ԼՂ հարց. կասկածում են արագ լուծմանը

09/11/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի նոյեմբերի 5-ի համարում

ԱՄՆ Արտաքին հարաբերությունների խորհուրդը վերլուծել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ հանգել այն եզրակացության, որ թեեւ բանակցությունները դեկտեմբերին վերսկսվելու են, ոչ ոք իրականում հույս չունի, որ հակամարտությունը մոտ ապագայում կլուծվի: Սա ԼՂ հակամարտության մոտալուտ կարգավորման հնարավորությունների մասին վերջին մի քանի ամիսներին միջազգային կառույցների կողմից արձանագրված միակ հոռետեսական դիրքորոշումն է: Մինչ այժմ բոլորը` ԵԱՀԿ-ն, ԵԽ-ն, ԵՄ-ն ԱՄՆ-ն, այս կամ այն մակարդակով հայտարարում էին, որ կողմերը մոտ են հակամարտության կարգավորմանը, եւ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել նույնիսկ 2006 թվականի ընթացքում:

Արտաքին հարաբերությունների խորհուրդը, սակայն, «Լեռնային Ղարաբաղ. ճգնաժամ Կովկասում»  վերլուծության «Խաղաղության հեռանկարները» ենթավերնագրի մեջ բացատրում է, թե հակամարտության կարգավորմանը մոտակա ժամանակներում ինչու պետք չէ սպասել: «1994 թվականից այս կողմ այսպես կոչված Մինսկի խմբի կողմից, որը ԵԱՀԿ-ին կից կառույց է,  հարցը լուծելու բազմաթիվ անհաջող փորձեր են արվել: Ասում են` եղել են դեպքեր, որ  խաղաղության համաձայնագրի ստորագրումը կոպտորեն կանխվել է ստորագրումից ուղղակի րոպեներ առաջ: «Պրահյան գործընթաց» կոչվածը նույնպես ոչ մի արդյունք չտվեց: Միեւնույն ժամանակ, սակայն, տարբեր կառույցներ` ինչպես «Ճգնաժամերի միջազգային խումբը», շարունակում են հակամարտությանը վերջ տալու համար նոր ուղիներ որոնել»,- գրված է վերլուծության մեջ:

Իսկ ԼՂ հարցը կարգավորելու եւ խաղաղության համաձայնագիր կնքելու հիմնական խոչընդոտը իրականում հերթականությունն է: Այսինքն, այն քայլերի հերթականությունը, որ պետք է արվեն ԼՂ հակամարտությունը վերջնականապես լուծելու համար: «Երեք կողմերն էլ` Հայաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, հրաժարվում են առաջին քայլն անել, քանի դեռ մյուսները  զիջումների չեն գնացել: Ադրբեջանը ցանկանում է, որ նախ Հայաստանը վերջ դնի իր տարածքների օկուպացիայի եւ դուրս բերի զորքերը, որից հետո նոր քննարկվի հանրապետության (ԼՂ) վերջնական կարգավիճակը: Հայաստանը ցանկանում է, որ նախ լուծվի կարգավիճակի հարցը, հետո նոր դուրս բերվեն զորքերը: Լեռնային Ղարաբաղը   ցանկանում է, որ բոլոր տեսակի բանակցություններից առաջ նախ` պաշտոնապես ճանաչվի իր անկախությունը»,- ասվում է սույն վերլուծության մեջ:

Սակայն քայլերի հերթականության հարցում համաձայնության չգալը հակամարտության կարգավորման խոչընդոտներից միայն մեկն է: Մյուս խոչընդոտը, համաձայն այս վերլուծության,  աշխարհաքաղաքական է, քանի որ բանակցություններում ներգրավված միջազգային խաղացողներից յուրաքանչյուրն իր ծածուկ մոտիվացիաներն ունի: «Ռուսաստանը, օրինակ, շահագրգռված չէ, որ ԼՂ հակամարտությունը լուծվի, քանի որ Հարավային Կովկասում անկայունության որոշակի մակարդակի պահպանումը ուժեղացնում է ՌԴ-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա: Ադրբեջանը գտնում է, որ Ռուսաստանը  հակամարտության մեջ կողմնակալ է եւ ավելի շատ պաշտպանում է Հայաստանին: Մասնավորապես 1994-1996 թվականների ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարությունը մեծ չափերի ռազմական օգնություն է ցուցաբերել Հայաստանին:

Ադրբեջանը գտնում է, որ Ֆրանսիան նույնպես կողմնակալ է դեպի Հայաստանը, շնորհիվ` այդ երկրի մեծ եւ ազդեցիկ սփյուռքի ջանքերի: ԱՄՆ-ում նույնպես հայկական լոբբին ուժեղ է, թեեւ վերջին տարիներին Վաշինգտոնը սկսել է ավելի շատ Ադրբեջանի կողմից խաղալ՝ հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարում այդ երկրի աշխարհաքաղաքական դերը եւ «OPEC»-ի շրջանակներից դուրս նավթի մատակարար լինելը»,- շարունակում է ԼՂ հակամարտության կարգավորման խոչընդոտները ներկայացնել Արտաքին հարաբերությունների խորհուրդը: Իսկ ԼՂ հարցի լուծման հետաձգումը, ըստ այս վերլուծության, ձեռնտու չէ առաջին հերթին Հայաստանին, քանի որ նավթի շնորհիվ Ադրբեջանի տնտեսությունը ավելի արագ է զարգանում, քան Հայաստանինը:

«Հայերը սկսում են հասկանալ, որ կարող է գալ մի պահ, որ նրանք աղերսեն խաղաղության համաձայնագիր կնքել: Փաստն այն է, որ նրանք օկուպացրել են այդ տարածքը»,- մեջբերվում են Ջոնս Հոփկինսի միջազգային վերլուծությունների կենտրոնի ներկայացուցիչ Սվանտե Քորնելի տեսակետները: Վերջինս նաեւ գտնում է, որ Ադրբեջանը իսկապես նավթի շնորհիվ իր ռազմական բյուջեն մեծացնելու հնարավորություն կունենա, եւ ի վերջո այդ ժամանակ հարցը կտեղափոխվի ռազմական դաշտ: «Այժմ հարցն այն է, թե ինչքանով են ուժեղ Ադրբեջանի ռազմական ուժերը, քանի որ Հայաստանի բանակը շատ պրոֆեսիոնալ է»,- ասվում է վերլուծության մեջ, որտեղ նաեւ կանխատեսվում է, որ ի վերջո Լեռնային Ղարաբաղը գոնե քարտեզի վրա կշարունակի մնալ Ադրբեջանի մաս, սակայն կպահպանի իր դե ֆակտո անկախությունը:

Հ.Գ. «Լեռնային Ղարաբաղ. Ճգնաժամ Կովկասում» վերլուծության մեկ այլ`  «Հակամարտությունը ազդում է երկրների ներքին քաղաքականության վրա» ենթագլխում ասվում է, որ Հայաստանի ազգային քաղաքականությունը միախառնված է Լեռնային Ղարաբաղի քաղաքականության հետ: «Ներկայումս ՀՀ նախագահ, ծնունդով ղարաբաղցի, նախկինում կոմունիստ Ռոբերտ Քոչարյանը 1994-1997 թվականներին եղել է ԼՂՀ նախագահ: Այսօր որպես ՀՀ ղեկավար նա անջատողական հակամարտության մեջ միջանկյալ դիրքորոշում է ընդունել: Վախենալով միջազգային հանրությունից՝ մերժեց ԼՂ-ն ամբողջությամբ Հայաստանին միացնելու սփյուռքի պահանջները, բայց եւ միեւնույն ժամանակ չցանկացավ վերջ դնել վիճելի տարածքների օկուպացիային»,- ասվում է սույն ենթագլխում:

Աննա Հակոբյան

Տպել
3012 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց