Երկրի հակառակ կողմը (2009-10-11)

01/08/2010 schedule15:05

Սկիզբը` նախորդ համարներում 69. Ոճիր եւ պատիժ Ոստիկանական «Վիլիսը» հեռացավ` իր հետ տանելով հարբած մուժիկին, զանգով մարդուն եւ Պավելին։ Շտապելով վերադարձա հյուրանոց` մի թաքուն ուրախություն սրտիս մեջ պահած։ Սիրում եմ, երբ Պավելի նման ինքնավստահ մարդիկ ստանում են իրենց մռութներին, բայցեւայնպես, չէի կարող ոչինչ չանել։ Վերցրի հեռախոսը եւ զանգեցի 02. հերթապահին բացատրեցի, որ ահա` այսպես ու այսպես, իմ բարեկամին տարել են ոստիկանական «Վիլիսով», եւ ինձ հետաքրքրում է նրա ճակատագիրը։ Հերթապահը հարցրեց, թե դա քաղաքի որ մասում է եղել, ես նրան մոտավորապես բացատրեցի, նա էլ ինձ հեռախոսի համարը տվեց` տվյալ շրջանի միլիցիայի բաժնի։ Զանգեցի, նորից նույն կերպ բացատրեցի ամեն ինչ, հիշատակեցի Պավելի անունն ու ազգանունը, բայց ինձ ասացին, որ այդպիսի մարդ իրենց մոտ «չի անցնում»։ Համառեցի, խնդրեցի նորից ճշտել, բայց սրանից պատասխանը չփոխվեց. ինձ խորհուրդ տվեցին մի ժամից զանգել, գուցե ինչ-որ նորություն լինի։ Մի ժամից էլ ոչ մի նորություն այդպես էլ չեղավ, արդեն չգիտեի ինչ անել։ Պատվիրեցի սուրճ բերել սենյակ, մի երկու կում արեցի ու չեմ հիշում ինչպես` բազկաթոռի մեջ քնել էի։ Արթնացա դռան թակոցից. վեր կացա բացեցի` Պավելն էր։ Շրթունքը ուռած էր։ Նա լուռ ներս մտավ` սառած հայացքով. - Դու ինձ, փաստորեն, մենակ թողեցիր,- ասաց նա` շեղ ինձ նայելով։ Թլատ էր խոսում. դիմացի ատամները կոտրված էին։ Ես դեռ հյուրանոցի ճանապարհին ինձ հաշիվ էի տալիս, որ հենց առաջին հանդիպման ժամանակ Պավելը ինձ նման մեղադրանք է առաջադրելու։ Դե, հո չէի կարող բացատրել, որ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձ եմ, եւ էն գլխից որոշել էի չարդարանալ ու միայն հարձակվել. պատրաստ պատասխան ունեի այս դեպքի համար. - Ես ինչո՞ւ պետք է խառնվեի քո եւ քո սեփականատիրոջ գործերին, - սուրճից մի կում անելով` հարցրի ես։ - Այսինքն` ո՞նց` իմ սեփականատիրոջ. ո՞վ է իմ սեփականատերը,- վրդովված հարցրեց Պավելը։ - Դու չէի՞ր ասում, որ Ռուսաստանում մարդիկ ցարի սեփականությունն են. դե, էստեղ էլ ժանդարմը ցարի ներկայացուցիչն է, ու նա էլ որոշեց իր սեփականության առաջին մի քանի ատամները ջարդել,- վրա տվեցի ես։ - Ես նման բան չեմ ասել, չեմ ասել, թե մարդիկ ցարի սեփականությունն են, ես ասել եմ` Ռուսաստանն է ցարի սեփականությունը։ - Տարբերությունը մեծ չէ. դու էլ, ուրեմն, տնվոր ես, ինչպես զանգով մարդն էր ասում, եւ քեզ հետ վարվեցին այնպես, ինչպես տնվորի հետ են վարվում։ - Դա քեզ թվում է` ես էդ հաստավիզ յիբյամատի հարցերը դեռ կլուծեմ, իսկ բաժնի պետն ինձնից ներողություն խնդրեց,- չէր հանձնվում Պավելը։ - Ավստրալիայի կառավարությունն էլ աբորիգեններից ներողություն խնդրեց եւ դա արեց այն ժամանակ, երբ ակնհայտ էր, որ աբորիգենները այլեւս չեն կարող իրենց կամքը պարտադրել, եւ այդ ներողությունը ավելի շատ նման էր ներողամտության։ Ավստրալիայի կառավարությունը իրականում աբորիգեններին հասկացրեց, որ ըմբռնումով է մոտենում նրանց «տխմար» գոյության փաստին։ Լսիր, Պավել, դու չե՞ս նկատել, թե երբեմն քաղաքակիրթ վարվեցողության մեջ ինչքան շատ ցինիզմ ու վիրավորանք կա։ Էն հաստավիզը, որ քո ատամները ջարդեց, իրականում ավելի լավ է քեզ վերաբերվել, քան քեզնից ներողություն խնդրած ոստիկանապետը։ Հաստավիզը քեզ օգնեց հասկանալ, թե դու ինչ իրականության մեջ ես ապրում, իսկ ոստիկանապետը կուտ է տվել քեզ ու ճանապարհել։ Նա իրականում քեզ արգելել է հասկանալ այս իրականությունը եւ ամեն ինչ արել է, որ քեզ թվա, թե քո դժբախտությունը յիբյամատն է։ Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, քեզ հասնում էր, քեզ ավելին է հասնում, որովհետեւ քեզ միշտ թվացել է, թե ուժեղների կողքին լինելու քո գործելակերպը քեզ ուժեղ է դարձնում։ Իրականում դա քո թուլության ապացույցն է, եւ այսօր մենք բոլորս դրանում համոզվեցինք։ Դու ջահել ղշի նման հալվել ես, որ մի ծայր` մի գանդոն ոստիկանապետ, քեզնից ներողություն է խնդրել։ Նրա ներողությունը չի նշանակում, թե նման բան այլեւս չի լինի, այլ նշանակում է, որ իրենց կարելի է ամեն ինչ անել, վերջում մի հեգնական ներողություն խնդրել ու ճամփել։ - Քո կարծիքով, ես ի՞նչ պետք է անեի. ես էլ ոստիկանապետի ատամնե՞րը պիտի ջարդեի։ - Հենց խնդիրն էլ այդ է, որ ոչինչ չէիր կարող անել. դու քո անելիքն արել վերջացրել ես այն ժամանակ, երբ մեռած հոգիներ ես տարել ընտրությունների. դու պարզապես ինֆլյացիայի ես ենթարկել կենդանի մարդկանց, այդ թվում նաեւ քեզ։ - Լսիր, էդ ճառեր ասելը որտե՞ղ ես սովորել,- նեղսրտած շպրտեց Պավելը։ - Երեւանում,- հանգիստ պատասխանեցի ես ու նրա տարակուսած հայացքի ներքո մտա լոգարան։ Երբ լոգարանից դուրս եկա, Պավելը հաջորդ օրվա իր հանդիպումներն էր հետաձգում, ապա եւ սկսեց ատամնաբուժարաններ զանգել` ատամները շտապ նորոգելու հնարավորություն փնտրելով։ Հետո մենք մի-մի թաս կոնյակ խմեցինք` «շառից, փորձանքից հեռու» մոտիվներով։ Պավելը բացատրեց, որ իր ջարդված ատամներից մեկը բնական էր, երկուսը` մետաղակերամիկա. - Ինչ ըլնում ա, ժեշտին ըլնի,- հայերեն ասացի ես` բացատրելով ասվածի իմաստը։ Մենք ծիծաղեցինք։ Հետո հետաքրքրվեցի զանգով մարդու ճակատագրով։ Պավելը ասաց, որ նրան երեւի հինգ օր կալանք կտան, թե ինչի համար` չկարողացավ բացատրել։ Իսկ ահա ոստիկանապետը Պավելին ասել էր, թե այդ մարդը ոչ վաղ անցյալում դպրոցի տնօրեն է եղել, եւ նրան մեղադրել են կաշառքով գնահատականներ նշանակելու մեջ եւ աշխատանքից հեռացրել, ու հիմա նա «աբիժնիկ» է, դրա համար էլ այդպիսի բաներ է անում։ Վերջին ակնարկը ինձ զայրացրեց. - Իսկ ի՞նչ է անում այդ մարդը, Պավել, որը անելու համար հարկավոր է «աբիժնիկ» լինել, եւ միայն «աբիժնիկը» կարող է այդպիսի բաներ անել,- զայրույթս զսպելով` հարցրի ես։ - Հարցն այն չէ, թե ինչ է անում, հարցն այն է, որ մի բարի պտուղ չէ,- հանգիստ պատասխանեց Պավելը։ - Գիտե՞ս, եթե ես քեզ հետ դեպքի վայրում եղած չլինեի, կմտածեի, թե այդ մարդը զանգ է հնչեցրել եւ հայտարարել` սիրելի հայրենակիցներ, ես բարի պտուղ եմ, ես աշխարհի ամենաբարի պտուղն եմ եւ այլն, եւ այլն։ Դեռ քիչ է` քո նկատմամբ ապօրինություն են արել, ատամներդ ջարդել, մի հատ էլ ականջներիցդ լապշա են կախել եւ ուղարկել,- նկատեցի ես։ - Էդ ո՞նց։ - Արի հասկանանք, հա՞, ինչ է տեղի ունեցել, եւ ինչ էր ասում զանգով մարդը։ Առաջին. ասում է, որ մեզ շրջապատում է ապօրինությունը, լկտիությունը, ամենաթողությունը։ Ճի՞շտ է։ - Ճիշտ է։ - Համաձա՞յն ես ասածի հետ։ - Էդ որտեղ էդպես չի՞ որ։ - Պավել, ախպերս, մի շեղվիր։ Զանգով մարդը չի ասում, թե, ասենք, աշխարհի վրա կան երկրներ, որտեղ էդպես չէ։ Նա ասում է, ահա այսօր եւ այստեղ այդպես է։ Համաձա՞յն ես։ - Ասենք, համաձայն եմ։ - Առանց «ասենք»-ի, կոնկրետ ասա` համաձա՞յն ես, թե՞ ոչ։ - Համաձայն եմ։ - Անցնենք առաջ. մարդը ասում է, որ ինքը իր պարտքն է համարում ահազանգել, որ մենք բոլորս, որ ապրում ենք անգամ մեզ համար մի կողմ քաշված, մի տեսակ թաքուն, անգամ ինքներս ենք լկտի եւ հղփացած, ահա այս դեպքում էլ կարող ենք լինել ապօրինության եւ ամենաթողության զոհ։ Ես քեզ չեմ հարցնում` համաձա՞յն ես այս ասածի հետ, թե՞ ոչ, որովհետեւ բոլորիս աչքի առաջ զանգով մարդու կանխատեսումը իրականություն դարձավ քեզ համար։ Պավելը հայացքով համաձայնություն ցույց տվեց։ Ես շարունակեցի. - Մարդու հաջորդ ասածն այն է, որ պետք չէ համակերպվել ապօրինության եւ ամենաթողության հետ, որովհետեւ մի օր այն ձեր կամ ձեր զավակների կոկորդից բռնելու է, ու դուք ահավոր կսկիծ եք զգալու, որ այդպես նախիրի նման տրվել եք նրան։ Ճիշտ էր, չէ՞, ասում, Պավել. խոստովանիր, որ ինչքան էլ միլպետը քեզնից ներողություն խնդրած լինի, էդ կսկիծն ու վիրավորանքը մեջդ է, եւ այն միշտ ուղեկցելու է քեզ։ - Խոստովանում եմ։ - Ահա, ուրեմն, մենք արձանագրեցինք, որ զանգով մարդու ասածը բացարձակ ճշմարտություն է։ Էլ սրանից հետո ի՞նչ կապ ունի` նա տնօրեն է եղել, նրան աշխատանքից ազատել են, նա աբիժնիկ է, թե` ոչ։ Դա էական է այն դեպքում միայն, երբ դու վախենում ես տեսնել իրականությունը, վախենում ես քեզ տեսնել այդ իրականության մեջ եւ, դրանից խուսափելու համար, փորձում ես զանգով մարդու ասածները մատուցել մի այնպիսի սոուսով, որից վատ հոտ է փչում։ Ահա եւ քեզ ոստիկանապետի շարժառիթը։ Նա խնդիր ունի այնպես անել, որ դու, ես, մարդիկ, բոլորը իրականությունը ընկալեն այնպես, ինչպես ինքն է ուզում, հասկանո՞ւմ ես։ Նա զանգով մարդու հետ չի բանավիճում նրա ասածի շուրջ, որովհետեւ այդտեղ բանավեճ լինել չի կարող, նա զանգով մարդուն տեղադրում է իրեն հարմար իրավիճակում, որպեսզի նրա ասածները էական չդառնան, էական դառնան այլ հետաքրքիր մանրամասներ, որ նա, ասենք, իր կնոջ հետ անկողնում գտնվելիս ինչ-որ տարօրինակ ձայներ է հանում։ Եւ վերջ, սրանով պատմությունը ավարտվեց. բոլորը մոռանում են լկտիության, ամենաթողության, ապօրինության մասին եւ սկսում քննարկել, թե զանգով մարդը ինչպիսի տարօրինակ հակումներ ունի։ Եւ կյանքը դառնում է ուրախ եւ երջանիկ, ահա եւ ողջ պատմությունը։ Իսկ այս պահին ինչ-որ տեղ ինչ-որ յիբյամատ ջարդում է ինչ-որ մեկի ատամները, իսկ դու հույս ունես, որ քեզ հետ այլեւս նման բան տեղի չի ունենա, եւ ուրախ ես այնքանով, որ ինչ-որ տեղ ջարդվող ատամների տերը դու չես, իսկ երբ քո ատամներն էին ջարդում, մնացած բոլորը ուրախ էին, որ այդ իրենք չեն գտնվում քո տեղում։ Իսկ դրանցից մի քանիսը հիմա ստանում են իրենց ուրախության պատասխանը, դու էլ մի օր ստանալու ես քո այս պահի ուրախության պատասխանը,- ամփոփեցի ես։ - Քո գովական զանգով խրենը հիմա կուտուզկայում չի՞ տալիս իր պատասխանը,- հաղթական-կատաղած շպրտեց Պավելը։ - Պավել, ախպերս, չնեղանաս, բայց պիտի ասեմ. էդ մարդը գիտի, թե ինչի համար է կուտուզկայում, իսկ դու չգիտես, թե ինչի համար են քո ատամները ջարդել, էլի կներես` ինչպես ոչխարը չի իմանում, թե ինչի համար են իրեն մորթում։ - Չէ, իսկապես, որտե՞ղ ես սովորել էդպես ախույիտելնի ճառեր ասել, բլյածյ,- նեղսրտած հարցրեց Պավելը։ - Ասացի` Երեւանում,- ավելի նեղսրտած պատասխանեցի ես։ - Где? - В Кандагаре…

Տպել
1014 դիտում

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել