ՀՀԿ ղեկավար կազմում կուսկացության առաջին փոխնախագահից զատ այլ փոփոխություններ են եղել

11/11/2018 schedule21:37

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսին ասաց, որ ՀՀԿ ցուցակը կազմված է լինելու ինչպես իրենց կուսակցության անդամ հանդիսացող ընկերներից, այնպես էլ այլ կուսակցություններ ներկայացնող կամ անկուսակցական թեկնածուներից:

«Յուրաքանչյուր ոք, ով ընդգրկված է լինելու ցուցակում լինում է նաեւ ռեյտինգային թեկնածու»,-ասաց նա եւ նշեց, որ միաձայն որոշում կայացվեց այդ սկզբունքները հաստատել: Ինչ վերաբերում է Ռուբեն Հայրապետյանի նիստի կեսից բարկացած դուրս գալու հարցին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ այսօր զրուցել է: «Շատ լավ տրամադրության մեջ է եղել, չգիտեմ ում է տեսել ճանապարհին, որ դժգոհել է»,-ասաց նա:  

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները օգտագործվելու են նախընտրական ֆոնդ ձեւավորելու եւ ընտրություններին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու պետք է հասարակությունը վստահի ՀՀԿ-ին, նա ասաց, որ իրենք գիտեն երկիրը շատ մանարամասն, գիտեն խնդիրները եւ գործող իշխանությանը ունեն ապացուցելու բան:

Ըստ նրա` ազնիվ չէր լինի կուսակցության կողմից «ձեռքերը լվանալ» եւ ընտրություններին չմասնակցել: «Որովհետեւ մենք բոլոր ֆիբրերով դեմ ենք պարոն Փաշինյանի կառավարության մի շարք նախաձեռնություններին, մենք տեսնում ենք բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր անվտանգության առաջ կանգնում են, սկսած Արցախի հիմնահարցից մինչեւ բանակ, անվտանգություն, արտաքին քաղաքականություն եւ մենք համարում ենք մեր պարտականությունն է այդ հարցերի վրա շեշտել ուշադրությունը, մենք լինելով ընդդիմություն, կկարողանանք դա անել արդյունավետ , այլ ուժերը հիմնականում կամ դուրս են եկած Ելք դաշինքի ծոցից, կամ այս արանքում հասցրել են ստորագրել մի շարք փոխգործակցության պայմանագրեր եւ հայտարարություններ պարոն Փաշինյանի հետ, որը կարծում եմ, որ թուլացնում է նրանց ընդդիմադիր կեցվածքի հնարավորությունը: Ես չեմ կարծում, որ նրանք ընդդիմություն են, ընդդիմության մի հայտ կա այս ընտրություններն եւ դա ՀՀԿ-ի հայտն է»,-ասաց նա:

 Նա նկատեց, որ 2017 թվականի ընտրությունները վերջին քսան տարում եղել են այն ընտրությունները, որը որեւէ քաղաքական ուժի կողմից չեն բողոքարկվել: «Սերժ Սարգսյանը քարզարշավին չի մասնակցելու»,-ասաց նա եւ նշեց, որ Կարեն Կարապետյանը չի լինելու ցուցակում եւ այլ մանրամասներ ցուցակից չներկայացրեց` հավելելով՝ «որ հոբելյարը ժամանակից շուտ չուրախանա»:

ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվել է կուսակցության նախագահի փոխելու հարց նշեց, որ 2019 թվականի գարնանը պետք է ունենային համագումար եւ այս պայմաններում համագումար կազմակերպելը կարեւոր գործըթնացներից մեկն էր, որը ըստ նրա` ձեւականություններից դուրս պետք է լիներ եւ այդ համագումարում կոսւակցության ղեկավար կազմը պետք ձեւավորվեր:

«Ես կարծում եմ, որ այս ընտրությունները առաջ բերելուց մեկը մեր կուսակցությանը նորմալ համագումարից կազմակերպելու հանարվորություններից զրկելն էր տակտիկական առումով»,-ասաց եւ նշեց, որ կարող էին ձեւական կազմակերպել համագումար, ինչպես շատ կուսակցություններ եւ ձեւական որոշոմներ կայացնել, բայց չեն ցանկացել:

«Մեր սխալներից մեկը այն է երեւի եղել, որ մենք կորցրել ենք մեր ուղիղ կապը մեր կուսակցական գործընկերների հետ տեղերում, եւ այդ կոնտեքստում նախընտրեցինք նորմալ համագումար անցկացնել ընտրություններից հետո»,-ասաց նա:

Նա հայտնեց, որ այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը եւ Հերմինե Նաղդալյանին փոխարինել է Կարեն Աճեմյանը, իսկ երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանի փոխարեն ընտրվել է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի տնօրեն Հայկ Մամիջանյանը: Նա ասաց, որ փոփոխությունները կուսակցության արդիականացմամբ է պայմանավորված: Ինչ վերաբերում է քաղաքականը դաշտը սեւ ու սպիտակի բաժանմանը, նա ասաց, որ այդ բաժանումը արդեն արված է, այլընտրանք թողնված չէ:

 «Մենք միշտ դեմ ենք եղել սեւ ու սպիտակի բաժանման եւ վստահ եմ, որ դեկտեմբերի 9-ից հետո այդ բաժանումը կվերանա, եւ բարիկադները քանդելու ժամանակը կգա»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը կարեւորեց քաղաքական բանավեճը եւ նշեց, որ ով չի գալիս, դա իր թուլությունն է: Ըստ նրա` բովանդակային լուրջ բանավեճի հարթակ պետք է ձեւավորվի: Ինչ վերաբերում է հարցին, թե արդար կլինի Նիկոլ Փաշինյանի կողմից, եթե հայտարարի, որ եթե ուզում եք վերջանական հաղթանակի հասնի հեղափոխությունը, ընտրեն ՔՊ-ին, Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա բացարձակ խախտում չէ խաղի կանոնների եւ տարօրինակ կլինի, եթե գործող վարչապետը, որ քաղաքական ուժի ղեկավար է, այլ բան հայտարարի եւ պարտավոր է գնա եւ քարոզի ՔՊ-ի համար եւ դա նաեւ վստահության հանրաքվե է իր հանդեպ:

«Ես տեսնում եմ ուժեր, որոնք կարող են ունենալ տարբեր տիպի ռեսուրս, ես տեսնում եմ նաեւ հնարավորություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ուզենա այդ ուժերին մի փոքր թաքուն կամ մի քիչ ավելի բացահայտ սատարել, որպեսզի ունենա ավելի հարմար ընդդիմություն խորհրդարանում: Վեճը մեկ բանի մասին է. մենք ունենալու ենք մի բեւեռ խորհրդարանում, թե բանավեճ: Ես կարծում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ազնիվ է իր ձգտման մեջ նոր Հայաստան կառուցելու, ինքը մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քանի որ ինքը այլընտրանք պետք է, որ չտեսնի որպես բանավեճի գործընկեր, եթե նա դա չանի, ուրեմն նա ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,-ասաց նա եւ նշեց, որ ՀՀԿ-ն վերջին ընտրություններին չի ունեցել այդքան բարձր վարկանիշ, որ իր տոկոսից փորձի մեկ ուրիշին ձայն տա:

Տպել
3334 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է