Երևան
12 °C
Երեւան-Գյումրի գնացքը, որն ըստ մեկնման ժամանակացույցի՝ Երեւանից պետք է դուրս գար 18:25-ին, չի շահագործվել: Թբիլիսի-Երեւանը ճանապարհին է, սակայն Երեւան չի հասնի, կանգ կառնի Այրում կայարանում: Չի սպասարկվում նաեւ Սանահին կայարանը: Մի խոսքով՝ ոչ մեկը չի աշխատում, եւ սա բողոքի ակցիա է, որին միացել են բոլոր երկաթուղայինները: Այս մասին ՀԺ-ին տեղյակ պահեցին Գյումրի կայարանի աշխատակիցները: Նրանք վաղ առավոտից էին բողոքի ակցիա սկսել՝ կապված իրենց հավելավճարների չափի կրճատման հետ: Բողոքին զուգահեռ, սակայն, շարունակել են աշխատել, քանի որ պատասխանատուները խոստացել էին խնդիրը վերանայել, հարցն օրվա ընթացքում կարգավորել:
«Մենք առավոտ իմացանք, որ մեր պրեմիաները պակսցրել են: Բայց մենք մեր մասով 100 տոկոսով գործն էրել ենք, նույնիսկ գերակատարել ենք մեր պլանը: Էդ պրեմիա ըսածը կձեւավորվի աշխատավարձով, աշխատավարձի 25 տոկոսի չափով մենք հավելավճար կստանայինք: Մենք դաժե վռեդնու փող կստանանք: Ժամանակ կա, մենք երկու օր տուն չենք էրտա, անընդհատ գործի մեջ ենք: Մեր աշխատավարձը մինչեւ 300.000 դրամ գելնի: Բայց հմի որ հանել են էդ պրեմիան, ամեքիցս 40.000-ից մինչեւ 80.000 դրամ պակսել է»,-բացատրեցին դեպոյականները:
Ըստ նրանց, իրենք ամբողջ օրը աշխատել եւ սպառիչ պատասխանի են սպասել, սակայն օրվա ավարտին ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկից ստացված պատասխանից անակնկալի են եկել:
«Առավոտը Լավրենչուկի հետ խոսել ենք, ըսեց՝ սպասեք, կնայենք: Նոր էլ ըսին, որ պատասխանել է, թե էս է, գուզեք աշխատեք, չեք ուզե՝ մի աշխատեք, թողեք,գնացեք: Մենք տեղ չենք գնացել, հենց հմի էլ էս մթանը կանգնած ենք, ու չենք աշխատի, էգուց էլ չբդի աշխատինք, Գյումրիից Երեւան գնացքը չի գնա, ու ընդհանրապես ոչ մի դեպո գնացք չի սպասարկի, մինչեւ էս հարցը չլուծվի: Իրանք մե անգամ էլ էրեցին էս նույն բանը, նախքան հեղափոխությունն էր, էդ ժամանակ տրանսպորտի նախարարը փափուկ բարձ դրեց գլխներիս տակ, թե բան չկա, էլ չի կրկնվի: Հմի էլի նույն բանը»,-բողոքեցին կայարանում հավաքված աշխատակիցները:
Ըստ նրանց, ՀԿԵ-ն 25 տոկոսի փոխարեն հավելավճար 10 տոկոս է փոխանցել: Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրերում գրված է, որ եթե աշխատակիցը իր առջեւ դրված պլանը կատարում է, ապա պարգեւատրվում է աշխատավարձի 25 տոկոսի չափով, հակառակ պարագայում, այդ գումարը չի ստանում: Ըստ բողոքողների, իրենք պլանը ոչ թե կատարել, այլ գերակատարել են իրենց մասով, թերացումը ընկերությանն է: Լսել են, որ ՀԿԵ-ն չի կարողացել իր պլանը կատարել՝ կապված ցորենի բեռնափոխադրումների ծավալի կրճատման հետ: Այլ բան է ասում, սակայն ՀԿԵ պաշտոնական վիճակագրությունը, համաձայն որի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, նոյեմբերի 5-ին ամփոփելով 2018 թվականի հունվար-հոկտեմբերի աշխատանքի արդյունքները, նշել է, որ հաշվետու շրջանում պահպանվել է փոխադրումների աճի դրական դինամիկան: Անցած 10 ամիսների ընթացքում երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 411 հազ տոննա, բարելավվել է ներհանրապետական էլեկտրագնացքների և միջազգային գնացքների չվացուցակների կատարումը: 2018 թվականի 10 ամիսների ընթացքում փոխադրվել է 330 հազար ուղևոր, ինչը 8% -ով գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը: 
Թե առավոտյան ինչ պատասխան կստանան բողոքի ակցիայի մասնակիցները՝ չգիտեն: Այս պահին Գյումրու, Երեւանի, Սանահինի դեպոների մոտ 50 աշխատակիցներ իրենց կայարաններում են, բայց չեն աշխատում: Չի գործում նաեւ Գյումրի կայարանի շուրջօրյա հերթապահ մասը: Բեռնատար գնացքները եւս չեն աշխատում:
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT