ԱԺ-ում քննարկվում է օրենք, որ եթե ամուսինը գնա բուքմեյքերական գրասենյակ, կինը կարող է դատի տալ

ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկվում է «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ խաղադրույք անողների թիվը տատանվում է՝ կախված սպորտային իրադարձությունից՝ աշխարհի խաղեր, եվրոպական խաղեր եւ այլն: Ըստ նրա՝ 800-1500-ի մեջ է թիվը տատանվում: Բացի այդ, ըստ նրա, ՀՀ-ում խաղում է 60-62.000 մարդ, որից 2000-ը համարվում է խաղամոլ, խոցելի է: «Կարծում եմ, որ հավաքարարը, լավ ՏՏ մասնագետն իրեն, այդուհանդերձ, աշխատանք կգտնի, բայց այն մարդը, որ կործանվում է, դժվար»,- ասաց նա:

Հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանը նշեց, թե դա բավական մեծ աշխատատեղեր են: «Կտրուկ փակել ամեն ինչ, այս մոտեցումն այդքան էլ չեմ կիսում: Ի վերջո, աշխատատեղերի խնդիր կա»,- ասաց նա:

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ նախատեսում են ինտերնետ տիրույթում վիճակախաղերի կարգավորում իրականացնել: «Այսինքն՝ հնարավորինս սահմանափակվի արտասահմանում գործող կազմակերպությունների միջամտությունը եւ աշխատանքը ՀՀ-ում, որպեսզի կանխարգելենք, որ ՀՀ-ից գումարներ դուրս գնան»,- ասաց նա եւ շարունակեց, որ սահմանվում է բուքմեյքերական խաղերի կազմակերպողը պարտավոր է ստուգել մուտք գործող անձի 21 տարեկան լինելը:

Նաեւ կարգ է սահմանվում, ըստ որի՝ հնարավորություն է տրվում, որ ընտանիքի անդամը դատական կարգով սահմանափակի ամուսնուն, որ չգնա խաղա եւ ընտանիքի ունեցվածքը չկորցնի: «Նման դրույթ կա նաեւ խաղատների մասին դրույթում»,- ասաց նա:

Հոդված 5.2-ով, ըստ Սիմոնյանի՝ վիճակախաղի կազմակերպմանը ներկայացվող տարածքային պահանջներ են դրվում, որն ամենաքննարկված կետն է: «Այս կետի ընդունումից հետո Երեւան քաղաքում չեն լինելու բեթշոփեր, այսինքն՝ ամեն տեղ, որ տեսնում ենք բուքմեյքրեական գրասենյակները, վերացվելու են եւ չի սահմանափակվելու միայն Ծաղկաձոր, Սեւան, Ջերմուկ եւ Մեղրի քաղաքներում, այնտեղ, որտեղ օրենքով կազինոների թույլտվություն էլ կա»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նաեւ կարգելվի գազալցակայաններում ապարատների տեղադրումը: «Առաջակում եմ օրենքը հնարավորինս արագ մտցնել օրակարգ, որովհետեւ ամեն օր, ամեն ժամ մենք երկարացնում ենք հնարավորությունը, որ մարդիկ իրենց գումարները տանուլ տան, եւ այն մեր անվտանգությանն է վերաբերում, որ գումարները դուրս են գնում եւ մեր տնտեսական վիճակին են վերաբերում»,- ասաց նա:

Այս նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացության արժանացավ, բայց վաղը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5376 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում