Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Նոյեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայկական նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Առավոտյան Նորին Սրբությունն ուղեկցությամբ Նովոսիբիրսկի նահանգապետ Անդրեյ Տրավնիկովի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և հայրապետական շքախմբի անդամների ժամանեց եկեղեցի, ուր ազգային տարազներով երիտասարդներ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մատուցեցին ավանդական աղ ու հացը: Այնուհետև եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Բեկնազարյանը ներկայացրեց դեռևս 2008 թվականին հիմնադրված տաճարի կառուցման պատմությունը, քարոզչական-կրթական գործունեության իրականացման համար ստեղծված պայմանները:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Նովոսիբիրսկի նահանգապետը, Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնը, թեմի հոգևոր սպասավորներ, քրիստոնեական և այլ կրոնական հարանվանությունների, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մարզի տարբեր ծայրերից այս ուրախալի առիթով ժամանած բազում հայորդիներ:

Հոգեպարար արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, առընթերակցությամբ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարեց եկեղեցու օծման արարողությունը` նորակառույց տաճարը կոչելով Սուրբ Աստվածածնի անունով:

Այնուհետև Հայոց Հայրապետն իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց Նովոսիբիրսկի հայ համայնքի կյանքում կարևոր այս տոնախմբության մասնակիցներին:  «...Տոն է այսօր, քանզի բացվեցին Աստծո տան դռները, որտեղ մեր ժողովրդի զավակունք Արարչի հետ հաղորդակցությամբ Տիրոջն են ներկայացնելու իրենց աղոթքն ու խնդրանքները, իրենց գոհաբանությունը: Մեր ժողովուրդը հազարամյակների իր պատմության ընթացքին բազում փորձություններ ու դժվարություններ կրեց, վերապրեց Հայոց Ցեղասպանությունը, հարություն առավ և հարատևեց իբրև ստեղծագործ ժողովուրդ, որովհետև փարվեց իր Եկեղեցուն, որը մշտապես խնամել, միավորել, ներշնչել և առաջնորդել է հայոց ազգին փրկության ճանապարհով:

Հավատքն է մեր զորության աղբյուրը, հավատքով ենք մենք միաբան,  հավատքով ենք մենք հաղթական: Արդարև, անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որը կերտել է հարուստ հոգևոր արժեհամակարգ, մի ժողովրդի,  որը չի  վարանել երբեք իրեն զոհաբերել հանուն Աստծո և հայրենիքի: Մեր ժողովուրդը քրիստոնեական հավատքով լուսավորված իր լինելիության ողջ ընթացքում ձգտել է իր կյանքը խարսխել Ավետարանի պատվիրանների վրա` իր շուրջբոլորը լցնելով հոգևոր արժեքներով, որոնք այսօր, անտարակույս, համամարդկային մշակույթի հարուստ ժառանգության մաս են կազմում:

Ճշմարիտ է ասված՝ ով մոռանում է իր պատմությունը, զուրկ է ապագայից և անխուսափելիորեն դատապարտված է կորստյան: Այս գիտակցությամբ ռուսաստանաբնակ հավատավոր մեր զավակները կառուցեցին եկեղեցիներ, հաստատեցին դպրոցներ, նվիրվեցին հոգևոր կյանքի վերարթնությանը, որպեսզի ամուր պահեն առ Աստված հավատը և իրենց զավակներին հաղորդ դարձնեն ազգային, հոգևոր մեր դարավոր անանց արժեքներին», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը խոսեց Ռուսաստանում տարբեր ազգությունների և կրոնների, նրանց ավանդությունների ու սովորույթների հանդեպ տիրապետող հարգանքի մթնոլորտի մասին` անդրադառնալով այն իրողությանը, որ ռուսաստանաբնակ հայորդիները ևս իշխանությունների հոգածու ուշադրության շնորհիվ, նաև Ռուս Ուղղափառ Եկեղեցու եղբայրական և ջերմ վերաբերմունքի պայմաններում հնարավորություն ունեն Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի խնամակալության ներքո լիարժեքորեն կազմակերպելու իրենց ազգային-հոգևոր կյանքը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր հորդորն ուղղեց հայորդիներին`շարունակելու ավետարանական սիրո պատգամով արարել  և զորացնել ազգային-եկեղեցական կյանքը, ապրել որպես արժանապատիվ ու օրինապահ քաղաքացիներ և իրենց օգտաշատ գործունեությամբ հավելել նաև փառքը մեր ժողովրդի:

Եկեղեցու օծման առիթով Նորին Սրբությունն իր բարձր գնահատանքը բերեց Նովոսիբիրսկի մարզային և քաղաքային իշխանություններին հայ համայնքի նկատմամբ դսրևորած մշտական ուշադիր վերաբերմունքի համար:

Հայոց Հովվապետն իր բարեմաղթանքներն ուղղեց միտրոպոլիտ Տիխոնին` նրա ներկայությունը նկատելով իբրև խոսուն վկայություն Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական ջերմ կապերի:

Նորին Սրբությունը իր օրհնությունը և բարձր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդին և թեմի հոգևոր դասին, ովքեր նախանձախնդրորեն ծառայում են ի խնդիր Ռուսաստանի Դաշնությունում մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու պայծառության:

Նովոսիբիրսկի մարզում բնակվող հայորդիներին Վեհափառ Հայրապետը մաղթեց  Բարձրյալի ամենառատ ողորմությամբ խաղաղություն և բարօրություն` աղոթելով, որ ոչ մի դժվարություն և փորձություն չշեղի նրանց՝ հավատն ու սերը, ազգային սրբությունները պահպանելու սրբազան ձգտումից, իրենց շուրջը գեղեցիկն ու բարին արարելուց:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցեց Երկնավորին Իր մշտական օրհնության ներքո առաջընթացի ու պայծառության մեջ պահել ու պահպանել Նովոսիբիրսկի մարզը և նրա բարեսեր բնակիչներին, ամուր ու անսասան բարեկամություն պարգևել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին:

Արարողության ավարտին Նորին Սրբությունը նորաօծ տաճարին ընծայեց Սուրբ Ծննդյան սրբապատկեր, իսկ նորակառույց եկեղեցու բարերար, Նովոսիբիրսկի հայ համայնքի ղեկավար Կոլյա Կուլիջանյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան: Հայրապետական օրհնության գրեր հանձնվեցին նաև եկեղեցու կառուցմանը իրենց աջակցությունը բերած մի շարք անձանց:

Նորին Սրբությունը Նովոսիբիրսկի և Բերդսկի միտրոպոլիտ Տիխոնին ընծայեց պանակե` առիթ ընծայելով վերջինիս իր շնորհավորանքները, ջերմ զգացումներն ու բարեմաղթանքներն ուղղելու ներկաներին մարզի հայ համայնքի կյանքում կարևոր այս իրադարձության առիթով:

Արարողությունն ամփոփվեց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց եկեղեցու շրջափակում հավաքված ժողովրդին` բոլորին ընծայելով խաչեր` ի նշան Սուրբ Էջմիածնի օրհնության:

Նույն օրը ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Նովոսիբիրսկի նահանգապետի նստավայրում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Վեհափառ Հայրապետի այցը Նովոսիբիրսկ եզրափակվեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ առանձին հանդիպմամբ, որտեղ վերստին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հորդորները բերեց հայորդիներին:

Տպել
1636 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները