման միջոցի փոփոխության մասով»,-ասաց դատախազը:
Ի դեպ, բողոքի ցույցին մասնակցում էր նաեւ Հրաչյայի նշանածը: Հարսանիքը նշանակված է դեկտեմբերի 8-ին:
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
© 2024 Հայկական ժամանակ