Գյուղնախարարը հետաքրքրված է ԳԱԱ-ի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետազոտություններով

09/11/2018 schedule11:42

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ՝ արձագանքելով նոյեմբերի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում հնչեցված օգտատեր Հովակիմ Զաքարյանի հրավերին, ով ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտական ղեկավարն է։

Ինչպես հայտնում են Գյուղնախարարության մամուլի ծառայությունից, Գեղամ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել ինստիտուտի աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և լսել նրանց առաջարկությունները։ Նախարարի պաշտոնակատարը համագործակցության պատրաստակամություն է հայտնել:

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է գյուղատնտեսության հետ անմիջական առնչություն ունեցող հետազոտությունների շրջանակը՝ մասնավորապես առանձնացնելով խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի, հակաբիոտիկակայուն բակտերիաների դեմ պայքարի միջոցների մշակումը, խաղողի գենետիկական հայկական սորտերի ուսումնասիրությունն ու վերականգնումը։

Հովակիմ Զաքարյանը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի դեմ պայքարի միջոցների մշակման նպատակով իրականացված հետազոտությունների արդյունքում արդեն բնութագրվել են չորս քիմիական միացություններ, որոնք բավականին լավ ճնշում են վիրուսի բազմացումը  և պոտենցիալ դեղամիջոց դառնալու հնարավորություն ունեն: Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքները տեղ են գտել միջազգային լավագույն ամսագրերում:

Բույսերի գենետիկայի և իմունաբանության խումբը՝ Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ  Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում, իսկ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի տվյալների բազա, որը կապված կլինի նաև եվրոպական բազայի հետ, ինչը կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը։  Քրիստինե Մարգարյանը նշել է, որ վերջերս Գերմանիայում մասնակցել է ուսումնասիրությունների, որոնց արդյունքները վկայում են, որ հատկապես  Հայաստանում աճող վայրի խաղողները մեծ պոտենցիալով են օժտված և դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում։

Տպել
7585 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում