ՊԵԿ-ը ստանձնել է հանձնառություն՝ ՔՀԿ-ների հետ վերամշակել 2 օրենքում փոփոխությունների նախագծերը

09/11/2018 schedule22:23

Նոյեմբերի 9-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանրային քննարկում-սեմինար՝ նվիրված ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկմանը ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» եւ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին եւ դրանցից բխող խնդիրներին։

ՊԵԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, այս փոփոխությունները հիմնականում վերաբերում են հանրային միջոցների օգտագործման դեպքում տարընթերցումները վերացնելուն, ինչպեսեւ, լրացուցիչ կերպով, ՀԿ-ների եւ հիմնադրամների հանրային հաշվետվողականությունը մեծացնելուն։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ ծրագիրը միտված է հենց նմանատիպ դեպքերում նպաստել քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) եւ կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու կայուն երկխոսություն իրականացնել; Նրա խոսքով, ՔՀԿ-ներն այսօր բախվել են մի խնդրի, որն առաջ է գալիս ՊԵԿ-ի կողմից ներկայացված երկու նախագծերից։ ««ՀԿ-ների մասին» օրենքն ընդունվել է բուռն, փուլային քննարկումների, կառավարության եւ ՔՀԿ-ների կոնսեսուսի արդյունքում։ Այժմ ներկայացվել են նոր նախագծեր, որոնք բացարձակ չեն բխում ձեռք բերված կոնսեսուսի արդյունքից, ավելին՝ չեն էլ քննարկվել ՀԿ-ների եւ հիմնադրամների հետ»,- նշեց Կարեն Զադոյանը։

Նա նաեւ նշեց, որ պետք է նաեւ հստակ տարանջատվեն ՀԿ-ներն ու հիմնադրամները եւ պետք չէ այդ երկու կառույցները նույն հարթության վրա դիտարկել ու համանման նախագծեր ներկայացնել։ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ որեւէ բան չի խանգարում ՊԵԿ-ՔՀԿ համագործակցությանը։ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել, ու գիտենք, որ ձեր մեջ էլ բավակաին փորձառու ներկայացուցիչներ կան, որ շատ լավ կարող են ուսումնասիրել ու ներկայացնել միջազգային փորձ, որը մենք կօգտագործենք։ Մենք գնացինք փոփոխությունների ճանապարհով, բայց մենք արմատացած որեւէ դիրքորոշում չունենք, մենք շտապողականություն չենք դրսեւորելու, որ նախագիծն արագ ներկայացվի կառավարությանը, ուղղարկվի Ազգային ժողով»,-ասաց նա։ Նա նաեւ նշեց, որ այս փոփոխությունները հարկային հսկողության հետ կապ չեն ունենա, իսկ համատեղ աշխատանքի համար, վստահաբար, հնարավորություններ կստեղծվեն ու նախագծերը կքննարկվեն։ Եվրահանձնաժողովը ԵՄ գործադիր մարմինն է:

Եվրամիությունն ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը եւ յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ: Միջոցառմանը ներկա էին ինչպես ՊԵԿ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ։ Նրանք թեմայի վերաբերյալ հարցեր բարձրացրին։

Հարց հնչեց, այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է, որ հարկային մարմինը ՀԿ-ների եւ հիմնադրամների հաշվետվողականության ուսումնասիրության ողջ բեռն իր վրա վերցնի, եւ արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ վերահսկողությունը վերադարձնել արդարադատության նախարարությանը։ Կարծիք հնչեց նաեւ, որ լինում են դեպքեր, երբ կարող են երկու կազմակերպություն դիմել մեկ դոնորի՝ դրամաշնորհի համար, սակայն դրանցից մեկին դոնորը մերժի, իսկ եթե պետք է ՀԿ-ն հաշվետվություն ներկայացնի ու դրանում նշվի նաեւ իր միջոցների աղբյուրը՝ միգուցե խնդիր առաջանա հենց դոնորի անունը հրապարակելիս։

Հանդիպման ավարտին որոշվեց ՊԵԿ-ՔՀԿ կառուցողական քննարկումների եւ աշխատանքյաին հանդիպումների ֆորմատով մշակել երկկողմանի ընդունելի նախագծեր։

Տպել
2184 դիտում

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում