Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել` առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրինության կողմից 2017թ. կատարվել են ներքին ստուգումներ, որի արդյունքում իրավապահ մարմիններին են ուղարկվել ֆինանսական չարաշահումների վերաբերյալ նյութեր՝ առերևույթ թույլ տրված ընկերության հաշվապահի և մենեջերի կողմից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում։
Բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ, որոնց հետևանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 1 մլրդ 163 մլն 516 հազ 352 ՀՀ դրամ։
Մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 1 բաժնում հաշվառված «Սելենա» ՍՊ ընկերությունը Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 (74) հասցեում իրականացրել է շահույթ հետապնդող առևտրային գործունեություն, այն է՝ նշված հասցեում գործող «Յանս» համալիրում իրականացրել է հանրային սննդի գործունեություն, որը ներառել է ռեստորան, երաժշտական ակումբ և սեզոնային բացօթյա սրճարան, որոնց փաստացի սպասարկման սրահ հանդիսացող տարածքների մակերեսը 2013 թվականից գերազանցել է 600 քառակուսի մետրը:
Քննության տվյալներով՝ օրենքով սահմանված կարգով պետական բյուջե վճարվող առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու նպատակով, ՍՊ ընկերությունն ընդհանուր հարկման դաշտում գործելու փոխարեն, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի թիվ 8 հավելվածի 4-րդ կետի 1.1 ենթակետի /գործել է մինչև 01.01.2018թ./ համապատասխան չհանդիսանալով որպես արտոնագրային վճար վճարող, իրականում գործել է որպես արտոնագրային հարկ վճարող։ 2014թ. ապրիլ ամսից մինչև 2018թ. մայիս ամիսը ներառյալ ընկերության կողմից հանրային սննդի սպասարկման մակերեսի վերաբերյալ հարկային մարմին ներկայացվել են սխալ տվյալներ, այն է՝ ավելի քիչ քառակուսի մետրի վերաբերյալ արտոնագրային վճար վճարող հանդիսանալու մասին հայտարարություններ ու, խախտելով հարկային օրենսդրության պահանջները, 2014թ-ի շահութահարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2015-2017 թթ, համար շահութահարկի հաշվարկ չներկայացնելու, 2014-2018թթ. համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 2014թ. հունվար ամսից մինչ 2018թ. մայիս ամիսը ներառյալ ԱԱՀ-ի ամսական հաշվարկներ և 2015-2018թթ. ԱԱՀ-ի տարեկան հաշվարկներ չներկայացնելու միջոցով խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունները կատարելուց։ Նախնական հաշվարկներով՝ պետությանը պատճառվել է 1.163.516.352 ՀՀ դրամի վնաս:
Քրեական գործով ձեռք բերված նոր փաստական տվյալների հիման վրա՝ այսօր հարուցվել է նոր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում ավելի վաղ տվյալներ էին ձեռք բերվել առերևույթ հանցավոր այլ դրսևորման վերաբերյալ եւս։ Մասնավորապես՝ «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, վերջինիս ավտոտնակում կատարված խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլ թանկարժեք իրերի, հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար՝ 1.110.400 ԱՄՆ դոլար, 35.000.000 ՀՀ դրամ, 230.500 եվրո, ինչը ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը։
Նկատի ունենալով, որ Ռ.Բեգլարյանի ամուսինը՝ Վ.Ղազարյանը, ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքի, 2008 թվականի հունիսի 19-ից մինչև 2018թ. մայիսի 17-ը հանդիսացել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, հետևաբար՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ պարտավոր է եղել օրենքով նախատեսված կարգով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել գույքի, եկամուտների հայտարարագրեր: Սակայն ինչպես Վ.Ղազարյանի, այնպես էլ վերջինիս կնոջ՝ Ռ.Բեգլարյանի հայտարարագրերում բացակայել են նշումներ՝ խուզարկությամբ հայտնաբերված, վերը թվարկված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և թանկարժեք իրերի վերաբերյալ, և ձեռք բերված տվյալների հիման վրա՝ Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԵ քննիչի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով և 314.3 հոդվածի 2-րդ մասով, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործով պարզված փաստական տվյալների և ապացույցների համակցությամբ կայացնող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
Արարատ Միրզոյանն Անթալիայում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ պանելային քննարկման կմասնակցի
73-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա բնակարանի խուզարկությամբ հրազեններ և զինամթերք է հայտնաբերվել. տեսանյութ
Դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են դեղերի գրանցման և ներմուծման խնդիրները
Ստամբուլում ավարտվել են ՌԴ-ԱՄՆ բանակցությունները. կողմերը պահպանել են կառուցողական մոտեցում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ
Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի
Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին
Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին
Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին
Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը
Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը
Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը
Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը
Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին
23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց
Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին
Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա
Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը
Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել
Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի
2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ
Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել
Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ
Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին
Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև
Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ
Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել
Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան
Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան
ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները
Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց
Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին
Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT