Զբաղմունք. կոռուպցիան սեր է

07/11/2018 schedule17:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 3-ի համարում

Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը պարապ գործ է: Ինչպե՞ս կարելի է պայքարել մի երեւույթի դեմ, որը այդպես էլ չի հայտնաբերվում: Օրինակ, կա՞ արդյոք կոռուպցիա մեր իշխանության ամենաբարձր մակարդակներում` ՀՀ նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Ազգային ժողովում, դատական համակարգում եւ այլուր: Դատելով նրանից, որ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ դատավոր վերջին տարիներին չի ենթարկվել պատասխանատվության կաշառք վերցնելու կամ, ինչպես ասում են, պաշտոնական դիրքը չարաշահելու համար, կարող ենք պնդել, որ կոռուպցիա չկա: Եթե լիներ, ապա մեր իշխանությունների մի քանի տարի առաջ սկսած անխնա պայքարը ինչ-որ արդյունքներ կտար ու գոնե մի նախարար կամ փոխնախարար կենթարկվեր պատասխանատվության:

Չի ենթարկվել, ուրեմն կոռուպցիա չկա: Սա մի տարբերակ: Մյուս տարբերակն այն է, որ կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չի մղվում: Դուրս գանք փողոց ու մեր քաղաքացիներին հարցնենք, որ տարբերակն է իրենց կարծիքով իրական: Կասեն` երկրորդը: Եւ իրոք, ինչպե՞ս կարող է մինչեւ ուղն ու ծուծը կոռումպացված իշխանությունը պայքարել ինքն իր դեմ: Այնպես որ, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իշխանության կատարած գործողություններին պետք է նայել հումորով: Երեկ ՀՀ նախագահի` կոռուպցիայի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանը անց էր կացնում Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նիստ: Ընդհանրապես պետք է արժանին մատուցել կոռուպցիայի դեմ պայքարի մեր ռահվիրաներին:

Վերջիններս կարողանում են իրենց շուրջ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ բոլորին թվա, թե ինչ-որ աշխատանք կա: Օրինակ, որոշել են ամփոփել Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների վիճակագրությունը: Ամփոփեցին: Պարզվեց, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կաշառք վերցնելու երկու դեպք, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման մեկ դեպք, պաշտոնական լիազորություններն անցնելու 2 դեպք եւ այլն: Ընդհանրապես քրեական օրենսգրքով 3 տասնյակին հասնող կոռուպցիոն հանցագործություններ են սահմանված: Այդպիսի հանցագործություններով այս տարվա առաջին կիսամյակում դատապարտվել են 106 անձ, իսկ գործով անցել են 227 մարդ: Եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում այդ նույն ժամանակահատվածում գրանցվել է 4 հազար 389 հանցագործություն:

Պետք է նկատել, որ անցած տարվա համեմատ կոռուպցիոն հանցագործությունների որոշակի աճ կա: Եսայանը սա դրական միտում է գնահատում, ասում է, թե բացահայտումներն են ավելացել: Բայց եթե հաշվի ենք առնում, որ արձանագրված այս հանցագործությունների մեջ չկա մեկը, որտեղ ներքաշված լինի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, ապա կարելի է պնդել, որ գործ ունենք մի այլ խիստ բացասական երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարին մի ինչ-որ թվային տեսք տալու համար մեր իրավապահները արդեն պլան են կատարելու` ամեն տարի մի քանի դեպքով ավելացնել կոռուպցիոն հանցագործությունների արձանագրումը: Այսինքն՝ խոսքը կրկին անգամ գնում է քանակի եւ ոչ թե որակի մասին: Միջազգային կառույցներին էլ զեկուցում են թվերի ավելացումը, ու արձանագրվում է կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք:

Մեկ այլ վիճակագրություն էլ հրապարակվեց երեկ: Քաղաքացիական ծառայության համակարգում, ԱԱԾ-ում, Հարկայինում, Մաքսայինում, դատախազությունում, ոստիկանությունում իրականացվել է 554 ծառայողական քննություն: Անցած տարի դրանց թիվը եղել է 559: Ի՞նչ է տալիս այս վիճակագրությունը: Սա կոռուպցիայի դեմ մեզանում տարվող պայքարի տարրերից մեկն է: Որքան անիմաստ է պայքարը, նույնքան անիմաստ` այս վիճակագրությունը: Բայց մի հետաքրքիր փաստ: Վիճակագրություն է տարվել, թե մեր քաղաքացիները որ պետական մարմիններից են բողոքում: Անցած տարի եղել է 292 դիմում-բողոք: «Ցավոք սրտի, բավականին ցածր է բնակչության ակտիվությունը: Այս տարի այդ թիվը (դիմում-բողոքների-խմբ) ավելի է նվազել»,- ասում է պրն Եսայանը: Այս տարի քաղաքացիներից ստացվել է 288 դիմում:

Ինչո՞ւ մեր քաղաքացիները չեն բողոքում իրենց նկատմամբ որեւէ անօրինական գործողության առնչությամբ: Պատասխանը չափազանց պարզ է: Եւ ահա թե ինչու: «Շատ է խոսվում Մաքսային ծառայությունում չարաշահումների մասին, սակայն քաղաքացիների կողմից որեւէ դիմում-բողոք այս ծառայության աշխատակիցների գործունեության վերաբերյալ չկա»,- երեկ հայտարարեց պրն Եսայանը: «Ռոյալ-Արմենիա» ընկերության ղեկավարները բողոքեցին Մաքսայինի դեմ եւ սկսեցին ենթարկվել քրեական հետապնդման: Արդյոք այս դեպքը չի՞ խոսում այն մասին, թե ինչու են մեր քաղաքացիները խուսափում բողոքելուց:

«Ոչ, չի խոսում այդ մասին»,- մեր հարցին ի պատասխան միանշանակ հայտարարեց պրն Եսայանը: Բա ի՞նչն է խոսում: Եթե մեր քաղաքացիները չեն բողոքում կոռուպցիայի դեմ, հատուկենտ բողոքողներն էլ անտեղի են բողոքում, նշանակում է ամեն ինչ Հայաստանում կարգին է` կոռուպցիա չկա: Իսկ եթե չկա, ինչո՞ւ է մշակվել հակակոռուպցիոն ռազմավարություն, ինչո՞ւ է ՀՀ նախագահը կոռուպցիայի դեմ պայքարի գծով խորհրդականի պաշտոն սահմանել, ինչո՞ւ է այդ խորհրդականը նիստեր անցկացնում: Եւ ընդհանրապես, արդեն երկու տարի է, ինչ Եսայանը պայքարում է կոռուպցիայի դեմ: Այս ընթացքում կոռուպցիան աճե՞լ է, թե՞ նվազել: «Կոռուպցիան երեւույթ է, որը չափել հնարավոր չէ, ինչպես հնարավոր չէ չափել սերը»,- մեր հարցին այսպիսի ռոմանտիկ պատասխան տվեց պրն Եսայանը: Այսինքն՝ կոռուպցիան սեր է: Իսկ սիրո դեմ պայքարելը անիմաստ է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1234 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց