6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Քիչ առաջ ավարտվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի վերջին հարցուպատասխանը կառավարության հետ: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հետաքրքրվեց՝ ո՞ւմ նկատի ուներ իր իսկ գրած հեքիաթում՝ «չար տնակ» ասելով: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Չար տնակի հեքիաթը» կարդացել էր մարտի 7-ին՝ Խնկո Ապոր անվան գրադարանում:

««Չար տնակ» ասելով՝ նկատի եմ ունեցել ՀՀ Ազգային ժողովը, ԱԺ խմբակցության ղեկավարի աշխատասենյակը կերել է իմ հիշողությունը, որն ուտում է իմ արժեքները, ինձ շեղում է իմ քաղաքական առաքելությունից, եւ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ տնակի-ճիրաններից դուրս պրծնել եւ վերադառնալ այն առաքելությանը, որով ես կոնկրետ սկսել եմ իմ քաղաքական գործունեությունը»,- ասաց Փաշինյանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձագանքեց՝ նշելով, որ երբեք չի պատկերացրել, որ այդ խոսքերը ԱԺ-ին են վերաբերում:

«Անդրադառնալով այս ժամանակահատվածին՝ արդյոք Դուք կարծում եք, որ ԱԺ-ն կարողացավ գնահատել, դասեր քաղել եւ բարեփոխումներ իրականացնել, ու կարծո՞ւմ եք, որ 6-րդ գումարման ԱԺ-ն ինչ-որ նշանակություն ունեցավ երկրի համար»,- հարցրեց Բաբլոյանը:

Փաշինյանը նկատեց, որ իր համար 6-րդ գումարման ԱԺ-ն պատմական է ու ինքն առաջին անգամ հենց 6-րդ գումարման ԱԺ նիստերից մեկի ժամանակ է ամբիոնից հայտարարել, որ եթե 2018-ի ապրիլ-մայիսին ժողովուրդն իր կամքը որոշի արտահայտել, ապա իրենք կլինեն երաշխավորը՝ այդ կամքը իրականություն դարձնելու համար:

«Այս փոփոխությունների խաղաղ, թավշյա բնույթը բոլորովին էլ դրանցում ներգրավված մի կողմի վաստակը չէ: Այո՛, մենք կարողացանք պրոցեսները տեղափոխել ԱԺ եւ այստեղ պրոցեսներին տալ լուծում: Այս ամենի վերաբերյալ իմ գնահատանքը արտահայտել եմ 6-րդ գումարման պատգամավորների եւ նախագահության վերաբերյալ: Կարծում եմ՝ սա մի առաքելություն է, որը պատմության մեջ դեռ կգնահատվի»:

Փաշինյանը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին՝ իր գործունեության ու լարված պահերին կառուցողական դերակատարում ունենալու համար.

«Լարված պահերին Դուք բավական կառուցողական եւ հավասարակշռված դերակատարում եք ունեցել, եւ ես այդ պահվածքը շատ բարձր եմ գնահատում, եւ այս ԱԺ-ում, այո՛, կառավարման ու տնտեսվարման ձեւի մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք տեսել եմ որպես ԱԺ պատգամավոր»,- եզրափակեց վարչապետը:

Տպել
2410 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը