Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր․ ԱՄՆ-ում քննարկում են կաթոլիկ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների խնդիրը

14/11/2018 schedule16:25

ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցականները Բալթիմորում շարունակում են քննարկել եկեղեցիներում սեռական ոտնձգությունները բացառելու հարցը: Ժողովը նախագահող կարդինալ Դենիել ԴիՆարդոյի խոսքով, առաջարկվող միջոցների շուրջ քվեարկությունը, սակայն հետաձգվել է.

«Սակայն մենք վճռական ենք այս խնդիրը լուծելու վերաբերյալ եւ շարունակելու ենք աշխատանքը»:

Կաթոլիկ ժողովի հետ միաժամանակ Բալթիմորում անցնում է եկեղեցականների կողմից սեռական ոտնձգությունների դեմ ուղղված բողոքի ցույցը, որի մասնակիցները պահանջում են, որ եկեղեցիներում սեռական ոտնձգությունների հարցը բարձրացվի ամենաբարձր մակարդակով, իսկ մեղավորները չխուսափեն պատասխանատվությունից: «Վերջ եկեղեցականների բռնությանը» կազմակերպության ներկայացուցիչ Փիթեր Այսլին ասում է՝ հարցը պետք է քննարկվի Հռոմում.

«Յուրաքանչյուր զոհ կաթոլիկ երեխա էր: Այստեղ են մեր կաթոլիկ առաջնորդները, ովքեր կոծկել էին հանցանքները: Նրանք պետք է պատասխանատվություն ստանձնեն»:

Բողոքարարներին հատկապես զայրացրել էր եկեղեցականների որոշումը հետաձգել սեռական բռնությունների դեմ հատուկ միջոցների կիրառման ընդունումը, որով նախատեսվում էր Կաթոլիկ եկեղեցու ներսում նման մեղադրանքները հետաքննող հատուկ մարմին ստեղծել՝ աշխարհիկ փորձագետների ներգրավմամբ:

Զսպելով բողոքը՝ եկեղեցականները խոստացել են, այնուամենայնիվ ընդունել հատուկ միջոցներ:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք: Բոլոր եկեղեցականները, որոնց հետ ես զրուցել եմ, պատրաստ են այս հարցի ընդունմանը»,- նշել է Կարդինալ ԴիՆարդոն:

Կաթոլիկ եկեղեցականների կողմից սեռական ոտնձգությունների հարցը պարբերաբար քննարկվում էր, սակայն հատկապես սրվեց հուլիսին, երբ Հռոմի պապը հեռացրեց ԱՄՆ-ի Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Թեոդոր ՄքՔարիքին, ում մեղադրել էին 1970-ականներին անչափահաս տղայի նկատմամբ եկեղեցում սեռական ոտնձգությունների մեջ: Մեղադրանքներ, որոնք այնուհետեւ ապացուցվել էին: Ընդհանուր առմամբ, Փենսիլվանիայում բազմաթիվ մեղադրանքներից հետո սկսված հետաքննությունը պարզել էր, որ անցած տարիների ընթացքում շուրջ 300 եկեղեցական սեռական ոտնձգություններ են կատարել ավելի քան 1000 երեխաների նկատմամբ:

Բալթիմորում հավաքված ցուցարարները, սակայն հույս ունեն, որ խնդրին վերջնական լուծում կտրվի.

«Այս մարդկանց մեծ մասը լավ մարդիկ են, այդ պատճառով մեր բողոքը խաղաղ է: Մենք աղոթում ենք Սուրբ Հոգուն, որպեսզի նրանց ուժ տա, որ մենք էլ տեսնենք առաջիկա ուղին»,- ասում է ցուցարար Մերի Էլեն Դոնելին:

Տպել
238 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում