Արթուրո Սանդովալը Հայաստանում է. մեկնարկեց Yerevan Jazz Fest 2018-ը

Ջազի հայկական ասոցիացիան եւ «Մեցցո Պրոդաքշն»-ը նոյեմբերի 7-20-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազ փառատոն՝ Երևան ջազ ֆեստ 2018-ը: 2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ իսկ առիթով Երևան ջազ ֆեստ 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին: 

Երևան ջազ ֆեստի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 7-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Գրեմմիի տասնակի դափնեկիր, աշխարհահռչակ ջազ-դաշնակահար եւ շեփորահար Արթուրո Սանդովալի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգով:

Արթուրո Սանդովալը առաջին անգամ էր Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում մաեստրոն հայտնեց, որ շեփորի համար գրված իր ամենասիրված ստեղծագործությունը գրված է եղել հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի կողմից: Արթուրո Սանդովալը պատմեց, որ տարիներ առաջ, Լոս Անջելոսում գտնվող հայ համայնքն իրեն հրավիրել էր, որպեսզի նշյալ ստեղծագործությունը նվագի կոմպոզիտոր Հարությունյանի համար. «Դա ինձ համար մի իսկական մարտահրավեր էր, եւ ես ինձ համարում եմ հաջողակ, որովհետեւ կոմպոզիտորին դուր էր եկել: Ոչ միշտ է մեզ հնարավորություն ընձեռվում նվագել ստեղծագործությունը հենց կողմպոզիտորի առաջ»:

Երաժիշտը կիսվեց Հայաստան այցի ընթացքում ստացած տպավորություններով. «Այն՝ ինչ տեսա այստեղ, ինձ շատ դուր եկավ, շատ գեղեցիկ քաղաք ունեք: Շատ ավելի շուտ էի ուզում այցելել Հայաստան: Չնայած ձեր երկրի մասին շատ քիչ բան գիտեմ, բայց այն՝ ինչ գիտեմ, բավարար էր՝ այցելելու մեծ ցանկություն ունենալու համար, գիտեմ, որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր, բայց մեծ մարդկանցով»,-ասաց նա:

Երևան ջազ ֆեստ 2018 փառատոնին աշխարհահռչակ ջազ-դաշնակահար եւ շեփորահար Արթուրո Սանդովալի հյուրընկալությունը ջազի 80-ամյակին թերեւս միակ անակնկալը չէ: Հայկական ջազի 80-ամյա պատմությանը նվիրված մի ամբողջ գլուխ ընդգրկվել է Մեծ Բրիտանիայում հրատարակված «Եվրոպական ջազի պատմություն» հանրագիտարանում:

Այս մասին ՀԺ-ին հայտնեց հոդվածի հեղինակ, լրագրող, վերլուծաբան, երաժշտագետ Արմեն Մանուկյանը: «Հայկական ջազին անդրադարձող գլխում ներկայացվում է 80-ամյա ջազի ամբողջ պատմությունը: Ամեն ինչ սկսվում է Արտեմի Այվազյանից, Կոնստանտին Օրբելյանից եւ ավարտվում է Հայաստանի պետական ջազ-նվագախմբով (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց): Հիշատակում կա նաեւ Հայաստանի ջազ-ասոցիացիայի մասին»,-ասաց հեղինակը:

Նշենք նաեւ, որ Երևան ջազ ֆեստ փառատոնն այս տարի ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ համերգներ կազմակերպելով նաև Շուշիում ու Գյումրիում: Նոյեմբերի 11-ին Շուշիում կկայանա Սերգեյ Մանուկյանի եւ Արցախի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան):

Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյան քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում համերգային ծրագիր կանցկացվի հանրահայտ Չայնա Մոսեսի եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ:

Նոյեմբերի 20-ին փառատոնի փակման գալա համերգին «Արամ Խաչատրան» համերգասրահում համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ Օլեգ Լունդստրեմի անվան ջազ նվագախումբը՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

Տպել
2874 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին