Երկրի հակառակ կողմը

01/08/2010 schedule10:35

Սկիզբը` նախորդ համարներում 67. մի հատ պաչիկ Էս, ուրեմն, Ռուսաստան է, էս` Արեւմտասիբիրյան հարթավայրը, սա էլ` էդ հարթավայրի բազմաթիվ արտերից մեկը, էս էլ ես եմ` նստած էդ արտի պռնկին։ Ու եթե այստեղ ցորենի արտ կա, ուրեմն մոտակայքում, ասենք` մի 200-300 կիլոմետրից, կա նաեւ ռուսական գյուղ, որտեղ հյուրընկալվելը իմ վաղեմի երազանքն է, ու Պավելը իր խոստումն է կատարում` ինձ տանում է մի մոռացված գյուղ, որտեղ ինչպես ինքն է ասում` մեռած հոգիներն ավելի շատ են, քան կենդանի ձայները։ Էդ գյուղում մենք երեւի սեղան նստենք մուժիկների հետ, ճաշակենք զանազան ռուսական խորտիկներ, խմենք տնական գարեջուր ու արաղ։ Մուժիկները, է~, կպատմեն պատմություններ, որոնցից բան էլ չես հասկանա. ընթացքում պատմության ծերը կկորցնեն։ Բայց նրանց պատմածը, արաղի հետ անհոդաբաշխ ու անկապ դարձած, ավելի հաճելի կլինի, անսահմանորեն հաճելի ու մի քարե, բայց տաք ժպիտ կքանդակի դեմքիդ։ Սիրում եմ չկապակցված պատմությունները, որոնց մեջ ո՛չ տրամաբանություն կա ու ո՛չ էլ միտք։ Մենք հաճախ խուսափում ենք նման պատմությունների հեղինակ դառնալ` մտածելով` ի՞նչ կմտածեն մեր մասին մարդիկ։ Իսկ ռուս մուժիկի տանձին չի, թե դու ինչ կասես, ինքը խմում է ու իր պատմությունը պատմում, հետո զգում է, որ պատմության մեջ դեռ էլի տրամաբանություն կա, նշանակում է` էլի է պետք խմել, ու այդպես` մինչեւ պատմությունը դառնում է իսկական շլոփա։ Սրանից ավելի լավ պատմություն չկա, ամենալավը էն պատմությունն է, որը լսելիս ոչինչ գլխի չես ընկնում, բայց ամեն ինչ հասկանում ես։ Բայց երբ Պավելին ասացի, որ պիտի ետ դառնանք Նովոսիբիրսկ, նա ոչինչ գլխի չընկավ ու ոչինչ չհասկացավ։ Չնայած` փորձեց. - Բա գլուբինկան, բա գյուղը, բա քո երազանքը,- զարմացած հարցրեց նա։ - Դա այնքան էլ իմ երազանքը չէ, լրիվ ուրիշ մարդու երազանք է, ուրիշ անուն ազգանունով։ Չեմ ուզում իրագործել իր երազանքը, նրան զրկել այն անձամբ իրագործելու հնարավորությունից,- բացատրեցի ես։ Պավելը ոչինչ չհասկացավ, նա հարցուփորձ արեց, թե ո՞վ է այդ խորհրդավոր երազողը։ Ես խոստացա ծանոթացնել նրանց։ Հետո։ Մենք հենց դաշտի եզրին մի մի բաժակ գոլ օղի խմեցինք, Պավելը թեքեց իր ճապոնական նժույգի գլուխը, ու մենք ետ մղվեցինք դեպի Նովոսիբիրսկ։ Ու քանի որ սոված էինք, որոշեցինք մի տեղ մտնել` հաց ուտելու, ու հենց առաջին պատահած ռեստորանի մոտ ես ուրացա իմ ազգը։ Երբ Պավելը արդեն մտնում էր ռեստորանի բակ, տանիքին կարդացի «Տարոն» անունը. հայկական ռեստորան էր։ Պավելը էլի չհասկացավ, թե ինչու առաջարկեցի ուրիշ տեղ գնալ։ Ի վերջո Նովոսիբիրսկում մի ոչ հայկական ռեստորան մտանք, սալյանկա ու կարտոֆիլի պյուրեով լանգետ կերանք, ապա գնացինք հյուրանոց։ Ես Պավելին ասացի, որ հոգնած եմ շատ ու այսօր սենյակից դուրս չեմ գալու, եւ ինքն էլ որոշեց մի քիչ հանգստանալուց հետո գնալ իր գործերին։ Ես ծանր էի տանում, որ ուրացել եմ իմ ազգը, բայց այս դեպքում խուսափում էի ոչ թե ընդհանրապես հայերի հանդիպելուց, այլ չգիտես ինչու` պահի տակ ինձ ներշնչեցի, որ «Տարոնը» մեր դասարանի Տարոնի` Ձիու ռեստորանն է։ Մի կողմից շատ լավ կլիներ, եթե այստեղ Ձիուն հանդիպեի, շատ հաճելի հանդիպում կլիներ, բայց կհակասեր կոնսպիրացիայի կանոններին։ Ահա այս ճղճիմ պատճառով ես զոհաբերեցի վաղեմի ընկերոջ հետ հանդիպելու հնարավորությունը եւ վատ էի զգում։ Հիմա հասկանում եմ, որ հավանականությունը, թե դա հենց Ձիու ռեստորանն է, մեծ չէր, գուցե թե նա ընդհանրապես ռեստորան չուներ էլ, եւ ինձ հասած լուրերը, թե նա Նովոսիբիրսկում է ապրում ու ռեստորան է բացել, ճիշտ չէին։ Բայց, միեւնույն է, ողջ երեկոն ես փակվել էի իմ սենյակում եւ հիշում էի Ձիուն եւ մեր կյանքի ընդհանուր պատմությունները։ Ու ես հիշեցի Եկվորին` իմ ու Ձիու կյանքի առաջին կնոջը... Դա մի աներեւակայելի պատմություն է։ Բայց նախ այն մասին, թե ինչու էինք մենք Տարոնին Ձի ասում։ Պատճառը էս մեր ընկերոջ էն իքի, այսինքն` անդամի արտասովոր չափերն էին։ Իսկ այդ մասին պատմությունը մեծ արագությամբ տարածվեց, երբ Ձին Երեւանում տղամարդ դառնալու անհաջող փորձ էր արել։ Բանը պատահել էր այսպես. Ձիու քեռին` երիտասարդ մի տղա, զգալով, որ իր քրոջորդին սկսել է ապրել կանանց տենչանքով, որոշում է նրան նվեր մատուցել։ Սրան տանում է Երեւան, կին է վարձում պատանյակի համար ու սենյակ հյուրանոցում։ Վարձված կինը, սակայն, մերկացած Ձիուն, դե` նրա էն իքը տեսնելով, վրա է պրծնում հեռախոսին եւ սպառնում` եթե մոտենաս, միլիցիա կզանգեմ։ Այս դեպքը խոցել էր Ձիուն, եւ նա Երեւանից վերադարձավ ջախջախված` իր դարդը ընկերներին պատմելու անդիմադրելի մղումով։ Այսպես տարածվեց նրա էն իքի համբավը, եւ երբ զուգարան էր մտնում չիշիկ անելու, հետաքրքրասեր տղաների մի խումբ հետեւում էր նրան։ Շատերը դիտումից վերադառնում էին նախանձով լեցուն, իսկ նրանք, ովքեր գիտեին պատմությունը, գլուխները մտահոգված թափահարում էին։ Ձին սկսել էր մտածել կյանքի անիմաստության մասին, ու մեկ էլ` մի օր, մենք նրան տեսանք պայծառացած։ Բոլորիս հասկանալի դարձավ, որ տեղի է ունեցել անհնարինը։ Բայց եւ հարց էր ծագում. ո՞վ է այդ հերոսուհին։ Ձին սրանից մեծ գաղտնիք չսարքեց էլ, եւ հերոսուհու ով լինելը շուտով հայտնի դարձավ բոլորին. քաղաքի տղերքը նրան կոչում էին Եկվոր։ Նա, իհարկե, անուն ուներ, երեւի։ Բայց անունով կոչելու մեջ որեւէ իմաստ չկար, որովհետեւ անունը համընդհանուր հետաքրքրության այդ առարկային կզրկեր առասպելականությունից։ Իսկ Եկվոր` հնչում էր մի տեսակ խորհրդավոր, մանավանդ որ ոչ ոք չգիտեր, թե ով է նա եւ որտեղից է հայտնվել։ Շուտով քաղաքի տղերքը բարեւից անմիջապես հետո միայն մի հարց էին տալիս իրար. Եկվորին շինել ե՞~ս։ Ես, Քառակուսին, Բիզը, Հայացքը եւ Ծիծակը շուտով հասկացանք, որ հայտնվել ենք ամոթալի վիճակում. բոլորը (ոմանք նույնիսկ մի քանի անգամ) վայելել են Եկվորի ընկերակցությունը, իսկ մենք խիյարի նման մնացել ենք խաղից դուրս։ Հավաքվեցինք, որոշեցինք, որ վիճակը հարկավոր է շտկել, թե չէ` քաղաքում մեզ բարեւ տվող չի լինի արդեն։ Եկվորին գայթակղեցնելու գործը դրվեց իմ ու Հայացքի վրա. մենք պետք է գտնեինք նրան, սիրաշահեինք եւ պայմանավորվեինք հանդիպման ժամի եւ տեղի մասին։ Հաջորդ օրը ցերեկային զբոսանքի ժամանակ Ձին մեզ ցույց տվեց Եկվորին. դա մի զարհուրելի տեսարան էր։ Երեւի 25-30 տարեկան կարճ ու կուզիկ մի կին էր, հագին ուներ գորշավուն` մեծ կեղտաբծերի տակ կորած վերարկու, գլուխը փաթաթած էր երկար տարիներ չլվացվելու արդյունքում գույնը կորցրած գլխաշորով, իսկ ոտքերին առնվազն երեք-չորս համար մեծ երկարաճիտք կոշիկներ էին` չորացած ցեխով ջնարակված։ Ես ու Հայացքը իրար նայեցինք, բայց որոշումը կայացված էր։ Սպասեցինք երեկոյին ու դուրս եկանք որսի։ Շատ չանցած` հաջողությունը մեզ ժպտաց. մեր դիմացից քայլում էր նրա ուրվագիծը։ Փողոցը աղոտ էր ու ամայի. գաղտնի համաձայնության գալու համար պայմանները իդեալական էին։ Մեր պատանի գիտակցությունը, սակայն, նոր բարդության առաջ կանգնեց. ի՞նչ են խոսում նման դեպքերում, եւ ի՞նչ պետք է մենք ասենք Եկվորին` դուր գալու, սիրտը շահելու, նրան ինտիմի տրամադրելու համար։ Անսպասելի այս հարցի պատասխանը չէինք գտնում, բայց ժամանակը աշխատում էր ոչ մեր օգտին։ Ի վերջո Հայացքը անսպասելի լուծում գտավ. - Քուրո, կաբլուկդ ծռվել ա,- հանկարծակի ասաց նա։ Հուսահատությունը պատեց ինձ. ճիշտ է, Եկվորի կաբլուկը իսկապես ծռված էր, ավելի ճիշտ` կոտրված, ու այդ պատճառով նա նաեւ կաղին էր տալիս, բայց ներքին ձայնս ասում էր, որ այդօրինակ դիտարկումով եւ տոնով դժվար կլինի շահել կնոջ վերաբերմունքը։ Բայց ես սխալվեցի. ռեպլիկը խոցել էր «գեղեցկուհու» սիրտը, ու աղջամուղջի մեջ տեսա, թե նա ինչպես մի պահ կանգ առավ, շրջվեց ու մեզ համար բացեց իր սեւացած ատամները։ Նրա կոտրված քթի ռունգերը հուզմունքից լայնանում-նեղանում էին. մենք դուր էինք եկել նրան։ Պայմանավորվեցինք հանդիպել երկու ժամից նույն տեղում։ Այդ ժամանակը տղերքով պետք է օգտագործեինք երեկոյի վայրի հարցը լուծելու համար։ Այս մասին որոշումը շատ արագ կայացվեց, որովհետեւ այլընտրանքը մեծ չէր. չնայած ցուրտ էր եւ ձմեռ, Բիզենց կիսակառույցը, որ չուներ ո՛չ դուռ, ո՛չ պատուհան, մեզ իդեալական թվաց։ Այսուհանդերձ, որոշվեց գոնե ծածկոցանման մի բան հայթայթել` գետնին փռելու համար։ Ծիծակը թռավ ծածկոց գտնելու։ Եկվորը ճշտապահ էր. մենք նրան հորդորեցինք քայլել մեզնից մի քանի մետր ետ, որպեսզի պատահաբար հանդիպած մարդիկ չկռահեն, որ իրար հետ ենք։ Ի վերջո հասանք տեղ. առաջինը Եկվորին վայելելու էր Հայացքը։ Մյուսներս տեղավորվեցինք երկրորդ հարկում` աստիճանավանդակի պարապ խորշի երկայնքով, որտեղից պետք է երեւար հենց ներքեւում տեղի ունեցող ողջ գործընթացը` այնքանով, որքանով դա թույլ էր տալիս մթությունը։ Այսօրինակ ինտիմը յուրահատուկ կանոններ ունի։ Այն ենթադրում է սեռական զուգընկերների աներեւակալիորեն նվազագույն շփում եւ հպում։ Անգամ ձեռքով բարեւելիս մարդկային մարմինները ավելի շատ են իրար հպվում, քան այսօրինակ դեպքերում։ Եւ սա հասկանալի է. նախ Եկվորը յուրօրինակ արտաքինի ու սանիտարահիգիենիկ ինքնատիպ վիճակի պատճառով գգվանքների չէր տրամադրում։ Եւ հետո, եթե ինչ-որ մեկը սեռական գրգիռների ազդեցության տակ, ասենք, համբուրի այսպիսի մեկին, կարող է դուրս վռնդվել տղայական շրջապատից, որովհետեւ հազար մարդ Եկվորի հետ հազար կերպ հարաբերվել է, իսկ դու նրա հետ համբուրվում ես։ Պա~հ, դու լրիվ փչացար, ըստ տղայական չգրված օրենքի, դու կարող ես արժանանալ համընդհանուր ծաղրի եւ արհամարհանքի։ Այնպես որ, այս էքստրեմալ ինտիմի ընթացքում պարտավոր ես մաքսիմալ զգույշ եւ զգոն լինել` գլխիդ փորձանք չբերելու համար։ Սա կոչվում էր «Սովետական Հայաստանի» սիստեմ, որովհետեւ տղաներին խորհուրդ էր տրվում նման դեպքերում սեռական պարտնյորի երեսին «Սովետական Հայաստան» թերթ փռել` նրա դեմքը չտեսնելու եւ պրովոկացիոն համբույրներից խուսափելու համար։ Այսպես Եկվորը նույն գլխաշորով, վերարկուով, ցեխապատ սապոգներով փռվել էր հատակին` ոտքերը բրգած, եւ 10-15 րոպեում ամեն ինչ վերջացավ։ Տղերքը հերթով իջնում էին, իսկ վերեւում գտնվողները հռհռում էին տեսարանի վրա։ Եւ ճիշտն ասած` հաճույքը ոչ թե ներքեւում, այլ վերեւում տեղի ունեցողն էր։ Ի վերջո եկավ հաշիվները մաքրելու ժամանակը, եւ Բիզը մի առանձնակի հպարտությամբ գրպանից հանեց սովետական 25 ռուբլիանոցը եւ պարզեց Եկվորին (այդ 25-անոցը մենք փոխանակել էինք մեր հավաքած 5-ական ռուբլիների հետ` հատուկ այս հանդիսավոր դեպքի համար)։ Վերջինս կատաղության մեջ ընկավ. - Արա, ա՛յ լակոտներ, դուք լրիվ գ... ե՞ք, 25 մանեթով պ... են քու..., էն էլ` հինգ հոգով,- աճուկները իրար սեղմած` գոռգոռում էր նա։ Ճիշտն ասած, նրա վրդովմունքը տեղին էր։ Խորհրդային Միությունը էլ առաջվանը չէր, եւ նրա գովական 25-անոցով հիմա կարելի էր գնել թերեւս միայն մի տուփ միջին որակի ծխախոտ։ Ու եթե դա մեծ փող էր պատանյակների համար, Եկվորի համար դա վիրավորանք էր։ Մենք, իհարկե, շփոթվեցինք, բայց ուշքի գալով` բացատրեցինք, որ ուրիշ փող չունենք, եւ դա մեր ունեցած-չունեցածն է. ամբողջը։ Եկվորը մի պահ մտածեց, ապա մի տարօրինակ առաջարկ արեց. - Լավ, դե, որ տենց ա, ուրեմն պիտի իրան մի հատ պաչեմ, ու քվիթ,- ասաց նա ու ցույց տվեց Հայացքին։ Մենք մի պահ ուրախացանք, որովհետեւ վախենում էինք, թե Եկվորը մեզ միլիցիա քարշ կտա, բայց հաջորդ պահին խանդն ու նախանձը պատեց բոլորիս։ Տխուր էր հասկանալը, թե ինչու էր մեր բոլորի առաջին կինը հինգից ընտրել հատկապես Հայացքին։ Վերջինիս, սակայն, չէր ուրախացրել իր հանկարծահաս տրիումֆը. խաղասեղանին դրված էր նրա պատիվը, ու առանց բառ ասելու` նա մի անհավանական ցատկով դուրս թռավ կիսակառույց առանձնատան պատուհանի խորշից։ Եկվորը նրա ետեւից մի քանի աներեւակայելի հայհոյանք նետեց, իսկ մեր մեջ փոթորկվում էր պատանեկան ատելությունը Եկվորի եւ Հայացքի նկատմամբ, որոնց սերը մեզ ավելորդ ու չնչին էր դարձրել այս պատմական երեկոյի մեջ։ Ու երբ Քառակուսին իր սառած բռունցքով հասցրեց Եկվորի մռութին` իբր մեր ընկեր Հայացքին հայհոյելու համար, բոլորս հասկացանք, որ հարվածի իմաստը բոլորովին ուրիշ է. անարգվածը Հայացքը չէր, այլ մեզնից յուրաքանչյուրինը։ Մենք բաժանվեցինք` անծանոթ եւ անհասկանալի մի խոց սրտներիս առած։ Շուտով քաղաքի ողջ պատանեկությունը ոտքերը քարշ տալով էր քայլում. մարդկանց ոտքերը բռնվում, իսկ հետույքները ահավոր ծանրանում են «Բիցիլին-3» կոչվող այլանդակ դեղամիջոցի ներարկումներից։ Այն ժամանակներում այդպես բուժում էին գոնորեա կոչվող հիվանդությունը։ Իսկ Եկվորը անհետացավ. հետո լուրեր տարածվեցին, թե նա գտնվում է հարեւան քաղաքում։ Ասում էին, որ նրան մաշկավեներական բժիշկների մաֆիան է գաստրոլների տանում քաղաքից քաղաք։ Այս լուրերը, սակայն, ո՛չ հաստատվեցին ու ո՛չ էլ հերքվեցին։ Համաճարակի այդ ժամանակներում նաեւ ուրիշ լուրեր տարածվեցին. թե հիվանդությունը կարելի է բուժել նաեւ առանց բժշկի դիմելու, ավանակի հետ հարաբերվելու միջոցով։ Տղերքից մեկը չէր դիմացել ու հերթական սրսկումից առաջ այս մասին ուղիղ հարցրել էր բժշկին։ - Եթե էդպես լիներ, իմ փոխարեն այստեղ ավանակ կապած կլիներ,- տղային հանգստացրել էր բժիշկը։

Տպել
1320 դիտում

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել