Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

Կառավարության նիստին քննարկվեց եւ բացասական եզրակացության արժանացավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով արգելվում է նույն սեռի անձանց ամուսնությունը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը՝ նշելով, որ արդեն իսկ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ եւ տղամարդու միջեւ. «Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:»:

Բացի այդ, ըստ նրա, ամուսնության կնքման համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված նաեւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, ըստ որի` «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը»:

Փոխնախարարն առաջարկեց գործող օրենքը թողնել անփոփոխ, քանի որ ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով արդեն իսկ կարգավորվում է օրենքի նախագծով կարգավորման ենթակա խնդիրը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Ենթադրենք, երկու տղամարդ կամ երկու կին գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ: Կա՞ օրենսդրական որեւէ ճանապարհ, որ նրանց ամուսնությունը կգրանցվի»:

Փաշինյանի այս հարցին ի պատասխան Արսեն Մանուկյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, որովհետեւ, ամուսնությունը կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերություն է: Այս օրենքի ընդունում կամ չընդունումը որեւէ հարց չի փոխում, որովհետեւ հարցն արդեն կարգավորված է օրենքով»:

Տպել
1277 դիտում

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել

ՀՀ դպրոցներում ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ