Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալության 19-րդ տարեդարձը

05/11/2018 schedule10:12

Նոյեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման ու գահակալության 19-րդ տարեդարձը: Այս առիթով աշխարհասփյուռ հայոց եկեղեցիներում կատարվեց Հայրապետական մաղթանք:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցվեց ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի:  

Պատարագի սրբազան արարողության ընթացքում տրված իր քարոզում Տաթեւ եպիսկոպոսը մասնավոր անդրադարձ կատարեց Ամենայն Հայոց Հայրապետի օծման եւ գահակալության 19-րդ տարեդարձին: «Մեծապես ուրախ ենք եւ միեւնույն ժամանակ հպարտ, որ ականատեսն ու մասնակիցն ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու փառավոր էջերից մեկի կերտման՝ անցյալի արժեւորմամբ, ներկայի ազգաշեն գործերով եւ լուսավոր ապագայի տեսլականով: Հիրավի, Ձերդ Սրբության գահակալության 19 տարիների ընթացքում Հայ Եկեղեցին ապրեց հոգեւոր վերածննդի ու զարթոնքի, բարգավաճման ու բարեփոխումների շրջան՝ շնորհիվ Ձերդ Սրբության ներդրված ջանքերի եւ հետեւողական ու նվիրյալ աշխատանքի: Անցնող 19 տարիները Հայ Եկեղեցու համար եղան զորացման, բարեկարգման, եկեղեցաշինության տարիներ՝ առավել ճանաչելի դարձնելով Հայ Եկեղեցին միջազգային եւ համաշխարհային հասարակությունների եւ կրոնական ու աշխարհիկ կառույցների առջեւ: Անցնող 19 տարիները եղան ոչ միայն տեսանելի, քարակերտ եկեղեցաշինության տարիներ, որ շատ հաճախ շեշտվում է եւ երբեմն էլ շահարկվում, այլեւ անտեսանելի՝ մարդկային հոգում եւ մտքում հոգեւոր տաճարների շինության տարիներ, անձնվեր ծառայության ու նվիրումի տարիներ՝ որպես օրինակ եւ ներշնչումի աղբյուր հանդիսանալով Հայ Եկեղեցու հոգեւոր դասի եւ մեր հավատավոր զավակների համար՝ խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, ինչպես ասում է Պողոս առաքյալը», - ասաց Սրբազան Հայրը:

Պատարագիչ Սրբազանը ներկայացրեց Հայոց Հայրապետի 19 տարիների հովվապետության ընթացքում տարբեր բնագավառներում իրականացված հսկայածավալ աշխատանքները՝ մասնավորապես խոսելով հոգեւորականների պատրաստության առաքելությանը լծված հոգեւոր կրթական հաստատությունների, հայեցի դաստիարակության եւ մանուկներին ու պատանիներին կրթություն ջամբող հանրակրթական դպրոցների եւ հայորդաց տների, հայագիտական, կրթական ու ուսումնական հաստատությունների գործունեության մասին:

Սրբազանը մասնավոր անդրադարձ կատարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այս տարիներին իրականացված քարոզչական ու սոցիալական բազմազան ծրագրերին, կարիքավորների, որբերի, հիվանդների, զինծառայողների, ազատամարտիկների խնամքին ուղղված ձեռնարկներին, Հայոց բանակում, հիվանդանոցներում, ազատազրկման վայրերում եւ խնամատար այլ հաստատություններում կազմակերպված հոգեւոր ծառայություներին:

Ընդգծվեց նաեւ կարեւորությունը այս տարիներին գումարված Եպիսկոպոսաց եւ Եկեղեցական ներկայացուցչական ժողովների՝ միտված Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը եւ եկեղեցական կյանքի կանոնակարգմանը:

Տաթեւ եպիսկոպոսը նաեւ խոսեց Եկեղեցու, հայրենիքի եւ ժողովրդի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների եւ հարձակումների մասին, որոնցով փորձ է արվում տարատեսակ կեղծիքի տարածմամբ պառակտում առաջացնել հայ ժողովրդի մեջ, խարխլել եւ սասանել Հայ Եկեղեցու հիմքերը: «Այսօր էլ, ինչպես 1700 տարիների ընթացքում, փորձ է արվում պայքարելու Քրիստոսահաստատ, դարերի բովով եւ բազում փորձությունների միջով անցած, թրծված, հայ ժողովրդին հայրաբար իր թեւերի տակ առած եւ սնած, բազմիցս վիրավորված, բայց կրկին վերածնված եւ զարթոնք ապրած Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ իր ազգընտիր գահակալի դեմ: Այո՛, իրապես զարթոնք ապրած, զարթոնք, որ նույնիսկ անզեն աչքով նկատելի ու անվիճելի է եւ հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ Հայոց Եկեղեցու գահին բազմած է 132-րդ Հովվապետը: Բոլոր ժամանակների Հայոց Եկեղեցու անդաստանում եւ հայ ժողովրդի կյանքում եղել են խնդիրներ, մարտահրավերներ, որոնք ժամանակի հայրապետները, եպիսկոպոսները, քահանաները եւ Եկեղեցու, ազգի խնդիրներով մտահոգ անհատների իմաստության ու մտածված գործողությունների շնորհիվ փառահեղ լուծումներ են գտնվել, եւ իբրեւ ազգ ու Եկեղեցի մենք շարունակել ենք պատվով ապրել եւ բարգավաճել:  Այդպես է նաեւ այսօր:

… Վեհափառ Տեր, իբրեւ Հայոց Հայրապետ, դուք ձեր իմաստությամբ, աշխատասիրությամբ ու խոնարհությամբ բոլորիս ցույց եք տալիս, թե ինչպե՛ս հաղթահարել այդ մարտահրավերները` Հայ Եկեղեցին առաջնորդելով առավել զորացման: Իբրեւ քաջ հովիվ եւ առաջնորդ ունենալով Ձերդ Սրբությանը՝ Հայոց Եկեղեցին եւ հայ հոգեւորականությունն այսօր շարունակում են իրենց առաքելությունը, որ եղել է եւ կա Տիրոջ փրկչարար խոսքի քարոզչությունն ու լույսի տարածումը, ազգային եւ քրիստոնեական արժեքների պահպանումն ու տարածումը», - ասաց պատարագիչ Սրբազանը` փաստելով, որ հակառակ բազում խոչընդոտների ու դժվարությունների Աստծո կամքով Եկեղեցին զորանում ու շենանում է նոր եւ կրթյալ սպասավորներով, նորոգվող եւ կառուցվող սրբավայրերով, նոր սերնդի մեջ ազգային արժեքների սերմանմամբ, հավատքի աճով ու նվիրումով:

Քարոզի ավարտին Տաթեւ Սրբազանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանության, աշխարհասփյուռ հայ ժողովրդի եւ բոլոր ներկաների անունից շնորհավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման եւ գահակալության 19-րդ տարեդարձի առիթով՝ մաղթելով, որ Աստված անսասան պահի Սուրբ Էջմիածինը, Նորին Սրբությանը շնորհի քաջառողջ երկար տարիներ՝ պարգեւելով անսպառ եռանդ՝ առաջնորդելու իր հավատավոր զավակներին: Սրբազանը հայցեց Բարձրյալի օժանդակությունը Հայոց Հովվապետին ազգաշեն ու եկեղեցաշեն բոլոր ծրագրերի իրագործման համար՝ ի բարօրություն հայ ժողովրդի եւ ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Մայր Աթոռի միաբանությունը եւ հավատավոր ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Նորին Սրբության կենաց արեւշատության, արդյունավոր եւ անսասան բազմամյա գահակալության, ինչպես նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության համար:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսներ եւ միաբաններ, թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, պետական այրեր, Մայր Աթոռի բարերարներ եւ տարբեր թեմերից հոգեւոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ: 

Տոնական այս օրը Հայոց Հովվապետին այցելեցին նաեւ մշակույթի տարբեր գործիչներ: Տարեդարձի առիթով Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորագրեր աշխարհասփյուռ թեմերից, ազգային կառույցներից եւ հասարակական գործիչներից:

Տպել
1967 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է