Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 12-ի հրամանով հաստատվել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը մինչեւ նույն խորհրդի նախագահն էր, այլեւս այլեւս այդ կազմում ընդգրկված չէ:

«Ժամանակին քննադատելով մեզ, որ քաղաքականացնում ենք բուհերը, ներգրավում ենք պետական պաշտոնյաներ, կուսակցականացված մարդկանց՝ այսօրվա իշխանությունները հաջողությամբ շարունակում են անել նույնը՝ մոռանալով իրենց երբեմնի տված խոստումները: Բավական է հայացք նետել նոր կազմին և նկատել, որ ՀՀ Կառավարության կողմից ներառված մարդկանց զգալի մասը կարկառուն ՔՊ-ականներ են»,- ֆեյսբուքի իր էջում նշել է Արմեն Աշոտյանը, նաեւ՝ հրաժեշտի ջերմ խոսքեր գրել:

Կառավարության կողմից առաջադրված ութ անդամներից յոթը փոխնախարարներ են: Մեկը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Ի դեպ, Բժշկական համալասարանի հոգաբարձուների խորհրդի կազմում է նաեւ երգահան, բժիշկ Վահան Արծրունին:  

Տպել
622 դիտում

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից

Ինչպես կարելի է ստանալ ընտրատեղամասի տեսանկարահանումների պատճենները

Ո՞վ կփոխարինի Արա Մինասյանին. թափուր պաշտոնի մրցույթում հաղթողները երեքն են