Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) նոր կարգ է առաջարկում: Գերատեսչության մշակած՝ Կառավարության որոշման նախագծում տեղ են գտել արմատական ու սկզբունքային փոփոխություններ, որոնցով նաեւ էապես մեծանում է մանկավարժական եւ ծնողական համայնքի դերակատարումը տնօրենի ընտրության հարցում:
Ճիշտ է, հիմա էլ դպրոցի խորհրդի կազմում, որը կազմակերպում եւ իրականացնում է տնօրենի մրցույթը, ներկայացուցիչներ կան ծնողական եւ մանկավարժական խորհուրդներից, բայց հաճախ նրանց անձն ու քվեարկությունը վիճահարույց եւ կասկածելի են լինում: Նոր նախագծով առաջարկվում է տնօրենի ընտրությանը ներգրավել ծնողական եւ մանկավարժական խորհրդի բոլոր անդամներին: Նրանց նաեւ հնարավորություն է ընձեռվում նախապես ծանոթանալ դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդներին, նրանց հետ քննարկել առաջարկվող ծրագրերը: Թեկնածուները մրցույթից առաջ պետք է հանդիպեն նաեւ աշակերտների հետ:
Որոշման նախագծում մասնավորապես նշվում է. «Հաստատության տնօրենի պաշտոնակատարը (պարտականությունները կատարողը) ապահովում է հավակնորդների հանդիպումը աշակերտական խորհրդի հետ` զարգացման ծրագիրը կազմելու համար: Խորհրդի՝ մանկավարժական եւ ծնողական խորհրդների կողմից առաջադրված անդամները, հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը քննարկում են իրենց խորհուրդներում՝ հավակնորդի մասնակցությամբ: Բոլոր հավակնորդների ծրագրերը ներկայացվում են նույն օրը: Յուրաքանչյուր հավակնորդի հետ անցկացվում է առանձին քննարկում, ոչ ավելի, քան 20 րոպե տեւողությամբ»:
Գործող կարգի համաձայն, դպրոցի տնօրենի թեկնածուները հաստատության զարգացման ծրագիրը ներկայացնում են միայն խորհրդին, որի կազմում ընդգրկված ութ անդամները կամ կարդում են դրանք, կամ էլ շատ դեպքերում անտեսում՝ քվեարկության համար ունենալով այլ ուղենիշեր:
Նոր կարգում արձանագրվում է, որ հավակնորդը կզրկվի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու իրավունքից, եթե չներկայանա մանկավարժական եւ ծնողական խորհրդներում հրավիրված քննարկմանը: «Քննարկման արդյունքում մանկավարժական եւ ծնողական խորհուրդներում իրականացվում է քվեարկություն, որի ձեւը (փակ կամ բաց) որոշում են համապատասխան խորհուրդներում: Քվեարկության ընթացքը եւ արդյունքները նույն օրը արձանագրվում են եւ փակ քվեարկության դեպքում քվեաթերթիկների հետ միասին պահպանվում ուսումնական հաստատությունում»,- նշված է կառավարության որոշման նախագծում: Մանկավարժական խորհրդում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը տնօրենի ընտրության մրցույթում համարվելու է մանկավարժական խորհրդի թեկնածուն, իսկ ծնողական խորհրդում քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած հավակնորդը՝ ծնողական խորհրդի թեկնածուն:
Դպրոցի խորհրդում ծնողական եւ մանկավարժական խորհուրդների ներկայացուցիչները տնօրենի ընտրության ժամանակ, ըստ նոր կարգի, պետք է քվեարկեն ոչ թե իրենց հայեցողությամբ, այլ այն թեկնածուի օգտին, որին ավելի վաղ անցկացված առանձին քվեարկությամբ նախընտրել էին ծնողական եւ մանկավարժական խորհուրդները: Իսկ այն դեպքերում, երբ մանկվարժական եւ ծնողական խորհուրդների ներկայացուցիները բացակայեն տնօրենի ընտրության նիստից, միեւնույն է, այդ խորհուրդներում անցկացված քեվարկության արդյունքները կփոխանցվեն ու կհաշվվեն որպես քվե:
Դպրոցի տնօրենի ընտրության (նշանակման) նոր կարգի նախագծում սահմանվում է, որ տնօրենի մրցույթի քվեարկությունը պետք է լինի բաց: Գործող կարգով այդ ընտրությունն անցկացվում է փակ տարբերակով: Նոր փաստաթղթով պարտադիր պահանջ է լինելու, որպեսզի հաստատության զարգացման ծրագրերը ներկայացվեն նաեւ էլեկտրոնային տարբերակով: «Ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն 15 աշխատանքային օր առաջ եւ խորհրդի որոշմամբ լիազորած խորհրդի անդամ(ներ)ը 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է(են) հրապարակման տվյալ դպրոցի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ տրամադրում է(են) խորհրդի մյուս անդամներին)»:
Ի տարբերություն գործող կարգի, որտեղ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի ընթացքը ձայնագրել ընդամենը կարելի է, նոր նախագծով դա պարտադիր պայման է. «Ընտրության ընթացքը ձայնագրվում է, ձայնագրությունը կցվում է արձանագրությանը եւ պահպանվում է ուսումնական հաստատությունում՝ խորհրդի համար առանձնացված պահարանում»:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ներկայացվածը կառավարության որոշման նախագիծ է, այն իրավական ուժ չունի, քանի դեռ չի ներկայացվել կառավարություն ու չի հաստատվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ
Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան
Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի
Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը
Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր
32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի
Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան
Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել
Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ
Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին
Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները
Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին
Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան
Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև
Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի
Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է
Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ
Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ
Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար
Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը
Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը
Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ
Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում
Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ
Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները
«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը
Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT