Քաղաքապետարանը լինելու է ներդրողների գործընկերն ու աջակիցը. քաղաքապետը հանդիպել է կառուցապատող գործարարների հետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Երևանում կառուցապատում իրականացնող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլք:

Կարևորելով նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է իր մոտեցումները մայրաքաղաքի կառուցապատման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ: Քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման հարցում Հայկ Մարությանը կարևորել է գործարար շրջանակների մասնակցությունը և ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը լինելու է բոլոր ներդրողների գործընկերն ու աջակիցը:

«Մենք պետք է իրար հետ լինենք պարտնյորներ, սա է ամենակարևորը: Շատ ուրախ ենք, երբ գործարարները ծրագրեր են նախաձեռնում և գումարներ են ներդնում: Համոզված եղեք, մեր կողմից արվելու է մաքսիմում ամեն ինչ: Բայց դուք էլ, բիզնեսի համար բնական շահույթ հետապնդելուց բացի, պետք է պահպանեք բոլոր նորմերը, որոնք քաղաքին, մեր բնակիչներին ոչ միայն վնաս չեն տա, այլև օգտակար կլինեն», - նշել է քաղաքապետը: 
Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ոլորտում կատարվող կարգավորումների արդյունքում ինքնաբերաբար կփոխվի քաղաքում կառուցապատում իրականացնելու գաղափարի վերաբերյալ հանրության մոտ ձևավորված բացասական ընկալումը: 

«Քաղաքը երբեք չի կանգնում, դա նորմալ է: Ուղղակի, կառուցապատումը պետք է տեղավորել օրինականության և տրամաբանության շրջանակների մեջ», - ասել է գլխավոր ճարտարապետը: 

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրել են համայնքի հետ աշխատանքների հետ կապված որոշ նկատառումներ, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի, ավարտական ակտերի ու տեխնիկական պայմանների տրամադրման գործընթացի վերաբերյալ՝ ակնկալելով պարզեցված համակարգեր կառուցապատողների համար: 

Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ապօրինի շինարարության կանխարգելմանը և կրկին ընդգծել, որ քաղաքապետարանը հետևողական է լինելու ապօրինի կամ քաղաքաշինական նորմերի խախտմամբ ուղեկցվող կառուցապատումը բացառելու հարցում: Հայկ Մարությանը վստահեցրել է, որ արվելու է հնարավոր ամեն ինչ՝ օրինական շինարարության գործընթացը հեշտացնելու համար:

Տպել
2560 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ