Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ, միշտ հավատացել եմ Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ․ Շարմազանով

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, որ բոլորովին վերջերս է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանցում, այսօր երկրորդ անգամ ուղիղ եթեր է մտել:

Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե ինչու է որոշել մասնակցել առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Շարմազանովի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․ 

«Բարի լույս, ժողովո՛ւրդ ջան, ողջունում եմ բոլորիդ ՀՀ հյուսիսային դարպաս հանդիսացող Լոռու մարզից։ Ինչպես շատերդ տեղյակ եք՝ որոշում եմ կայացրել մասնակցել մեր իշխանությունների՝ ափալ-թափալ կազմակերպած հապճեպ ընտրություններին։ Այս որոշումս ինքնանպատակ չէ։ Նպատակը մեկն է՝ ծառայել հայրենիքին, գաղափարին եւ յուրաքանչյուրիդ։ 11 տարի շարունակ եղել եմ ԱԺ պատգամավոր, վերջին յոթ տարիներին՝ ԱԺ փոխնախագահ։ Այս տարիների ընթացքում եղել են ե՛ւ ձեռքբերումներ, ե՛ւ անշուշտ սխալներ ու բացթողումներ, բայց եղել է ազնիվ միտում՝  ծառայելու մեր Հայաստանին ու Արցախին, եւ ամենակարեւորը՝ եղել է արդյունք։ Այս տարիների ընթացքում երբեք չեմ առաջնորդվել «մանդատը կամ պաշտոնը ինքնանպատակ է կամ պրստիժ է» գաղափարով։ Ինձ համար դա եղել է առաքելություն, եւ այսօր էլ որոշումս պայմանավորված է մի շարք հանգամանքներով։

Ես միշտ եղել եմ գաղափարի մարտիկ։ Միշտ հավատացել եմ իմ գաղափարներին, Հայկի հաղթանակին Բելի նկատմամբ եւ այսօր էլ անուղղելի լավատես եմ։ Պայքարել ու պայքարելու եմ հանուն Արցախի ու Հայաստանի անվտանգության, հանուն ազգային ավանդական արժեքների, հանուն հայ առաքելական սուրբ եկեղեցու, հանուն ավանդական հայ ընտանիքի, հանուն նրա, որ պղծության քարոզողները Հայաստանում չընդլայնվեն եւ որեւէ վտանգ չսպառնա ազգային անվտանգությանը։

Այս օրերին ես միշտ խոսել եմ, եւ շատերն են ինձ ասել՝ ինչիդ ա պետք, որ խոսում ես։ Բայց ես չեմ կարող լռել, որովհետեւ սա իմ տեսակն է։ Որովհետեւ եթե տանը կա խնդիր, պետք է մաքրել տունը, լուծել խնդիրները։ Իսկ էսօր կան լուրջ մարտահրավերներ, եւ դրանք լուծելու միտումով ես առաջադրվում եմ, առաջադրվում եմ իմ հայրենի Լոռու մարզում եւ ողջ Հանրապետությունում՝ որպես իմ սիրելի եւ հպարտություն ներշնչող Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի ու Վազգեն Սարգսյանի Հանրապետական կուսակցության անդամ, ես եղել ու կամ Անդրանիկի, Նժդեհի, Նիկոլ Դումանի, Վազգեն սպարապետի մեծ գործի համեստ շարունակողը։

Ես հուսով եմ, որ մենք կգնանք ճիշտ ընտրության, ազգային արժեքների հետեւից, եւ այս քաղաքական պայքարում չենք գնա մահի ու կյանքի կռվի։ Մենք կգնանք հանուն կռվի։ Իմ պայքարն ընդդեմ չէ, հանուն է, հանուն յուրաքանչյուրիդ, հանուն իրական սիրո ու իրական համերաշխության։

Բայց որպեսզի մեր երկիրն ավելի ուժեղ լինի, պիտի ճիշտն ասենք, չվախենանք մեր սկզբունքները պաշտպանել։ Մեր ազգին ու ժողովրդին պետք են սկզբունքային գործիչներ, իսկ էսօր թիմին դավաճանողը վաղը հայրենիքն էլ ա դավաճանելու։ Ես ուզում եմ, որ մենք մաքրենք քաղաքական դաշտը ոչ տարատեսակ կայուն տարրերից եւ գնանք առաջ՝ միասնական, անկախ մեր կուսակցական պատկանելությունից։ Եւ ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր թեկնածուներին մաղթել կոռեկտ, քաղաքական, քաղաքակիրթ ընտրապայքար։ Կյանքը դեկտեմբների 9-ից հետո չի ավարտվելու։

Ես ու իմ ընտանիքը ապրել ու ապրելու ենք Հայաստան աշխարհում։ Իմ պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի, հանուն նրա, որ 1988-ի իմ ավագ եղբայրների շարժումը պսակվի հաջողությամբ։ Աստված բոլորիդ պահապան»,- եզրափակեց Շարմազանովը։

Տպել
3639 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել