Երևան
12 °C
«Մանկական եվրատեսիլ 2018»-ում Հայաստանի ներկայացուցիչ L.E.V.O.N.-ը ցանկանում է, որ եվրոպացիները տեսնեն, թե ինչ տաղանդավոր ազգ են հայերը: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Լեւոնը ծնվել է Արցախում: 4 տարի է՝ ապրում է Մոսկվայում: Երգում է 3 տարեկանից, իսկ պրոֆեսիոնալ երգով զբաղվում է 6 տարեկանից: Հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում: Հանրային հեռուստաընկերության «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծին մասնակցել է պարզապես ելույթ ունենալու համար, սակայն միջազգային ասպարեզում ավելի մեծ նպատակ է ունի:
«Իմ ամենակարեւոր նպատակն է Հայաստանը լավ ներկայացնելը, որ եվրոպացիները մեզ նայեն եւ ասեն՝ Հայաստանը ինչ ուժեղ է, ինչ տաղանդավոր երկիր է: Հաղթելը շատ լավ կլինի, կարեւոր է, բայց ամենակարեւորը Հայաստանը լավ ներկայացնելն է»,- ասաց նա:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հայկական պատվիրակության ներկայացուցիչները մի փոքր բացեցին փակագծերը բեմադրության հետ կապված: Լեւոնը լինելու է նույն կերպարով, ինչ «Դեպի մանկական եվրատեսիլ» նախագծի ժամանակ: Դրա համար պատճառ կա:
««Դեպի մանկական եվրատեսիլում» միջազգային ժյուրին էր քվեարկում, եւ պետք է ասեմ, որ ժյուրիի բոլոր անդամները միաձայն ասում էին՝ ինչ հետաքրքիր կերպար է, ինչ հետաքրքիր երգ է: Եվ սա շատ լավ նշան էր մեզ համար, որ սա աշխատող կերպար է լինելու նաեւ «Մանկական Եվրատեսիլում»»,- ասաց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ Մինսկում կայանալիք «Մանկական եվրատեսիլի» բեմը հագեցած է լինելու լեդ-էկրաններով, ու դա նրանք օգտագործելու են: Բեմի վրա Լեւոնը լինելու է մենակ, սակայն լեդ-էկրանների տեսանյութերով այնպես են անելու, որ տպավորություն ստեղծվի, որ մենակ չէ:
Ինչ վերաբերում է Լեւոնի «L.E.V.O.N.» երգի տեսահոլովակին, ապա կներկայացվի ավելի ուշ: Այսօր ասուլիսի ընթացքում ցոցադրվեց, սակայն դեռ հնարավոր է՝ փոփոխություններ լինեն: Բանն այն է, որ «Դեպի մանկական եվրատեսիլ»-ի բոլոր մասնակիցներն այն նկարահանել են ինքնուրույն ու որպես անակնկալ մինչեւ այսօր ցույց չէին տվել պատվիրակության ղեկավարներին: Այդ պատճառով գուցե դեռ շտկումների կարիք լինի:
Հայկական պատվիրակությունը Բելառուս է մեկնելու վաղը: Մրցույթը կայանալու է նոյեմբերի 25-ին: Այս տարի նույնպես գործելու են քվեարկության նախորդ տարի սահմանված կանոնները: Դա լինելու է ոչ թե SMS-ներով, այլ առցանց: jesc.tv կայքում քվեարկությունը բացվելու է նոյեմբերի 23-ին ու տեւելու է մինչեւ 25-ը՝ շոուի ավարտը:
Կայքում նախապես տեղադրված են լինելու փորձերի տեսանյութերը, որոնց հիման վրա մարդիկ կարող են քվեարկել: Ամեն IP հասցեից կարելի է քվեարկել 1 անգամ: Սակայն նրանք, ովքեր քվեարկել են մինչեւ ուղիղ եթերի ժամանակ հայտարարած 15-րոպեանոց քվեարկությունը, կարող են 2-րդ անգամ քվեարկել նաեւ ուղիղ եթերի այդ 15 րոպեների ընթացքում:
Ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլի» այստեղ թույլատրվում է ձայն տալ նաեւ քո երկրի օգտնի: Ամեն մեկը պետք է ձայն տա նվազագույնը 3, առավելագույնը 5 մասնակցի օգտին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել
Կբարձրացվի ոստիկանությունում ծառայության գրավչությունը, կապահովվեն ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ
Կալուգացի օլիգարխը խոստանում է теплый пол քաշել Վերին Լարսում ու արգելել ձյան տեղումները. Չախոյան
Հայաստանը երկու կարևոր համաձայնագիր է ստորագրել ֆրանսիական Airbus ընկերության հետ
Մայիսյան ձյուն Ապարանում. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացվել է ներառական «Հայ գյուտարարներ՝ գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակ. այցելել է վարչապետը
Չինաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են սկսել Պեկինում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը
Պապիկյանը և Սլովակիայի պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում 2 երկրի համագործակցությունը
Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում մայիսի 6-ին Հայաստանն ունի մեկ մասնակից
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ
Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան ավարտվել է
ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում` արդյունքներն ամփոփող հռչակագիր
Աննա Հակոբյանը 3 ուղերձ է հղել Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրում իրականացվող ծրագրի շահառուներին
Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին, շնորհակալություն, Հայաստա՛ն. Մակրոնը՝ Գյումրիում. լուսանկարներ
Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին
Ֆրանսիայի հիմնը, ծափահարություններ, գրկախառնություններ. Մակրոնի այցը Հայաստան ավարտվել է, նա մեկնում է
Շնորհակալությու՜ն. Մակրոնը հայերեն գրառում է արել ու Հայաստան այցից տեսանյութ հրապարակել
Գնում ենք օդանավակայան. ՀՀ վարչապետը ճանապարհում է Մակրոնին. տեսանյութ
Միրզոյանը և Կալասը քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր
Ռուսները հունից դուրս են եկել, անհանգիստ են. մեդվեդևները արտահայտվում են վուլգար, սպառնալով. տեսանյութ
Գյումրի. վարչապետը լուսանկար է հրապարակել
Հայկական և ֆրանսիական ստեղծագործություններ՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. լուսանկարներ Գյումրիից
Առաջ մտածում էին՝ ՌԴ-ն ա մեր պապան, պապայությունը պրծնում ա, դրա համար Մեդվեդևի ջանը դող ա ընկել. տեսանյութ
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները, հստակեցնում կարգավորումները. օրենքը կլուծի բիզնեսում առկա խնդիրները
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոնը հայերեն գրառում է կատարել ու Գյումրիից տեսանյութ հրապարակել
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր. մանրամասներ
Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ
Ռուբինյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր
Հայ-ռուսական հարաբերությունները սրում են մարգարիտասիմոնյանները և մեդվեդևները, ոչ թե գագաթնաժողովը. տեսանյութ
Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան, և կեցցե՛ բարեկամությունը. Մակրոնը հրաժեշտ տվեց Հայաստանին
Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ. լուսանկարներ
Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հռչակագիր, փոխանակվել են փաստաթղթեր
Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Գյումրիում ծաղկեպսակ են խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին
Դուք ապացուցեցիք, որ բարձրագույն մակարդակը ոչ միայն պետական ինստիտուտների մակարդակով է, այլև ժողովուրդների
Խաղաղությունը ոչ թե իրադարձություն է, այլ ակտիվ ընտրություն, որը պետք է կատարել ամեն օր. Միրզոյան
Ռումինիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետին. երկրի նախագահն ընդհատել է երևանյան այցն ու մեկնել
Միջազգային քրեական դատարանի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT