ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Օրերս ՀՀԿ-ն քաղաքական հայտարարության մի նախագիծ հրապարակեց, որտեղ հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ առաջիկա արտահերթ ընտրությունների վերաբերյալ հատվածում Նիկոլ Փաշինյանը հիշատակվում է որպես Մարտի մեկի գլխավոր մեղավորներից. «Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց հետեւանքով եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը»,- ասված է ՀՀԿ-ի հայտարարության մեջ:

Սակայն անգամ Նիկոլ Փաշինյանին տարիներ առաջ առաջադրված մեղադրանքում խոսք չկա զանգվածային անկարգություններ հրահրելու մասին: Մասնավորապես՝ Փաշինյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 225-ի առաջին մասի: Սա նշանակում է՝ չնայած նրան, որ նախկին իշխանությունները, ամենայն հավանականությամբ, ամեն ինչ կանեին նաեւ անկարգություններ հրահրելու մասով մեղադրանք առաջադրելու համար, այնուամենայնիվ, դրանց որեւէ ապացույց չի գտնվել:

2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած բողոքի ակցիաների վերաբերյալ համացանցում առկա տեսանյութերը եւս փաստում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդհակառակը՝ հանգստության կոչեր է արել բազմությանը, եւ ոչ մեկ անգամ:

Հանրահավաքներից մեկում իր ունեցած ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ իրենք գրոհով վերցնում են իշխանությունը՝ մեկնաբանելով, որ խարույկների մոտ նստած գրոհն է, հայրենիքի նկատմամբ սիրո գրոհն է եւ այլն: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ուղիղ գրոհի մասին չի խոսել.

«Սիրելի՛ ժողովուրդ, ձեր կարծիքով՝ մենք հիմա ինչո՞վ ենք զբաղված: Մենք հենց այս պահին գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք երեք գիշեր խարույկների մոտ նստած գրոհով վերցնում էինք իշխանությունը, մենք այսօր երեկոյան շուրջպար բռնելով՝ գրոհով վերցնելու ենք իշխանությունը, մենք հայրենիքի նկատմամբ մեր սիրով գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք մեր երեխաների նկատմամբ ունեցած պարտավորությամբ գրոհով վերցնում ենք իշխանությունը, մենք ձեզնից յուրաքանչյուրի առաջ ունեցած պատասխանատվությամբ գրոհով վերցնում ենք իշխանությունը: Հիմա՛: Սիրելի՛ ժողովուրդ, ամեն անգամ մեր երթի ամենակարեւոր արդյունքը հետեւյալն է. Երեւանի պատշգամբներում հազարավոր մարդիկ միանում են մեր պայքարին, մեր կոչերին, մեր շարժմանը: Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել քոչարյանասերժական հանցագործ կլանը, հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, եւ մենք այդ իշխանությունից ազատվում ենք հիմա՛»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

2008 թվականի փետրվարի 21-ի իր ելույթում Փաշինյանը խոսում է ոստիկանության գործողությունների մասին: Ապա նա նշում է, որ անհրաժեշտության դեպքում ցուցարարները կշրջապատեն կառավարական շենքեր, անհնազանդության այլ ակցիաներ կիրականացնեն՝ հավելելով, որ մարդիկ չտրվեն սադրանքների, ինքնագործունեությամբ չզբաղվեն, ու վստահեն իրենց ծրագրին.

«Մինչ հանրահավաքի սկսվելը՝ ես ուզում եմ որոշ մեկնաբանություններ անել ոստիկանության քիչ առաջվա գործողությունների վերաբերյալ: Հարցն ունի իրավական եւ բարոյական կողմ: Ես ուզում եմ նախ անդրադառնալ բարոյական կողմին: Նրանք մեզ ասում են, թե մեր գործողություններն ապօրինի են: Ես հարց եմ տալիս՝ իսկ երբ որ համազգեստավոր ոստիկանները ծեծում էին ԱԺ պատգամավորն, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդ էր առեւանգում եւ պահում պադվալներում, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Հովհաննես Շահինյան անունով հանցագործը հարձակվում էր իր հրոսակախմբի հետ վստահված անձանց վրա, դա օրինակա՞ն էր, իսկ երբ Մխչյանի մկան լակոտները հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա, դա օրինակա՞ն էր, իսկ երբ լցոնումներ էին անում տեղամասերում, վստահված անձանց ծեծելով դուրս էին հանում, դա օրինակա՞ն էր:

Քոչարյանասերժական կլանն իրավունք չունի ՀՀ-ում խոսել օրենքից, Հայաստանի Հանրապետությունում մի բարձրագույն օրենք կա, մի բարձրագույն իշխանություն, եւ այդ իշխանությունը ՀՀ ժողովուրդն է: Այստեղ մենք գտնվում ենք ժողովրդի կամքով եւ ժողովրդի կողմից ստացված լիազորությամբ: Իսկ եթե էդ անգրագետներին անհրաժեշտ է բացատրել օրենքները, դա էլ կանեմ, պարզաբանում եմ՝ մենք այստեղ անցկացնում ենք ո՛չ զանգվածային, հրապարակային միջոցառում, որն անցկացնելու համար որեւէ իրազեկում անհրաժեշտ չէ իրականացնել, եւ որ ոչ զանգվածային հրապարակային միջոցառումն ինքնաբուխ կերպով վեր է ածվել զանգվածային հրապարակային միջոցառման եւ դրան մասնակցելու են հարյուր հազարավոր մարդիկ: Ավելին՝ այս պահից սկսած Ազատության հրապարակում մեր միջոցառումները չեն դադարելու եւ լինելու են շուրջօրյա: Բայց դա չմտածեք, թե միակ միջոցառումն է: Այս պահից սկսած՝ Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական բողոքի կենտրոնական շտաբ, որտեղից ղեկավարվելու են բոլոր գործողությունները: Այս պահից սկսած՝ մինչեւ ավազակախմբի հեռացումը: Այս պահից սկսած լինելու են ակցիաներ, պիկետներ, երթեր, եթե անհրաժեշտ լինի՝ շենքերի շրջափակումներ: Բայց, ժողովուրդ, ես մի խնդրանք ունեմ բոլորիդ: Դուք գիտեք՝ արդեն ասացի, այս պահից սկսած մեր ակցիաները լինելու են անընդհատ: Եթե պետք լինի՝ կբաժանվենք խմբերի եւ միաժամանակյա ակցիաներ կանենք տարբեր տեղերում, ըստ իրավիճակի: Եթե անհրաժեշտ լինի՝ կգնանք ԿԸՀ, կառավարական շենքեր: Ամեն ինչ ծրագրված է եւ գործողության մեջ կդրվի ըստ անհրաժեշտության: Բայց խնդրանքը հետեւյալն է. ոչ մի ինքնագործունեություն, սադրանքների չենք տրվում, եւ հետո, ամենակարեւոր խնդիրը՝ վստահեք մեզ, մի շտապեք: Ասացվածք կա, չէ՞, վռազողին տղա չի լինում: Մեզ այս իրավիճակում միայն պետք է տղա, այսինքն՝ հաղթանակ: Դրա համար պետք չէ ելնել այն իրողությունից, թե մենք հիմա հինգ րոպեում բոլոր հարցրերը լուծելու ենք: Ես գիտեմ, այո, ճիշտ եք ասում, հնարավոր է նաեւ այդպես լուծել հարցերը: Բայց մենք պետք է մտածենք, որ վաղն իրար հետ կառուցելու ենք երկիրը, եւ պետք է մտածենք հանգիստ, ուրեմն, մեր այս ցույցը բացարձակապես խաղաղ է, մեր գործողությունները լինելու են խաղաղ, այնքան ժամանակ, քանի դեռ օրինական բոլոր միջոցները չեն սպառվել: Եթե իշխանությունը չվերանայի իր գործողությունները, իսկ օրինական ճանապարհ դեռեւս կա:

Ժողովուրդ, կարող ենք համարել, որ մեր գործողությունների հիմնական պլանի շուրջ պայմանավորվեցինք, այսինքն՝ մեր ակցիան պերմանենտ է: Մենք պետք է լինենք չափազանց հավասարակշռված եւ համբերատար, մենք իրավունք չունենք այս պարտիայում որեւէ սխալ գործել, դա երկրի համար կլինի ճակատագրական: Հիմա մենք անելու ենք սովորական հանրահավաք: Ես տեսնում եմ, որ էսօրվա հանրահավաքը բացառիկ է, որովհետեւ էս շարքերում մոտ 70 տոկոս երիտասարդություն է, իսկ սա նշանակում է, որ մենք պատրաստ ենք իրադարձություների զարգացման ցանկացած սցենարի»:

2008 թվականի մարտ 1-ի ցերեկը, հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարում է, որ մարդիկ գրգռված են, բայց ինքը հասկանում է այդ գրգռվածությունը՝ միեւնույն ժամանակ կոչ անելով հանգստություն ու հավասարակշռվածություն պահպանել.

«Ես, որ եկա ստեղ, մարդիկ, դուք, տղերքը, երիտասարդությունը գրգռված վիճակում էր: Ես հասկանում եմ էդ գրգռվածությունը, բայց գրգռված ուղեղով հաղթանակ չեն տանում: Հանգիստ, հավասարակշիռ, գիտակցված, թե ամեն քայլն ինչի համար ա արվում, ինչ ա տալու էդ քայլը: Մենք պատերազմի չենք պատրաստվում, իշխանությունը նենգություն է գործել, զինված հարձակվել է խաղաղ ցուցարարների վրա, եւ մենք հիմքեր ունենք պնդելու, որ էդ թշնամական գործողությունները կկրկնվեն: Հիմա՝ մեր խնդիրը՝ մտածել պաշտպանության մասին, ես չգիտեմ, էստեղ իշխանության ներկայացուցիչներ կան հաստատ: Ճիշտն ասած, նոր դուրս եկա, ուզում էի ոստիկան գտնեի, բարձրախոսով հայտարարում էի, ասում էի՝ քրեական հետախուզությունից ո՞վ կա, խնդրում եմ մոտեցեք, պատկերացրեք՝ ոչ մեկը չմոտեցավ»,- հայտարարել է Փաշինյանը՝ Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:

Տպել
6897 դիտում

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար