ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

14/11/2018 schedule16:00

Վիճակագրությունը նույնքան ֆանտաստիկ է ինչպես բնագրով,

այնպես էլ շտկված տարբերակում։

Հիմնականում ստիպված են լինում թվեր հորինել։

Ջորջ Օրուել, «1984»

2018թ․ նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհուրդը հրապարակեց հայեցակարգային մի հայտարարություն՝ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակի եւ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների մասին, որում իր գնահատականն է տալիս 2018թ․ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացմանը եւ առիթը բաց չի թողնում՝ քննադատելու գործող իշխանություններին։ ՀՀԿ-ն փաստում է նաեւ իր որոշ սխալներ ու բացթողումներ, ապա արձանագրում է որպես իշխող կուսակցություն վերջին 12 տարիներին իր ծավալած անփառունակ գործունեության արդյունքում ձեւավորված ՀՀ տնտեսական իրավիճակը։

ՀՀԿ հայտարարության տնտեսական ցուցանիշներն ավելի լավ հասկանալու համար նախ անդրադառնանք Երրորդ Հանրապետության տնտեսական դինամիկային՝ համառոտ։ Նորանկախ Հայաստանի Հանրապետությունը 1990-ականների կեսից մինչեւ 2008թ. ունեցավ զգալի տնտեսական աճ: Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը /ՀՆԱ/ դոլարային արտահայտությամբ 1998թ.-ից 2008թ. ժամանակահատվածում եռապատկվեց: ՀՆԱ աճի տեմպը 2003թ. հասավ ռեկորդային բարձր 14% ցուցանիշի՝ հիմք հանդիսանալով որոշ լավատես փորձագետների կողմից Հայաստանը որակել «Կովկասյան վագր»:

Ինչ էր տեղի ունեցել իրականում: 1988թ. ավերիչ երկրաշարժի, Խորհրդային միության փլուզման, չհայտարարված պատերազմի եւ ՀՀՇ կառավարման արդյունքում հետխորհրդային երկրներից առավելագույն տնտեսական անկում արձանագրած Հայաստանը, 2001-2008թթ․ համաշխարհային տնտեսության, եւ հատկապես Ռուսաստանի տնտեսության աճի բարձր տեմպերի «համընթաց քամու» ազդեցությամբ արձանագրեց տնտեսական աճի բարձր տեմպեր՝ նվազագույնի հասցված բազային ցուցանիշների նկատմամբ: Այս ժամանակահատվածում տնտեսական աճի հիմնական շարժիչ ոճը ոչ-առեւտրային ոլորտներն էին, մասնավորապես՝ շինարարությունը, որը ֆինանսավորվում էր մասնավոր տրասֆերտների աննախադեպ ներհոսքով եւ շատ ավելի պակաս չափով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներով: 2002-2008թթ. ժամանակահատվածում շինարարության տարեկան աճը միջինը կազմում էր 28%՝ ապահովելով ՀՆԱ աճի մոտ մեկ երրորդը: Շինարարության նմանօրինակ առաջընթաց աճն ապահովվում էր ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերով /ճանապարհաշինություն, փլուզված էներգետիկ եթակառուցվածքների վերակառուցում եւ այլն/, խորհրդային ժամանակներից հետաձգված բնակարանային պահանջարկով, ինչպես նաեւ անշարժ գույքի մեջ սպեկուլյատիվ ներդրումներով:

2008-2009թթ. տնտեսական ճգնաժամը ի ցույց դրեց «Կովկասյան վագրի» իրական ներուժն ու կենսունակությունը: Մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազումը եւ շինարարության շուրջ 40% անկումը 2009թ.-ին պայմանավորեցին Հայաստանի ՀՆԱ 14.1% «փլուզումը», ինչն աննախադեպ էր ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլեւ ամենաբարձր անկումներից մեկն էր աշխարհում: Այսքանը խիստ համառոտ «Կովկասյան վագրի» լեգենդի մասին: Այժմ անդրադառնանք տնտեսության մեջ ՀՀԿ գրանցած ոչ պակաս տպավորիչ «շոշափելի առաջընթացին»:

Նախ, ՀՀԿ հայտարարությունում նշվում է, որ 2006-2017թթ․ ընթացքում ՀՀ համախառն ներքին արդյունքը դրամային արտահայտությամբ կրկնապատկվել է՝ 2006թ․-ի 2656 մլրդ դրամի փոխարեն 2017թ․-ին կազմելով 5580 մլրդ դրամ։ Իրականում, դոլարային արտահայտությամբ, ըստ Համաշխարհային Բանկի տվյալների, նույն ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 1.8 անգամ՝ 2006թ․-ի 6384 մլն ԱՄՆ դոլարի համեմատ 2017թ․ հասնելով 11537 մլն ԱՄՆ դոլարի։ Բայց դա չէ կարեւորը։ Առավել հատկանշական է այն, որ նույն ժամանակահատվածում ՀՀ համախառն արտաքին պարտքը աճել է մոտ 5 անգամ՝ 2006թ․-ի 2010 մլն ԱՄՆ դոլարի համեմատ 2017թ․ հասնելով 9902 մլն դոլարի։ Պարզ ասած, ոչ մի գործարար չէր հպարտանա իր ընկերության վարկային պորտֆելը հնգապատկելու գնով ընկերության հասույթների կրկնապատկմամբ՝ սնանկության եզրին հասցնելով սեփական ընկերությունը։

Երկրորդ, ըստ ՀՀԿ հայտարարության՝ ՀՆԱ-ի մեջ ակնառու է հատկապես ծառայությունների ոլորտի ծավալի կտրուկ աճը, որը 2006-2017թթ․ ընթացքում աճել է շուրջ 3 անգամ եւ 2017թ․-ին ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմել է 50․4%։ Դասագրքային ճշմարտություն է, որ ծառայությունների ոլորտի բարձր տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ լավ ցուցանիշ է համարվում միայն զարգացած երկրներում, իսկ տնտեսական զարգացման միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում, որպիսին Հայաստանն է, այն խոսում է գյուղատնտեսության եւ արդյունաբերության աճի ցածր տեմպերի մասին։ Նշեմ նաեւ, որ 2017թ․ ծառայությունների ծավալը առանց առեւտրի կազմել է 1453 մլրդ դրամ, ինչը տեսակարար կշռով ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 26%-ը։ Իսկ ՀՆԱ կառուցվածքում ծառայությունների ոլորտի հայտարարված 50.4% տեսակարար կշիռը պայմանավորված է առեւտրի շրջանառության աճի տեմպերով։ Փաստորեն, ՀՀԿ-ն եւս մեկ անգամ փորձում է հպարտանալ սեփական դրածոների միջոցով մենաշնորհային ներկրումների արդյունքում ներկրված ապրանքների իրացման բարձր գներով ձեւավորված առեւտրի շրջանառության աճով, որը տարիներ շարունակ սնուցվում է աշխատուժի «արտահանմամբ» եւ արտագաղթով պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով։

Երրորդ, ինչ վերաբերում է 2017թ.-ին 2006թ.-ի համեմատ պետական բյուջեի եկամուտների 139% եւ հարկային եկամուտների 162% աճի փաստագրմանը, ապա չվիճարկելով բերվող ցուցանիշները եւ առանց բազմագործոն վերլուծության, փորձենք տալ այս ցուցանիշների գնահատականը այլ տեսանկյունից: Տնտեսական զարգացման միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ եւ հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը միջինը տատանվում է 18-20%-ի սահմաններում, այն դեպքում, որ զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 40%: Հայաստանում 2017թ. բյուջետային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.1%, իսկ հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 20.8 %:  Ընդ որում, սկսած 2013թ.-ից այս ցուցանիշները գրեթե անփոփոխ են, չնայած ՀՀԿ-ական կառավարությունների հարկային վարչարարության բարելավման եւ հարկային բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար հնչող հավաստիացումներին: Համեմատության համար նշենք, որ հարեւան Վրաստանում 2003թ. հեղափոխությունից հետո, բացառապես նոր իշխանությունների քաղաքական կամքի եւ արհեստավարժ կառավարման արդյունքում, հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշր 2008թ.-ին 2004թ.-ի համեմատ կրկնապատկվեց՝ հատելով 25%-ի սահմանը, իսկ 2017թ. կազմեց 28.35%: Այս ցուցանիշները առավել տպավորիչ են հարկային դրույքաչափերի հետեւողական նվազեցման ենթատեքստում:

Չորրորդ, ըստ ՀՀԿ հայտարարության՝ բնակչության բարեկեցության մակարդակի լավացման մասին են խոսում միջին ամսական աշխատավարձի ավելացումը շուրջ երեք անգամ՝ 2006թ.-ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմելով 184,170 դրամ, եւ միջին ամսական կենսաթոշակի ավելացումը շուրջ 3.7 անգամ՝ 10,912 դրամի փոխարեն 2017-ին կազմելով 40,296 դրամ։ Բնականաբար, այստեղ խոսքն անվանական աշխատավարձի եւ անվանական կենսաթոշակի մասին է։ Պետք է նշել, որ ըստ Արժույթի Միջազգային Հիմնադրամի հրապարակած տեղեկատվության 2006-2017թթ․ սպառողական ապրանքների համախառն գնաճը ՀՀ-ում կազմել է մոտ 62.6%։ Եթե ՀՀԿ-ի հրապարակած միջին ամսական անվանական աշխատավարձի եւ միջին ամսական անվանական կենսաթոշակի թվերից հանենք 62.6% գնաճը, ապա կստանանք ,որ համադրելի գներով իրական աշխատավարձը 2006թ․ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 68,843 դրամ, իսկ իրական կենսաթոշակը 2006թ․ի 10,912 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 15,063 դրամ։ Այլ կերպ ասած, աշխատավարձի եւ կենսաթոշակի եռապատկվելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Հինգերորդ, ըստ ՀՀԿ հայտարարության՝ 2006թ.-ին ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 143 մլրդ դրամ, իսկ 2017թ-ին ավանդների ծավալը աճել է ավելի քան 10 անգամ՝ կազմելով 1553 մլրդ դրամ: ՀՀԿ հայտարարության մեջ չի նշվում, սակայն, որ ֆիզիկական անձանց ավանդների գերակշիռ մասը արտարժույթային ավանդներ են, եւ փաստագրված աճի վրա զգալի ազդեցություն է ունեցել դրամի փոխարժեքի փոփոխությունը։ Այս ցուցանիշները կարող էին տպավորիչ համարվել, եթե զուգակցվեին աղքատության նվազեցմամբ։ Այնինչ, 2006թ,․ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատ է համարվել Հայաստանի բնակչության 30.2%-ը, իսկ 2016թ․-ին՝ 29.4%-ը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ՝ այս ցուցանիշները իրականում զգալիորեն ավելի բարձր են։

Կորյուն Աչոյան

Տպել
4342 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց